Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել

o_970853 (1)Հունիսի 23-ը Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ  Վառնայի ջրհեղեղի զոհերի: Այստեղ 9 մարդ է զոհվել ու ևս 3-ն անհետ կորած են համարվում: Կառավարությունը զոհերի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն է հայտնել:

Պաշտոնապես հաստատված զոհերի մեջ 2-ը երեխաներ են, նշել է ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Ընդամենը 4 ժամում Վառնայում 35 լ տեղում է եղել մեկ քմ-ի վրա 35 լ տեղում է եղել: Ասպարուխովի շրջանում բազում տներ են ավերվել: Ջրասույզ են եղել ավտոմեքենաներ, մի քանի մեքենա էլ ծովն է լցվել:

Բարդ իրավիճակ է նաև մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Մի մարդ էլ  զոհվել է Դոբրիչ քաղաքում:

Անկախ

Ջրհեղեղ Բուլղարիայում. 10 մարդ է զոհվել

694Բուլղարիայի Վառնա քաղաքը  հորդառատ անձրևների հետևանքով վերածվել է ջրհեղեղի կենտրոնի: Տարերքի պատճառով 10 մարդ է զոհվել, այդ թվում` 5 տարեկան մի երեխա:

Քաղաքի փողոցները ջրասույզ են, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Շտապ օգնության մեքենաները չեն կարողանում տուժածներին հասնել, շատ հատվածներում հոսանք չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի վարչապետ Պլամեն Օրոշարսկու կարգադրությամբ, փրկարարական աշխատանքների համակարգման համար Վառնա է մեկնել փոխվարչապետ, ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

unnamed (1)Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին  վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԸԲՄ ատենապետ Սոնյա Ավագյանը,  բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ զետեղեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, դատապարտելով ժխտողականության,  իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը, շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը’ ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանը  ընդգծեց  վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների  ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից:

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում:
  Անկախ

Անուշ Գրիգորյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

1510580_1472962722933823_5999467812433027553_n Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացրեցին,որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը:  Այսօր՝ ապրիլի 17-ին ռինգ դուրս եկան մեր երեք ներկայացուցիչները:  Իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց մեր միակ իգական  սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի նկատմամբ: Ցավոք մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան իրենց մենամարտերը ավարտեն հաղթանակով: 91 կգ քաշային կարգում  հանդես եկող Սերյոժա Հակոբյանը  հավասար պայքարում զիջեց  թուրք Մուհամեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին: Վաղը՝ ապրիլի 18-ին ասպարեզ դուրս կգա  75 կգ  քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի  Շամիլ Ալիևի հետ:

Անկախ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար

Youth World Sofia 2014Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝     46-49  կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:  Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ  Օկեյջեմիին : Ընդ-որում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին  ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող   Ահմեդ Միցիկ հետ:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Անկախ

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժանքներ են սկսել Բուլղարիայում

Bulgaria's Defence MinistryՈւկրաինան կմասնակցի երկու շաբաթ տևողությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր այլ 12 երկրների հետ համատեղ բազմազգ զորավարժանքներին:

Մարզումները սկսվել են ուրբաթ օրը Բուլղարիայի արևելյան հատվածում, որին մասնակցում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների 700 զինվորներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ:

Զորավարժանքները ծրագրվել էին նախքան Ղրիմի խնդրի առաջանալը և նպատակ ունեն բարձրացնել տարածաշրջանային ճկունությունը, պահպանել և ընդլայնել ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը, ինչպես նաև խթանել բազմազգ վարժանքները:

 Անկախ

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուլղարիայում

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելից         Փետրվարի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի  ունեցավ Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին  նվիրված  ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն:

Ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, ով, մասնավորապես, նշեց, որ  հայ ազգաբնակչության նկատմամբ  դաժանորեն իրականացվեց էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականություն  և պետականորեն կազմակերպված հանցագործություն: «Միջազգային հանրությունը քաղաքական և  իրավական լիարժեք գնահատական  դեռևս չի տվել կատարվածին,  մինչդեռ ամեն հնարավորն արվեց և արվում է  հանցագործությունների հանգամանքները  թաքցնելու և իրողությունը  խեղաթյուրելու  ուղղությամբ», – ընդգծեց դեսպան Սհոյանը:

Ելույթներ ունեցան նաև Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը և   Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի  ատենապետ Սոնյա Ավագյանը:

Անկախ

 

 

 

 

Ձնամրրիկն ու ցուրտը կաթվածահար են արել Բուլղարիան

o_887525Բուլղարիայում ձնամրրիկն ու խիստ ցուրտը 4 մարդու կյանք են խլել: Առատ ձյան տեղումների պատճառով երկրի մի քանի շրջաններում վնասվել են հոսանքալարերը, հազարավոր տներ են հոսանքազրկվել:

Փրկարարները չեն կարողանում տուժած շրջաններ հասնել, քանի որ տասնյակ մայրուղիներ փակ են: Կտրուկ աճել է ՃՏՊ-ների թիվը, իսկ Ռումինիայի հետ սահմանին առաջացել են  մի քանի կմ-անոց խցանումներ, վարորդներն իրենց ավտոմեքենաների մեջ գրեթե մեկ օր արգալափակված վիճակում են հայտնվել:

Անկախ

Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցում

Բուլղարիա,Թուրքիա, սահման, արգելապատնեշԲուլղարիայի իշխանությունները հայտնել են, որ իրենք պարիսպ են կառուցում Թուրքիայի հետ 274կմ երկարություն ունեցող սահմանի 30 կմ-անոց հատվածում, որպեսզի կանգնեցնեն անօրինական ներգաղթը:

Պաշտպանության նախարար Անգել Նայդենովը հինգշաբթի օրը նշել է, որ 3մ բարձրություն ունեցող պատի կառուցումը նախատեսված է ավարտել նախքան փետրվար: Այն հիմնականում կանցնի անտառապատ, բլրապատ տարածքներով, որոնք սահմանապահների տեսադաշտից դուրս են մնում:

Բուլղարիայի իշխանությունները հերքել են այն մեղադրանքները, որ իրենք պատը կառուցում են Սիրիայից և պատերազմից տուժած այլ երկրներից ԵՄ-ի տարածք մուտք գործել ցանկացող փախստականներին հեռու պահելու համար: Երկրին սպասվում է մեծ քանակությամբ ներգաղթյալների հոսք, որոնց տեղավորման համար Բուլղարիայի միջոցները չեն բավականացնում:

Սառը պատերազմի տարիներին Բուլղարիան իր սահմանը պատել էր փշալարով՝ իր քաղաքացիների արտագաղթը դեպի Արևմուտք կասեցնելու համար, սակայն 2004թ-ին ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո բոլոր արգելապատերը հանվել էին:

 

Բուլղարիայում ուսանողները շրջափակել են համալսարանի մուտքը

Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանՄի քանի հարյուր ուսանողներ փակել են Բուլղարիայի ամենամեծ համալսարանի մուտքը՝ պահանջելով լուծարել խորհրդարանի կազմը և նոր ընտրություններ կազմակերպել:

Մայրաքաղաք Սոֆիայում գտնվող Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանում կազմակերպված ցույցը հնարավոր է նոր թափ հաղորդի չորս ամիս շարունակվող հակակառավարական շարժմանը:

Ցուցարարների բողոքը բխում է այն պնդումներից, որ կառավարության առաջնորդները կապված են ստվերային գործարարների հետ և ընդգրկված են պաշտոնական կոռուպցիայի մեջ:

Փակելով համալսարանի մուտքը՝ ուսանողները պնդում էին, որ երկրի կառավարման հիմքում պետք է ընկած լինեն բարոյական արժեքները, ոչ թե անձնական շահերը:

Համալսարանի ադմինիստրատիվ անձնակազմը արտակարգ հանդիպում է կազմակերպել համալսարանի շրջափակման և դասերի հետաձգման հարցերը լուծելու համար:

 

Թուրք-բուլղարական սահմանին 30 կիլոմետրանոց պատնեշ է կառուցվում

bulgarԹուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ բուլղարական բանակը Թուրքիայի հետ սահմանին սկսել է 30 կմ երկարությամբ պանեշ կառուցել, որպեսզի կանխի Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից եկող ներգաղթյալներ մուտքը դեպքի Բուլղարիա: Այս մասին է հայտարարել Բուլղարիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Բուլղարիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ երկրում մոտ 8 հազար անօրինական ներգաղթյալ է բնակվում, որոնց մեծ մասը հանդիսանում են Սիրիայի քաղաքացիներ:

Դեսպան Սհոյանը հանդիպեց Բուլղարիայի Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարի հետ

524. Ambassador Shoyan met with the minister of Economy and Energy of Bulgaria  24.09.2013Սեպտեմբերի 23-ին Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւի հետ: Քննարկվեցին համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Նախարար Ստոյնեւն ընդգծեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Իբրեւ նախընտրելի ոլորտներ` նախարարը առաջարկեց համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության  բնագավառներում:

Դեսպան Սհոյանը կարեւորեց Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:

Կողմերը կարեւորեցին զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Քննարկվեց նաեւ Երեւան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ  պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը: