Անտարկտիդայում ձեռակերտ բուրգեր են հայտնաբերվել

51bdc389-f55c-ded7-f55c-ded8ab974e13.photo.0Ամերիկացի ու եվրոպացի գիտնական-հետազոտողների խումբն Անտարկտիդայում հայտնաբերել է ձեռակերտ 3 բուրգ: Նրանք վստահ են, որ դրանք արհեստական ծագում ունեն: Դրանցից 2-ը ափից 16 կմ հեռավորության վրա են, իսկ երրորդը` ափեզրի մոտ է գտնվում:

Գիտնականները մտադիր են գիտական արշավախումբ ստեղծել, որը կկարողանա հասնել բուրգերին ու այդ հսկաների առաջացման վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ հավաքել:

Այսօր երբեմնի կանաչ Անտարկտիդան ծածկված է հաստաշերտ սառույցով. այնտեղ մինչ օրս հայտնաբերվում են դինոզավրերի ու հնագույն այլ կենդանիների քարացած մնացորդներ:

Բելիզում մայաների բուրգ են քանդել

maya400Շինարարական ընկերությունը շինանյութի` համար քանդել է  Կենտրոնական Ամերիկայում գտնվող մայաների բուրգը:

Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Հայմե Վեյը հայտարարել է, որ ավերածություն նկատել  են անցած շաբաթվա վերջին: Նա բացառել է շինության ոչ կանխամտածված քանդման հնարավորությունը, քանի որ համալիրը երկրում հանրահայտ է: Ոչնչացված բուրգի տարիքը գնահատվում էր 2300 տարի:

“Այդ մարդիկ հաստատ գիտեին, որ իրենց առջև պատմական հուշարձան է: Պարզապես, ապշեցնում է այն ավերողների անհավանական անհարգալից վերաբերմունքը”:

Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ այդ փաստով հետաքննություն է իրականացվում,  հավանական է, քրեական գործ կհարուցվի:

Չնայած այն փաստին, որ Նոհմուլ համալիրն այժմ գտնվում է մասնավոր տարածքում, տեղի օրենքների համաձայն, մինչիսպանական ցանկացած շինություն գտնվում է  պետության պաշտպանության ներքո: