Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի

մովսիսյան ԱրմենՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը: Այսօրվա նիստում կառավարությունը սույն ծրագիրը 2014թ. պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել պետբյուջեում և իր որոշմամբ հաստատված համապատասխան ցուցանիշներում: Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն ապահովել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով կառավարության ստանձնած պարտավորության ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

Գազալապտերները վերադառնում են Մոսկվայի փողոցներ

o_85815281 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին կվառվեն գազալապտերները: Վերջին գազալապտերն էլեկտրականով է փոխարինվել 1932-ին: Գազալապտերների վերադարձման նպատակը մայրաքաղաքի գազային տնտեսության զարգացման պատմության պահպանումն է:

Նոր գազալապտերները ավտոնոմ են աշխատում, ներսարված մարտկոցների միջոցով.ցերեկը դրանք լիցքավորվում են արեգակնային էներգիայով, միանում բացառապես օրվա մութ ժամերին:

Մինչ գազալապտերների հայտնվելը, Մոսկվայում կիրառվել են  կերոսինային լամպեր, ինչպես նաև հացի, կանեփի  սպիրտով աշխատող լապտերներ: Առաջին էլեկտրական լապտերները հայտնվել են 1880 թվին, իսկ 1883-ին  Իվան Մեծի զանգակատան վրա փայլեց առաջին իլյումինացիան: Մինչև 1935 թիվը որոշ փողոցներ դեռևս լուսավորվում էին գազա- ու յուղալապտերներով:

1951-ին սկսեցին պատրաստել ցերեկային լույսերը, իսկ 1975-ից` տեղադրեցին արտասահմանյան կոնսոլային լուսատուները` նատրիումական լամպերով: Այսօր մոսկովյան փողոցները լուսավորվում են 300 հազար լապտերներով, որոնք միացած են իրար 15 հազար կմ հոսանքալարով: Լապտերները լույս են ստանում 150 ենթակայանից: