Գլազգոյի համալսարանի ուսանողները Սնոուդենին ռեկտոր են ընտրել

pic_18a97dab76f3d6b543efb136f18db621ԱՄՆ անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ընտրվել է Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտոր: Այդ պաշտոնում Սնոուդենը պետք է ուսանողների շահերը ներկայացնի, ընդ որում, իր պարտականությունները կարող է կատարել առանց ՌԴ սահմանները լքելու:

Գլազգոյի համալսարանի ուսանողներն իրենց ռեկտոր են ընտրում 3 տարին մեկ: Այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում է հայտնի քաղաքական կամ էլ հասարակական գործիչ: Ժամանակին  ռեկտոր են ընտրվել  Նելսոն Մանդելայի նախկին կինը` Վինի Մանդելան ու իսրայելացի միջուկաբան ֆիզիկոս Մորդեհայ Բանունուն:

Մինչ ռեկտորի պաշտոնի համար ինչ որ մեկի թեկնածությունն առաջադրելը, ուսանողները նախապես համաձայնեցնում են նրա հետ: Սնոուդենը հունվարի վերջին իր փաստաբանի միջոցով հայտարարեց  այդ պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ իր համաձայնությունը:

Անկախ

Սնոուդենը Գլազգոյի համալսարանի ռեկտո՞ր

o_885611Շոտլանդիայի համալսարանի ռեկտոր կարող է դառնալ ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նրա թեկնածությունն է առաջադրել բուհի ուսանողների խումբը: Ընտրությունները տեղի են ունենալու 2014-ի փետրվարի 17-18-ին:

“Դա մի հնարավորություն է ցուցադրելու մեր երախտագիտությունը քաջ մարդուն ու դրանով  նաև նրա նմաններին”:

Գլազգոյի համալսարանի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության բաժնի ղեկավար Կովալենկովը Սնոուդենի շանսերը բարձր   է գնահատւմ:

Նրա թեկնածության դեմ են հեծանվորդ Գրեմ Օբրին, գրող Ալան Բիսեթը և Շոտլանդիայի եպիսկոպոսական եկեղեցու հոգևորական Քելվին Հոլդսուորթը:

Համալսարանի ռեկտորի   իրավասությունների մեջ է ուսանողական խորհրդի հետ աշխատանքը,  համալսարանի վարչությանն ուսանողների խնդիրները ներկայացնելը:

Ներկայիս ռեկտորը Գլազգոյի համալսարանի շրջանավարտ  ու  Լիբերալ դեմոկրատների կուսակցության նախկին առաջնորդ Քեննեդին է:

Ռեկտոր են ընտրվում  նախորդած տարիներին համալսարանում  աշխատած բրիտանացիները, որոնք ակտիվ զբաղվում են համալսարանի գործերով:

“Երբեմն ուսանողները ռկտորի պաշտոնի համար այնպիսի մարդկանց են ընտրում, որոնք տարբեր պատճառներով չեն կարող համալսարանում գտնվել ու կատարել  ռեկտորի պարտականությունները”,-ասում է Կովալենկովը:

Գլազգոյի համալսարանը  ամենամեծ բուհն է Շոտլանդիայում, հիմնվել է 1451-ին: Առաջին անգամ ռեկտորի ընտրություններ  բուհում  տեղի են ունեցել 1452-ին:

Ի դեպ, այս համալսարանի հայտնի շրջանավարտներից է նաև տնտեսագետ, փիլիսոփա Ադամ Սմիթը:

Անկախ