Գլոբալ տաքացումը համընդհանուր չէ

global_warmingԱմերիկացի գիտնականները հերքել են այն կարծիքը, թե գլոբալ տաքացումը համընդհանուր է: Այս մասին գրված է մի հոդվածում, որը տպագրվել է Nature Climate Change գիտական ամսագրում: Գիտնականները նման եզրահանգման են հասել ստեղծելով մի մոդել, որի հիմքի վրա կարողացել են չափել ջերմաստիճանի փոփոխությունը Երկրի մակերևույթին վերջին դարի ընթացքում:

Ընդհանուր առմամբ, նրանք պարզել են, որ գլոբալ տաքացումներ իսկապես տեղի են ունենում, սակայն ասելը, որ դա ամենուրեք է այդպես , սխալ է. մեր մոլորակի տարբեր մասեր ջերմություն են ստանում տարբեր արագությամբ: Ավելին` Երկիր մոլորակի շատ մասեր որոշակի պահերին ընդհանրապես չեն տաքանում :

Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ 1980-ականներին, երբ գլոբալ տաքացումները հատկապես ակտիվացել էին, Անդերի շրջանում գլոբալ բնույթի սառեցման միտումներ կային:

Հետազոտողները պնդում են, որ այդ բացահայտումը  թույլ կտա գլոբալ տաքացման երևույթին նայել մեկ այլ տեսանկյունից:

 

Գլոբալ տաքացումը երկիրը խորասուզում է խավարի մեջ

o_564466Երկրի վրա արկտիկական սառույցների հալչելու և արևի լույսի ջերմության նվազման մեջ մասամբ մեր մոլորակն է մեղավոր: Ահա այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել գիտնականները: Դիտարկումների ու արբանյակից ստացված լուսանկարահանումների վերլուծության ընթացքում նրանք նկատել են, որ վերջին մի քանի տարում երկիրը կորցնում է իր լույսն անդրադարձնելու հատկությունը` ալբեդոն:

Երբ Արկտիկայում սառույցը հալչում է, ավելի  մուգ մակերեսի` ջրի կամ էլ հողի, հավասարակշռությունը փոփոխվում է ոչ մեր օգտին` անդրադարձնելով ավելի քիչ ու կլանելով ջերմության ավելի մեծ մասը:

Բացի այդ, արկտիկական օդը ջերմությունը չի փոխադրում մակերեսից մթնոլորտի ավելի բարձր շերտեր, ի տարբերություն, օրինակ, արևադարձների, որտեղ օդային զանգվածներն ավելի հավասարաչափ են բաշխվում:

Անկախ

Մեծ Բրիտանիան չի փոխհատուցի գլոբալ տաքացման պատճառած վնասը

i (3)Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվում են ստորագրել այն համաձայնագիրը, որն իրավաբանորեն  պարտավորեցնում է  փոխհատուցել գլոբալ տաքացման հետևանքով պատճառված վնասը:

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ զարգացած երկրները պետք է օգնեն աղքատ պետություններին հաղթահարելու կլիմայական փոփոխությունների հետևանքները, ասենք` ծովի մակարդակի բարձրացումը, երաշտը, և այլն: Սակայն, Մեծ Բրիտանիան ու մի շարք այլ երկրներ այդ տեսակետին համամիտ չեն:

Երկրի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին հայտարարել է, որ խելացի չէ  զարգացած երկրներին պարտադրել  կլիմայական փոփոխություններից տուժած զարգացող երկրների կրած վնասը: