Նորվեգիայի պատմական գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 52 մարդ է հոսպիտալացվել

Norwegian villageՊատմական փայտե տներով հայտնի նորվեգական գյուղում բռնկված հրդեհից 52 մարդ վնասվածքներ է ստացել:

Լեյրդալսոյրա գյուղում առնվազն 23 կառույց է հրդեհվել, իսկ հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:

Ֆյորդի շրջանում գտնվող գյուղը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է 18-19րդ դարերից լավ պահպանված 160 փայտյա տներով:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, այն սկսվել է շաբաթ գիշեր և շարունակվում է մինչ այսօր:

Տարբեր աստիճանի այրվածքներով 52 մարդ է հոսպիտալացվել, ենթադրվում է, որ զոհեր չկան:

23 հրդեհված տներից 16-ը ամբողջությամբ այրվել են:

1,2 կմ քառակուսի տարածք զբաղեցնող փոքրիկ գյուղում 1,150 մարդ է բնակվում:

 Անկախ

Ադրբեջանական գյուղում չկա ո՛չ գազ, ո՛չ ջուր, ո՛չ ճանապարհ

Ադրբեջան, գյուղ“Մեր գյուղն արդեն երկար տարիներ մոռացված է իշխանությունների կողմից: Ամռանը փոշու պատճառով չենք կարողանում շնչել, ձմռանը մինչև ծնկները ցեխի մեջ ենք… Երեխաները նույնիսկ դպրոց չեն կարողանում գնալ”: Այս մասին Սարքարլի գյուղի բնակիչները պատմել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ կայքի` գյուղում ապրում է 300 ընտանիք: Խորհրդային տարիներին գյուղը ռուսական էր, սակայն ռուս բնակիչների հեռանալուց հետո այնտեղ սկսել են բնակվել մերձակա գյուղերի բնակիչները, որոնք այժմ փոշմանել են: “Չկա ջուր, գազ, ճանապարհ: Երկար տարիներ է` ջուրը խմում ենք առուներից, իսկ այժմ դրանք էլ են ցամաքել: Մեքենաները մի կերպ են  տեղաշարժվում, իսկ ոտքով անհնար է գնալ”, – բողոքում են գյուղացիները:

Ըստ բնակիչների` գյուղի ճանապարհները վերջին անգամ վերանորոգել են 1987թ.-ին: Մոտակա գյուղերում նույնիսկ արդեն ծառեր չեն մնացե. բոլորը կտրել են`ցրտաշունչ ձմռանը տաքանալու համար: Նմանատիպ պայմաններում երիտասարդները հեռանում են գյուղից:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շամսեդին Խանբաբաևն ասում է, որ գյուղերի գազիֆիկացումը աստիճանաբար և ծրագրով է տեղի ունենում, իսկ ինքն էլ տեղյակ չէ` երբ կհասնի գյուղի հերթը:

 Անկախ