Ռուսաստանում պատգամավորները պլանավորում են բլոգերներից հարկեր սահմանելու կարգը

1280-390x290Ռուսաստանում ստորին պալատի պատգամավորները բլոգերներից` իրենց կայքերում գովազդ տեղադրելուց ստացվող եկամուտներից հարկերի գանձման  միասնական գծապատկեր են մշակում:

Հիմա, փորձագետների կարծիքով, վճարովի փոստերի արժեքը թոփ-բլոգերների կողմից` արժե 50-150 հազար ռուբլի: Գովազդային մեկ բաների դիմաց բլոգերներն ամսական ստանում են 30-100 հազար ռուբլի:

Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի գծով խորհրդարանական կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը հայտնել է, որ օրենքի նախագծի մշակման բարդությունը կայանում է նրանում, որ բլոգերները ձեռներեցներ չեն:
“Հիմա համացանցում առևտրային գործունեությունը, այդ թվում` գովազդայինը, հստակ օրենսդրական կարգավորում չունի: Դա հանգեցնում է հարկերից խուսափելու ու ֆինանսական չարաշահումների գորշ գոտիների ստեղծման”,-ասել է նա:

“Նրանք պետք է հարկեր վճարեն, ինչպես և ցանկացած մարդ, որ եկամուտ է ստանում:Եթե հավանոցը վարձով եք տալիս, ապա անպայման պետք է հարկեր վճարեք որպես մարդ, որը եկամուտ է ստանում: Դա ընդհանուր կանոն է, որը պետք է տարածվի բոլորի վրա”,-ասում է “Միասնական Ռուսաստան” կուսակցության անդամ Եվգենի Ֆեդորովը:

Անկախ

“Սերը չարժե, որ սպասես”

o_894180Չինացի գովազդատուներն աղջիկներին առաջարկում են ամուսնանալ առանց սիրո: Ամուսնությունը չէ գլխավորը երիտասարդ աղջկա կյանքում: Կարևորը շուտ ամուսնանալն է, որ չհիասթափեցնես հարազատներիդ: Հենց այդպես են կարծում սոցիալական գովազդի հեղինակները, որը հեռարձակվում է չինական հեռուստատեսությամբ` “Սերը չարժե, որ սպասես” կարգախոսով:

Ծանոթությունների Baihe.com  չինական կայքի ներկայացուցիչները հոլովակ են թողարկել հետևյալ սյուժեո: Երիտասարդ աղջիկը մի քանի անգամ իր տատիկին այցելության է գնում ու այդ այցելությունների ժամանակ նրանց մեջ այսպիսի խոսակցություն է տեղի ունենում.տարեց կինը հարցնում է թոռնուհուն` ամուսնացել է նա, թե ոչ, իսկ վերջինս էլ հիասթափված պատասխանում է` ոչ:

Անցնում են տարիներ, ու տարեց կինն արդեն գամված է անկողնուն, իսկ թոռնուհին դեռևս չի ամուսնացել: Հասկանալով, որ տատիկին քիչ է մնացել ապրելու, չինուհին ասում է` այլևս ընտրության ժամանակ չունեմ: Հաջորդ կադրում ժպտադեմ չինուհին է` հարսանեկան շքեղ հագուստով ու հանդիսատեսին  ուրախությամբ հայտնում է”Ես արդեն ամուսնացա”:

Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել: 30-րոպեանոց հոլովակի դիտումից հետո, Թվիթերի տեղական տարբերակի` Sina Weibo-ի  33 հազար օգտատեր գրել են, որ Baihe  ընկերությանը բոյկոտ են հայտարարում:

Սոցիոլոգները նշում են, որ ՉԺՀ-ի երիտասարդները, հիմնականում ջանում են  ծնողների պարտադրած  կանոններից ու նորմերից հեռանալ : Ավագ սերունդն էլ վստահ է, որ ամենակարևորը կյանքում ամուսնությունն է ու շատ երեխաները:

Անկախ

 

Արժե՞ հավատալ գովազդներին

գովազդ«Գովազդ» բառն արտաբերելիս իսկույն հիշում ենք բարձր ձայնով խոսող կնոջ կամ տղամարդու` այս կամ այն ապրանքի գովքը: Դա վատ չէ, եթե գովազդը պատրաստվում է պատշաճ, օրենքի սահմաններում:

Մարդն օրական ստանում է 50-70 հազար գովազդային ազդանշան, այն էլ, մեծ մասամբ` ենթագիտակցության համար բացասական երանգով:

Գույնի, ձևի և բովանդակության ներդաշնակությունը հաջողություն են բերում: Գույնի ազդեցության 20%-ն ընկալում է տեսողությունը, իսկ 80%-ը` նյարդային համակարգը: Գույների ազդեցությամբ մարդու տրամադրությունը բարձրանում է՝ առաջացնելով գովազդվող ապրանքը գնելու ցանկություն: Հաճախ սև-սպիտակ երանգները հանդիպում են օծանելիքի գովազդներում, իսկ սև հիմնագույնի վրա բաց գույնը, գունագեղ տեքստն առավել լավ են ընկալվում:

Ըստ մասնագետների՝ առավել ազդեցիկ են դեղինը, մանուշակագույնն ու փիրուզագույնը, իսկ կարմիրը  վճռականության գույն է համարվում, դրա չարաշահումն էլ առաջացնում է ագրեսիվություն: Նարնջագույնը  լավատեսության, միաժամանակ անհանգստության գույն է, իսկ կապույտն ու կանաչը՝ հանգստության: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել՝ բերելով տարբեր օրինակներ, սակայն գովազդ պատրաստելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` լսարանի ազգային, մշակութային առանձնահատկությունները (օրինակ՝ Ճապոնիայում սևն ուրախության գույն է): Լեզվաբաններն էլ իրենց հերթին են հորդորում չմոռանալ յուրաքանչյուր ազգի ինֆորմացիայի ընկալման առանձնահատկությունները:

Բացահայտենք գովազդի փոքրիկ գաղտնիքները

Յուրաքանչյուր գույն համապատասխանում է երաժշտական հնչյունի և թվի: Օրինակ՝ 1 թիվը համապատսխանում է կարմիրին, 2-ը` նարնջագույնին, 3-ը` դեղինին, 4-ը` կանաչին, 5-ը` մանուշակագույնին, 6-ը` վարդագույնին, 7-ը` երկնագույնին, 8-ը` բրոնզագույնին, 9-ը` արծաթագույնին, իսկ 10-ը` ոսկեգույնին:

Ամեն տարի գովազդների վրա ծախսվում է ավելի քան 500 միլիոն դոլար:  Մինչև 65 տարեկանը մարդը  դիտում է մոտ 2 միլիոն գովազդային հոլովակ: Տարվա ընթացքում երեխան դիտում է մոտ 40.000 գովազդային հոլովակ:

Գովազդային հոլովակներում սեքսուալ կերպարների օգտագործումը գալիս է 1800-ական թվականներից: Երեխաների մեծ մասն ի վիճակի չէ քննադատորեն վերաբերվելու գովազդին: Գովազդից ստացվող միջոցներով 1938 թ. ռադիոն գերազանցեց ամսագրերին:

Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը, ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ, գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդը ժամը 7:00-21:00-ին, զենքի, թմրադեղերի, ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցների գովազդը, երեխաների մասնակցությամբ մեծահասակներին վերաբերող ապրանքների գովազդները:

Ուսումնասիրվել է հեռուստատեսությամբ հեռարձակվող 652 գովազդ, որից 273-ում կնոջ կերպար կա, 363-ը` գլխավոր դերում: Հեռուստատեսային գովազդների  80%-ի դեպքում լսվում է տղամարդու ձայն, իսկ 12%-ի` կնոջ: Հեռուստատեսային  գովազդներում  ներգրավված  գլխավոր  կին  կերպարների  81%-ն ընդհանրապես չի խոսում, ինչը  նշանակում է, որ կանայք ցուցադրվում են որպես կարծիքից, ձայնից զուրկ պատկերներ, սեռական օբյեկտ՝ այդ կերպ ենթագիտակցորեն ամրապնդելով կնոջ մասին կարծրատիպային պատկերացումները: Քաղցրավենիքի, ծխախոտի, խմիչքների, խաղատների գովազդը բացասաբար է ազդում մարդու ենթագիտակցության վրա:

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կրկնվող գովազդները մարդու հոգեբանության վրա (ըստ Թոմաս Սմիթի «Հուշանվեր ապագա գովազդատուներին» գրքի):

1-ին անգամ մարդը դիտում է գովազդը, բայց այն չի տեսնում,  2-րդ անգամ չի նկատում, 3-րդ անգամ նրան արդեն հայտնի է գովազդվող ապրանքի գոյությունը, 4-րդ անգամ աղոտ հիշում է, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է այն, 5-րդ անգամ  կարդում է այն, 6-րդ անգամ արհամարհական շրջվում է, 7-րդ անգամ վերընթերցում է և բացականչում.  «Օ՜, Աստված իմ…»: 8-րդ անգամ ասում է. «Էլի այս հիմարությունը»: 9-րդ անգամ մտքերի գիրկն է ընկնում` արդյոք սա որևէ նշանակություն ունի՞: 10-րդ անգամ հարցնում է հարևանին՝ երբևէ օգտվե՞լ է դրանից: 11-րդ անգամ նրա մեջ հարց է ծագում՝ ինչպե՞ս է գովազդն օգնում դրա վաճառքին; 12-րդ  անգամ մտածում է, որ ապրանքը կարող է այնքան էլ վատը չլինել: 13-րդ  անգամ  մտածում է, որ կարելի է փորձել: 14-րդ  անգամ  հանկարծ հիշում է, որ վաղուց էր ուզում այդ ապրանքը: 15-րդ  անգամ որոշում է երբևէ անպայման ձեռք բերել այն: 16-րդ անգամ գովազդվող ապրանքի մասին նշումներ է կատարում: 17-րդ  անգամ ափսոսանքով մտածում է, թե ինքն ինչքան խեղճ է և զուրկ: 18-րդ  անգամ լրջորեն հաշվարկում է իր փողերը: 19-րդ  անգամ, երբ տեսնում է գովազդը, գնում է ապրանքը և  նույնը խորհուրդ տալիս մտերիմներին:

Հիմա` օգտվե՞լ գովազդից, թե՞ ոչ: Սա է հարցը:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Անկախ

Համացանցում սենսացիա առաջացրած ճապոնական անվադողերի գովազդը սկսվում է առողջության համար վնասակար լինելու նախազգուշացումով (տեսանյութ)

Japanese tyre commercialԳովազդատուները ցանկանում են որքան հնարավոր է գրավիչ հոլովակներ ստեղծել:

Սակայն այս հոլովակը միևնույն ժամանակ գրավիչ է և սարսափազդու:

Ճապոնական անվադողեր արտադրող ընկերությունը այս սարսափելի հոլովակը ստեղծել է, որպեսզի ցույց տա, թե ինչքան լավ են աշխատում իրենց անվադողերը վտանգավոր և անսպասելի իրավիճակներում:

40 վայրկյան տևողությամբ հոլովակը սկսվում է առողջության վերաբերյալ նախազգուշացումով՝ հեռուստադիտողներին զգուշացնելով չդիտել այն, եթե ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն կամ պարբերաբար բժշկի են այցելում:

Այդտեղ նշվում է, որ իրենք պատասխանատվություն չեն կրում հոլովակը դիտելու պատճառով առաջացած հիվանդությունների կամ վնասի համար:

Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է մեքենան ընթանում մութ, ամայի, ձյնուապատ ճանապարհով:

Հանկարծ ուրվականի նման, միայն բարակ գիշերազգետով աղջիկ է հայտնվում ճանապարհին:

Այդ ահասարսուռ հանդիպումից հետո վարորդը սկսում է մեքենան խելացնոր դեպի հետ վարել:

Անսպասելի այցելուն ձեռքին նոթբուք է կրում, որի վրա գրված է անվադողեր արտադրողի վերաբերյալ մանրամասներ: