Դանիայում 12 մարդ է մահացել նրբերշիկից թունավորումից

o_993566Երշիկեղենը պատրաստված  է եղել  Կոպենհագենի մոտ գտնվող մսի կոմբինատում, վարակված մսից: Արդյունաբերության ազգային ինստիտուտում հաղորդել են, որ արտադրանքի մեջ վտանգավոր մանրէներ` լիստերիաներ են հայտնաբերվել: Արտադրությունը փակել են ու ամբողջ արտադրանքը առգրավել: Բժիշկների խոսքով, հիվանդությունը մահացու վտանգավոր է հատկապես երեխաների  ու տարեցների համար:

“Դա շատ վտանգավոր հիվանդություն է: Վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր վարակված հիվադ մահանում է : Ու որքան տարեց է հիվանդը, այնքան ռիսկը մեծ է”,-հայտնել է Դանիայի արդյունաբերության ազգային ինստիտուտի ավագ խորհրդատու Անդերսենը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԴանիայումԱպրիլի 26-ին Գյուլինգի (Դանիա) տեղական արխիվը ՀՀ դեսպանության և Օդերի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում և խաչքարի օծման արարողություն, որը տեղի ունեցավ մեծ հայասեր Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգ ավանում:

Միջոցառումը մեկնարկեց Գյուլինգի եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանի և շվեդահայության հոգեւոր հովիվ հոգեշնորհ Եղիշե վարդապետ Ավետիսյանի մատուցմամբ:

Այնուհետև միջացառմանը ներկա գտնվող ՀՀ Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկն իրականացրեցին Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ տեղադրված խաչքարի սավանի բացումը:

Միջոցառմանը ելույթներ ունեցան Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը, Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի նախագահ Օլե Մելդգաարդը, «Արարատ» միության խորհրդի անդամ Մարիամ  Գդիգյանը:

Դեսպան Աղաջանյանն իր ելույթում նշեց, որ Կարեն Եփփեի և Մարիա Յակոբսենի աղոթքներով և գործողություններով փրկվեցին բազմաթիվ հայ որբևայրիներ և մանկահասակ երեխաներ: «Կարեն Եփփեն  և Մարիա Յակոբսենն օգնել են մարդկանց` փրկելով նրանց կյանքը: Սակայն նրանք օգնել են նաև փրկել մարդկային արժեքները և իդեալները` ընդգծելով նվիրման, հավատի և պատասխանատվության ուժը: Այս իդեալներն ու արժեքներն ի զորու են փոխել այս աշխարհը, քանի որ դրանք ճշմարիտ են», – ասաց դեսպանը:

Դեսպան Աղաջանյանը նաև տեղեկացրեց մի նախաձեռնության մասին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերաստեղծել անցած դարասկզբին Դանիայում գործած հայասիրական «Հայաստանի դանիացի բարեկամներ» կազմակերպությունը, որը համակարգող հարթակ պետք է դառնա Հայաստանով զբաղվող դանիական մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անհատների համար:

ՀՀ Արմավիրի մարզպետն իր ելույթում նշեց, որ Կարեն Եփփեի համար ամենաընդունելի մեծարանքը փրկված մարդու վերադարձն էր կյանք, և նա կարողացավ կյանքի նոր ուղի բացել հրաշքով փրկված հայ կանանց և երեխաների համար՝ տալով նրանց կրթություն, հույս, լույս՝ հավատ ներշնչելով ապագայի հանդեպ: Նա հիշվում է և հիշվելու է հայ ժողովրդի կողմից:

Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենն իր և քաղաքային խորհրդի անունից ելույթ ունենալով` նշեց, որ հպարտանում է Կարեն Եփփեի նման հայրենակից ունենալու համար: Կարեն Եփփեի օրինակը ցուց է տալիս, որ նույնիսկ մեկ մարդու գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ` բերելով նշանակալի փոփոխություններ: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին հայկական խաչքարը նվիրելու համար, ինչպես  նաև` Գյուլինգի տեղական արխիվին Կարեն Եփփեի հիշատակը վառ պահելու համար: «Խաչքարը ոչ միայն հավերժացնում է Կարեն Եփփեի հիշատակը, այլև խորհրդանշում է հայ և դանիացի ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց Օդերի քաղաքապետը:

Խաչքարի օրհնության արարողության ավարտին աղոթք կարդաց և հայ ժողովրդին իր բարեմաղթանքները հղեց Դանիայի ասորի համայնքի քահանան:

Այնուհետև Գյուլինգի դպրոցում ելույթով հանդես եկավ պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդը` ներկայացնելով իր «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գիրքը: Գյուլինգի դպրոցում միջոցառման ավարտին, ի նշան երախտագիտության,  ներկաները հոտնկայս երկարատև ծափահարում էին Կարեն Եփփեի ազգականներին:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել նաև դպրոցից ոչ հեռու գտնվող Գյուլինգի  տեղական արխիվ և ծանոթանալ Կարեն Եփփեի կողմից Հալեպում կատարված աշխատանքների մասին պատմող փաստագրական նյութերին և լուսանկարներին:

Միջոցառմանը մասնակցեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ Դանիայից, Նորվեգիայից և Շվեդիայից, Դանիայում ասորի համայնքից մասնակիցներ,  մեծ թվով դանիացիներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում

unnamed         Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

         Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա եկեղեցում:

182. Genocide commemoration events in Denmark and Norway 25.04.2014Բացման խոսքով հանդես եկան Նորվեգիայի Հայ մշակութային միության խորհրդի անդամ Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության մերժողականությանը, ներկայացրեց  փաստեր և փաստարկներ և ևս մեկ անգամ կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչումը այս անգամ նորվեգական համատեքստում` որպես օրինակ բերելով Կրագերոյի (Նորվեգիա) քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադեպը:

«Օսմանյան «հանդուրժողականության» միֆը և քրիստոնյա փոքրամասնությունները» թեմայով զեկույց կարդաց «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, պատմաբան Բորդ Լարսենը:

Տեղի ունեցավ նաև դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդի «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գրքի շնորհանդեսը:

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցական խորհրդի անդամ Նարինե Հարությունյանը:

Վերջում դասական երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանից Նորվեգիայում ուսանող երաժիշտներ` Նարեկ Դարբինյանը (ջութակ), Տիգրան Բերկելյանը (դաշնամուր), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր), Ստելլա Բեգլարյանը (ջութակ):

Միջոցառմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, Կրագերոյի և Վերգոշայի քաղաքապետերը, Հայաստանի նորվեգացի բարեկամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի անունից ելույթ ունեցավ դեսպանության խորհրդական Լիլիթ Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին, բարձրաձայն կամ լռելայն աղաղակում է, որ այլևս երբեք մարդկությունը չպիտի գնա ցեղասպանության, մարդկային նվաստացումների, ցավերի, կորստի և մաքառման ճանապարհով: Ելույթներ ունեցան հայ համայնքից Ժոզեֆ Բեդոյանը, Երևանից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանը, դանիացի պատմաբան, լրագրող Դենիզ Սերինչին

Միջոցառմանը ներկա էին Դանիայում հավատարմագրված դեսպաններ, հայ ժողովուրդի դանիացի բարեկամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին Դանիայի Գյուլինգ ավանում:

Անկախ

Կոպենհագենի կեդանաբանական այգում հանդիսատեսի աչքի առաջ ընձուղտին սպանել և կերակրել են առյուծներին

ընձուղտԿոպենհագենում  կենդանաբանական այգու աշխատակիցները փոքրիկ  ընձուղտի նկատմամբ հաշվեհարդար կազմակերպեցին: Առողջ երիտասարդ կենդանուն հանդիսատեսի աչքի առաջ  գնդակահարեցին և առյուծներին կերակրեցին: Դա արվեց հակառակ աշխարհով մեկ տարածված դժգոհության և ընձուղտին պահելու այլ կենդանաբանական այգիների առաջարկներին:

Փրկել մեկուկես տարեկանՄարիուս անունով ընձուղտին առաջարկել էր Մեծ Բրիտանիայի Յորքշիր քաղաքի կենդանաբանական այգին,սակայն Կոպենհագենի գործընկերները որոշեցին , որ ավելի հեշտ է սպանել կենդանուն: Բացի դրանից նրանք  հանդիսատեսի համար, որոնց մեջ կային նաև երեխաներ,  մի ամբողջ ներկայացում կազմակերպեցին: Բոլորը տեսան, թե ինչպես ընձուղտի մարմինը բաժանեցին և կերակրեցին առյուծներին, գրում է բրիտանական   Sun հրատարակությունը:

Դանիայի մայրաքաղաքում որոշեցին ազատվել կենդանուց, քանի որ ծնվել էր խառնարյուն և բազմացնելու համար պիտանի չէր: Ամբողջ աշխարհով դանիացիների և կենդանապաշտպանների ընդզումը առաջացել էր ոչ թե կայացած որոշումից, այլ դաժան հաշվեհարդարի տեսարանից:

Այգու գիտական տնօրենը հայտնել էր, որ-“Տվյալ ընձուղտի գեները ներկայացված են մեր բազմացման ծրագրում: Նա տեղ չունի մեր այգում ապրող  հոտում: Ընձուղտների բազմացման եվրոպական ծրագիրը համաձայնել է, որ նրան քնեցնենք”: Սակայն այգու աշխատողները հրաժարվել են քնեցումից, պատճառաբանելով, որ թմրեցնող  դեղը կարող է փչացնել միսը, որով  նրանք նախատեսել էին կերակրել վագրերին և  առյուծներին: Հանդիսատեսին համոզել էին, որ ընձուղտը չի հասցրել հասականալ թե իր հետ ինչ է կատարվում, նրան զբաղեցրել էին սիրելի ուտելիքով և կրակել էին:

Յորքշիրի կենդանաբանական այգին  նշել էր, որ ցնցված են իրենց գործընկերների որոշումից, նրանք հայտնել էին , որ ունեն ընձուղտների ժամանակակից ախոռ և կարող են ընդունել լրացուցիչ կենդանու:

Մարիուսին փրկել չկարողացավ նաև այն փաստը, որ կենդանիների պաշտպանները նրան փրկելու համար  հավաքել էին 27 հազար ստորագրություն: Պետք է նկատել, որ Կոպենհագենի կենդանաբանական այգում սա սովորական երևույթ է: Նմանատիպ պատճառով այնտեղ քնեցրել են արջերի, վագրերի և զեբրերի:

Անկախ

Ամուսնության լավագույն օրը

pic_13ea24e7afaff8e7ca2849673902be6dԴանիացի աստղագուշակները նշել են, թե որ օրն է 2013-ին ամենահարմարն ամուսնության համար: Ըստ նրանց, այդ օրը սեպտեմբերի 7-ն է, առավոտյան 10:35-ը:

Հենց այդ օրն ու ժամին են Մարսն ու Վեներան  երկնքում գրավում այնպիսի դիրք, որ մոլորակների ազդեցությունը բարերար է անդրադառնում ամուսնանալ պատրաստվողների վրա: Մարսն ու Վեներան, որպես արական ու իգական էներգիաների մարմնավորում, իբր սիրահարներին երաշխավորում են երջանիկ ու երկար տարիների համատեղ կյանք:

Աստղագուշակների հայտարարությունը հետաքրքրել է տեղի իշխանոսւթյուններին ու  որոշվել է  այդ օրը քաղաքապետարանի առջև ակցիա կազմակերպել :

Ակցիայի պայմանների համաձայն, կարելի է  գալ ու գրանցել ամուսնությունը` առանց  դիմումի նախնական ձևակերպման: Պաշտոնյաներն ասում են, որ իրենք չեն  հավատում աստղագուշական նախապաշարումներին, սակայն աստղագուշակների գաղափարն իրենց հետաքրքիր է թվացել:

Ոմանք քաղխորհրդի որոշմանը կասկածամտորեն են վերաբերում: Օրինակ, գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչն ասել է, որ խորհրդականների այդ քայլը ծիծաղ է առաջացնում:”Խորհուրդը հասարակայնության մի մասն է, ոչ թե սուպերմարկետի դրամարկղային գիծ: Դա ընտանեկան արժեքների ընդհանրացում է”: Այս գաղափարի դեմ են հանդես եկել նաև եկեղեցու ներկայացուցիչները:

Իշխանություններն իրենց հերթին նշել են, որ հարգում են ամուսնության ինստիտուտը և ակցիա են հայտարարել կողմնորոշվելով Կոպենհագենի բնակիչների հարցումներին ընդառաջելով:

2013-ի սեպտեմբերի 7-ը երրորդ լուսնային օրն է ու ըստ լուսնային օրացույցի, այն այնքան էլ նպատակահարմար չէ ամուսնություն կնքելու համար:

Քիմիայի ուսուցիչը հրկիզել է իրեն դասի ժամանակ, տեսանյութ

o_790896Դանիայի դպրոցներից մեկում դասի ժամանակ տհաճ դեպք է տեղի ունեցել: Քիմիայի ուսուցիչը փորձ կատարելու ժամանակ կորցրել է վերահսկողությունը: Անոթում վառվող կրակը անցել  է տղամարդու հագուստին: Դպրոցականները սարսափից գոռգոռում էին , բայց ոչնչով չէին կարողանում օգնել ուսուցչին:

Ուսուցիչը ներկայացնում էր աշակերտներին, թե ինչ կկատարվի, եթե խառնեն երկու վառվող նյութ: Ուսուցիչը անոթի մեջ կրակ է վառել`հիացնելով աշակերտներին: Նրանք էլ հեռախոսով սկսել են նկարահանել ուսուցչին`  ոգևորելով նրան հիացական բացականչություններով: Հանկարծ տղամարդը որոշում է արագ ձեռքով հանգցնել կրակը` չգնահատելով կրակի իրական բարձրությունը:

Մի քանի վայրկյանից ուսուցչի հագուստը բռնկվում է և աշակերտների ծիծաղը փոխարինվում  է գոռոցներով: Նրանք ոչինչ չէին կարողանում անել: Բարեբախտաբար ուսուցիչը բավականաչափ հմուտ էր և կարողացավ հանգցնել կրակը: Նա անմիջապես հանեց վառվող շապիկը  և թատերական ձևով բարձրացրեց ձեռքերը:Դեպքից ոչ ոք չի տուժել