Դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել

բանտՊարզաբանում  Քրեակատարողական վարչությունից 

            30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում 10 անգամ ազատազրկման դատապարտված Համլետ Ղազարյանը 06.05.2014թ. հայտարարել էր, որ մարմնի մեջ ասեղ է մտցրել և հրաժարվել է բժշկական օգնությունից: 07.05.2014թ. դատապարտյալը տեղափոխվել էր Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ կատարված ռենտգենոգրաֆիկ հետազոտությամբ Հ. Ղազարյանի մարմնում, մաշկի տակ հայտնաբերվել էր օտար մարմին՝ ասեղ: Դատապարտյալ Հ. Ղազարյանը համաձայնվել է վիրաբուժական միջամտությանը և այդ նպատակով 12.05.2014թ. Արթիկի բժշկական կենտրոնում տեղային անզգայացմամբ կատարվել է օտար մարմնի՝ ասեղի հեռացում, նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ և առ այսօր գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ և վիճակը գնահատվում է հարաբերական բավարար: Վերջին մի քանի օրերի ընթացքում դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել, սակայն հրաժարվում է հետագա բուժումից՝ ռենտգեն հետազոտությունից և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց, վերջինս ցանկանում է բուժվել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, այն դեպքում՝ երբ դատապարտյալի բուժումը հնարավոր է իրականացնել ՔԿՀ-ի բուժմասում կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատապարտյալի խոսքերով՝ արդեն 20 օրից ավելի է ոչինչ չի ուտում, նյարդային վիճակում է, ավելին՝ դժգոհում է, որ իրեն փորձում են հոգեկան հիվանդ ներկայացնել և ֆիզիկական հաշմանդամության համար կարգ տրամադրելու փոխարեն «գժի թուղթ» են տվել:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ դատապարտյալը հացադուլ չի հայտարարել, իսկ ինչ վերաբերում է հաշմանադամության կարգին, ապա հայտնենք, որ դատապարտյալ Հ. Ղազարյանն ունի վերահաստատված հաշմանադամության երրորդ կարգ, այն է՝ անձի էմոցիոնալ կամային խանգարում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Անցյալ տարի դատապարտվել է ավելի քան 900 զինծառայող.Hetq.am

դատապարտյալՔրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են առավել շատ դատապարտվում Հայաստանում: Պարզվում է՝ առաջին երեք տեղերում գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն են: Այսպես՝ 2013-ին ավելի քան 900 զինվորական ծառայողի նկատմամբ (3400 դատապարտյալից) կայացվել է դատական ակտ, հաղորդում է Հետքը:

 

Հայաստանյան բանտերում մարդիկ առավել շատ հայտնվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 177 (գողություն), 268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) և 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելը):

ՔՕ 177 հոդվածով (գողություն) 2013թ. դատապարտվել է 499 անձ, 2012-ին՝ 584. մոտ 100-ով ավելի: Այս վիճակագրությունը ներկայացված է Հայաստանի դատական համակարգի «Դատական պրակտիկայի նյութեր»բաժնում: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Կտրած առնանդամի համար` ցմահ բանտարկություն

imgpreview ԱՄՆ դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել կալիֆոռնիացի Քեթրին Կյուին, որը կտրել էր ամուսնու առնանդամն ու աղբամանը նետել: 7 տարի անց 50-ամյա Քեթրին Կյուն կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Նրա փաստաբանը հավատացնում է, որ իր պաշտպանյալը հոգեբանական խնդիրներ ունի,ինճը մանուկ հասակում  ու ամուսնու կողմից կրած բռնության հետևանք է:

Իր հերթին նախկին ամուսինն ասում է, որ զրկվել է կարևորագույն մարմնամասից ու դրա հետևանքով իր կյանքը ոչ լիարժեք է:

Դեպքը կատարվել է 2011-ի հուլիսին, երբ ամուսիններն ամուսնալուծվում էին: Կինն ամուսնուն քնաբեր է տվել, կապել անկողնուն ու դանակով կտրել առնանդամը: Տեղ հասած ոստիկանությանը Կյուն հայտարարել է, որ ամուսինն արժանի էր դրան:

Ինչպե՞ս է ապահովվում դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ

դատապարտյալՈչ ոք ապահովագրված չէ ազատազրկման դատապարտվելուց, և դրա դեպքում անհրաժեշտություն է առաջանում կապ հաստատել ընտանիքի անդամների և արտաքին աշխարհի հետ: Ուստի այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածում, ըստ որի` ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու` ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

Ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար:

Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ