Նոր Օռլեանի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել

pic_ee68a347d9e5c1e3c9d440d0432d7c0eՆոր Օռլեանի նախկին քաղաքապետ Ռեյ Նեյգինին  փետրվարի 12-ին ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչվել Կատրին փոթորկի ավերածություններից հետո քաղաքի վերականգնման ժամանակ կոռուպցիայի մեջ:

Դատավճիռը կկայացվի հունիսի 11-ին: Մինչ այդ նա տնային կալանքի տակ կլինի: Իրավաբանների գնահատմամբ, նախկին քաղաքապետին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ատենակալները Նեյգինի մեղքն ապացուցված են  համարել ներկայացված մեղադրանքներից 20-ի դեպքում, այդ թվում` կաշառք, մեքենայություններ, հանցավոր պայմանավորվածություն, փողերի լվացում ու հարկերի վճարումից խուսափում: Մեղադրող կողմը կաշառքի ընդհանուր չափը գնահատել է 500 հազար դոլար: 57-ամյա մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:

Դեմոկրատական կուսակցության անդամ Ռեյ Նեյգին գլխավորել է Նոր Օռլեանի ադմինիստրացիան երկու ժամկետ `2002-2010 թ ու ղեկավարել է Կատրին փոթորկի հետևանքների վերացումը, որ պատուհասել էր 2005-ին: 2013-ին նրան մեղադրանք առաջադրվեց շահավետ պայմանագրեր համաձայնեցնելու համար կաշառք վերցնելու, անօրինական եկամուտներն օրինականացնելու ու հարկային կեղծ հայտարարագրեր ներկայացնելու մեջ:

Կաշառակերության գործով Նոր Օռլեանում ձերբակալվել է նաև 3 ձեռներեց: Բոլորն ընդունել են իրենց մեղքը` պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ: Դատավճիռ նրանց նկատմամբ դեռևս չի կայացվել:

 Անկախ

Բռնաբարություն` դատարանի որոշմամբ

ol3001390559685Ոստիկանությունն իրականացրել է 13 տղամարդկանց ձերբակալություն, որոնք հնարավոր է մասնակցել են   ավագանիների դատարանի որոշմամբ կատարված երիտասարդ կնոջ խմբակային բռնաբարությանը:

ԶԼՄ-ները հայտնում են, որ  հնդակական գյուղերից մեկից հոսպիտալացված 20-ամյա բնակչուհու վիճակը կրիտիկական է: Նրան բռնաբարել են այն պատճառով, որ կինը հարաբերություն է ունեցել մի տղամարդու հետ, որի թեկնածությունը ավագանին հավանության չի արժանացրել:

Զույգը հանդիպում էր 5 տարի, սակայն ավագանին որոշեց վերջ դնել այդ հարաբերություններին , իմանալով որ տղամարդն արդեն ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին:

Սկզբում նրանց ստիպել էին տուգանք վճարել 400 ԱՄՆ դոլարի չափով: Երբ կնոջ ընտանիքը հայտնեց, որ նման գումար չունի, դժբախտին դատապարտեցին խմբակային  բռնաբարության:

Անկախ

 

Կհրապարակվի Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատավճիռը

02.12.21Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, հաղորդում է Փաստինֆոն:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ,  այսօրվա նիստում սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանը միացավ իր պաշտպանի հնչեցրած պաշտպանական ճառի հիմնավորումներին ու արդարություն պահանջեց:
Իր 72 թերթանոց պաշտպանական ճառում ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները թույլ են տալիս հայտարարելու, որ գործը ենթակա է կարճման, իսկ իր պաշտպանյալը՝ արդարացման: Երեմ Սարգսյանը միջնորդել էր դատարանին  անպարտ ճանաչել ու արդարացնել իր պաշտպանյալին, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակել դատարանի դահլիճից:
Ըստ պաշտպանի՝ գործով նախաքննությունն անց է կացվել քրեադատավարական և այլ օրենքների բազմաթիվ էական խախտումներով, այդպիսի պայմաններում ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի ճանաչվել:
Մասնավորապես, ըստ պաշտպանի, գործով նախաքննության ընթացքում մի շարք վկաների, ինչպես նաև Ս.Զատիկյանի սպանության մայր գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքները ձեռք են բերվել օրենքների կոպիտ խախտմամբ, բռնությունների ու հոգեբանական ճնշման գործադրմամբ:
Ե.Սարգսյանի կարծիքով՝ ոչ օբյեկտիվ, թերի, մակերեսային ու ձևական է կատարվել նաև Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննությունը վկաների ու դատապարտյալի հանդեպ բռնությունների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ:
Իսկ մեղադրող Արմեն Մարուխյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Մեղադրողը՝ հակառակը, նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված էր համարել Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի` Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով՝ դրդել է պատվիրել սպանել Սեդրակ Զատիկյանին:
Մեղադրողը հիմնավորված էր համարել նաև ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու ու մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու՝ Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը. փամփուշտները հայտնաբերվել էին 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Ըստ մեղադրողի` Ստեփան Հակոբյանի մեղադրանքը հիմնավորվում է վկաներ Ահարոն Հակոբյանի ու Արամայիս Սեդրակյանի նախաքննական ցուցմունքներով: Նրանք դատարանում հրաժարվել էին այդ ցուցմունքներից և հայտնել, որ դրանք իրենց նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման հետևանք են: Մեղադրող կողմը անարժանահավատ է համարում դատաքննական ցուցմունքները, որոնք, ըստ նրա, նպատակ ունեն ամբաստանյալին ազատել պատասխանատվությունից: Վկաերի այս հայտարարությունները, ըստ մեղադրողի, հերքվել են Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ քրեական գործի հարուցումը՝ մերժվել՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում: