«Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունից կարող է օգտվել ևս 270 000 մարդ».Վահան Պողոսյան

առողջապահության նախարարությունՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318 որոշման փոփոխություններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Փոոխությունների համաձայն` կկարգավորվի բժշկական օգնության պետական պատվերի դաշտը:

«Նախկին 36-ի փոխարեն, անապահովության նիշը դարձել է 30, ինչը նշանակում է, որ ևս 270 000 մարդ կարող է օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունից: Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունից կարող են օգտվել ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի անդամները: Փոփոխված որոշման կարևոր կետերից մեկն էլ ֆինանսական մեխանիզմների հստակեցումն է: Կցուցաբերվի արտոնյալ համավճարային պայմաններով բուժօգնություն: Այս կետի շնորհիվ սոցիալական որոշ խմբեր կօգտվեն պետության համավճարից»,-ասաց Վահան Պողոսյանը:

Նրա փոխանցմաբ` նոր որոշման համաձայն պարզեցումներ են կատարվել նաև սրտի վիրբուժության ոլորտում.

«6-7 տարի առաջ սրտի վիրահատության համար որևէ փոխհատուցում չէր արվում: ապա 110 քաղաքացի կարողացան օգտվել սրտի անվճար վիրահատությունից: Սոցիալապես անապահով խավերին պետությունը տրամադրում է համավճար` 365 000 դրամ: Համավճարից օգտվողների շարքում ավելացել են նաև քաղծառայողները, զինծառայողները և նրանց ընտանիքները, ինչպես նաև 0-7 տարեկան երեխաները»,-տեղեկացրեց Վահան Պողոսյանը:

Նրա խոսքով` 0-7 տարեկան երխաների բուժօգնությունը և’ ամբուլատոր, և’ հիվանդանոցային ամբողջովին անվճար է:

«Գոյություն ունի հիմնական դեղերի ցանկ, եթե ցանկից դուրս դեղեր են պահանջվում, դրանք տրամադրվում են վճարովի հիմունքներով»,- ասաց Վահան Պողոսյանը:

Մի շարք դեղերի գրանցումը ՀՀ-ում անվավեր է ճանաչվել

Կեղծ դեղՀիմք ընդունելով Մերկ Շարպ և Դոհմ Իդեա ԱԳ և Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ ընկերությունների ներկայացրած հայտերը` մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 069 նիստի արձանագրությունը և ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 0101177213, 2013 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 0101175913 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 14-ի 34-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 23-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 24-Ա հրամաններով անվավեր են ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումները Հայաստանի Հանրապետությունում.

1.Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), ենթալեզվային դեղահատեր, 5մգ»(20/2×10/) բլիստերում, (60/6×10/) բլիստերում դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

2. Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), 10մգ»(20/2×10/) բլիստերում, (60/6×10/) բլիստերում, դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

3.Լենուքսին 5մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (28/2×14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

4.Լենուքսին 10մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (28/2×14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

5.Մերտենիլ 5մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

6.Մերտենիլ 10մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

7.Մերտենիլ 20մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

8.Մերտենիլ 40մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (30/3×10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստանյան ընկերության դեղերի, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:

Անկախ

Հայտնաբերվել է Դոստինեքս և Ռոցեֆին դեղերի կեղծ խմբաքանակ

հոգեներգործուն դեղահաբերԴեղերի փորձագիտական կենտրոնի կողմից դեղատներում կատարված ուսումնասիրությունների և նույնականացման արդյունքում հայտնաբերվել է, որ Դոստինեքս և Ռոցեֆին դեղերի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում գրանցման նմուշներին։

ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է T852 A սերիայի Դոստինեքս 0,5մգ  դեղահատեր N 8 և B3840 սերիայի Ռոցեֆին 1000մգ ներարկման լուծույթի դեղափոշի կեղծ դեղերի շրջանառությունը և կազմակերպվել դեղատներից դրանց հետհավաքումը։

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ դեղերն օրիգինալներից տարբերելու նշաններ։

Դոստինեքս դեղի օրիգինալի տուփը փայլուն է, իսկ ներդիր-թերթիկի թուղթը` նուրբ և բարակ։ Կեղծ դոստինեքսի տուփը խամրած է, ներդիր- թերթիկի թուղթը` հաստ, նման գրելու սովորական թղթին։ Օրիգինալ դեղի մակնշումը մուգ վարդագույնով է, իսկ անունը` մուգ, փայլուն կապտաթանաքագույնով։ Կեղծի դեպքում վարդագույնն ավելի բաց է, իսկ անունը գրված է կապույտով (տես` նկարներում)։  Ուշադիր լինելու դեպքում հեշտությամբ կարելի է կեղծ դեղը տարբերակել նաև ուսումնասիրելով դեղի սրվակը։ Օրիգինալի դեպքում սրվակի կափարիչի վրա նշված է դեղի ճիշտ սերիան` T852։ Մինչդեռ կեղծի դեպքում այդ թվերը չեն համապատասխանում տուփի վրա նշված սերիային։ Բացի այդ` տուփի վրա դեղի անվան տակ առկա օձաձև խորհրդանիշը ոչ կեղծ դեղի սրվակի վրա նույնպես կա, իսկ կեղծի մոտ բացակայում է։

Ռոցեֆինի պարագայում կեղծ դեղի պիտակի վրա բացակայում է արտադրության վայրի մասին գրառումը, իսկ գծիկավոր կոդը սովորականից նեղ է (նկարում): Բացի այդ, կեղծ ռոցեֆինի տուփի վրա 1 գ-ի  տակ գծիկ կա, ինչը բացակայում է ոչ կեղծ դեղի տուփի վրա։

Ուշադրություն. առողջության համար վտանգավոր 2 դեղամիջոցների շրջանառությունը արգելվել է Հայաստանում

վնասակար դեղՀիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով վնասակար դեղ2անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության  «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ  N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը  դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում և սկսվել է հետհավաքման գործընթացը:

Պարզաբանումներ դեղերի շրջանառության վերաբերյալ

Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:

Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։ Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին և գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձև, դեղաչափ, թողարկման ձև, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության և արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որևէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել ևս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երևույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։ Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների և զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) և  բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երևույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»:  Ասվածը հաստատում է  Վրաստանի փորձը,  որտեղ  «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:

Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման և պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները և կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ: Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաև պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ և ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաև դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել ևս  12 անորակ  դեղի ներմուծումը հանրապետություն:

Կեղծ դեղԴեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետևանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով  ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաև դեղատնային գործունեության նկատմամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժավարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաև պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում և ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:

Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաև այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ:

Հակաբեղմնավորիչներ` ցանկացած տարիքում

iԱՄՆ-ի իշխանությունները հավանության են արժանացրել առանց դեղատոմսի հակաբեղմնավորիչների վաճառքը` հանելով բոլոր տարիքային սահմանափակումները:

Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկման վարչության հայտարարության մեջ ասվում է, որ այդ կերպ կարելի է  կրճատել անցանկալի հղիությունների քանակը:

Մինչ այժմ “առավոտյան հաբերը” 16-ից փոքր աղջիկները կարող էին գնել միմիայն բժշկի դեղատոմսով:

Հիմա, սահմանափակման վերացումը քաղաքական տարաձայնությունների է հանգեցրել: Հակաբեղմնավորիչների ազատ վաճառքի հակառակորդները խոսում են աղջիկների առողջությունը վտանգելու ու ծնողների իրավունքները սահմանափակման մասին: