Դեսպան Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահին

unnamed (9)Ապրիլի 10-ին Պարագվայի նախագահի «Լոպես» պալատում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսին։

Պաշտոնական արարողությունից հետո` 11 օտարերկրյա դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, Օրասիո Կարտեսը ներկայացրեց երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և խոստացավ իր աջակցությունը բերել նորանշանակ դեսպաններին իրենց առաքելության իրականացման ընթացքում։ Առանձնակի կարևորելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ծավալումը` նա նշեց, որ փոխադարձ ճանաչման և հնարավորությունների ուսումնասիրման համար մեծ խթան կարող են հանդիսանալ տարբեր մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը։ Պարագվայի նախագահը հույս հայտնեց, որ նոր դեսպանների հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։

Հանդիպման ավարտից հետ Պարագվայի ազգային հերոսների պանթեոնում տեղի ունեցավ նորանշանակ դեպանների կողմից ծաղկեպսակի զետեղման հանդիսավոր արարողությունը։

Միացյալ Նահանգները փակել է Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը

syria-embassyՄարտի 18-ին Օբամայի վարչակազմը կարգադրել է Սիրիայի կառավարությանը կասեցնել իրենց դիվանագիտական և դեսպանական առաքելությունը Միացյալ Նահանգներում՝ պահանջելով ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող աշխատակազմի բոլոր անդամներին հեռանալ երկրից:

Սիրիայի արյունալի պատերազմից երեք տարի անց փաստորեն կփակվի Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը և Թրոյի, Միչիգանի, Հյուսթոնի, Տեխասի հյուպատոսությունները: Մինչ այս որոշումը Բաշար Ասադի կառավարությունը դադարեցրել էր Միացյալ Նահանգներում բնակվող սիրիացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցել:

Երեքշաբթի օրվա հրամանագիրը չի ազդի ՄԱԿ-ում Սիրիայի առաքելության վրա՝ չնայած պետդեպարտամենտը այս ամսվա սկզբին որոշակի սահմանափակումներ էր մտցրել Նյու Յորքում գտնվող այդ երկրի դեսպանի նկատմամբ:

 

Անկախ

Վենեսուելան Պանամայի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները

o_733652Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:Բոլոր առևտրա-տնտեսական հարաբերությունները 2 երկրների միջև կսառեցվեն: Պատճառը Մադուրոն անվանել է պանամական ՆԳ նախարար Ֆերնանդո Ֆաբրեգիի կողմից բացահայտ դավադրությունը:

Ավելի վաղ Ֆաբրեգիի որոշ արտահայտությունները Վենեսուելայի նախագահը գնահատել էր որպես երկրի ներքին գործերին միջամտություն ու նույնիսկ խորհրդակցության համար Պանամայի դեսպան Էլեն Սալսեդոյին էր հրավիրել:

Ի դեպ, Պանաման էր մտահոգություն հայտնել երկրում զանգվածային անկարգությունների առիթով, որոնք բռնկվել էին փետրվարի կեսերին: Պանաման կոչ արեց խաղաղ կարգավորման  համար ներգրավել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը`  պնդեց արտակարգ  գումարում հրավիրել:

Պանաման միակ երկիրը չէ, որի հետ Վենեսուելայի հարաբերությունները, այդ թվում` դիվանագիտականը, բարդ են: Վաշինգտոնի հետ Կարակասն արդեն 3 տարի շփվում է միայն հավատարմագրային գործերի մակարդակով, հաղորդում է vesti.ru-ն:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

3593_bՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Լուկաս Գասերը հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ: