Դիրարբեքիրում թուրքական դրոշի իջեցումը երկրում խառնաշփոթ ստեղծելու նպատակ էր հետապնդում. Թայիփ Էրդողան

դրոշ  Երեկ Դիրաբեքիրում թուրքական  ռազմաօդային ուժերի հրամանատարությունում թուրքական դրոշի իջեցման փաստը լայն քննարկումների առիթ է դարձել երկրում: Այսօր վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարելով, որ տեղի ունեցածը երկրով մեկ խառնաշփոթ ստեղծելու փորձ է, քննադատել է այդ քայլին գնացած զինծառայողներին: «Եթե այդ դավաճանը գնդակահարվեր, նրանք իրարանցում կառաջացնեին երկրի արևելյան շրջաններում»,-ասել է Էրդողանը: Վերջինս երկրի կուսակցություններին մեղադրել է տեղի ունեցածի մեջ քաղաքական շահ փնտրելու փորձերի համար: Էրդողանը գտնում է, որ դրոշի իջեցման միջադեպը նախապես ծրագրավորված է եղել:

Նշենք, որ երեկվա միջադեպը լուրջ դժգոհություն է առաջ բերել երկրում: Այսօր մի շարք ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն պետական դրոշի: Թուրքական խորհրդարանում ևս օրը սկսվել է դրոշների ուղեկցությամբ: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, արդեն 5 հոգի ձերբակալվել է:

Անկախ

Դիրարբեքիրի վերջին հայերը պսակադրվել են Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում

   դիարբեքիր Դիարբեքիրում բնակվող վերջին հայերը՝ 84-ամյա Սարգիս Էքենը և  87-ամյա Բայզո Ալաթան 60 տարի համատեղ կյանքից հետո որոշել են պսակադրվել: Ավադույթի համաձայն՝ զույգը զարդարված կառքով եկել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Եկեղեցու բակում հավաքվել են բազմաթիվ հյուրեր, շուրջպար են բռնել հայկական և քրդական ժողովրդական երգերի ուղեկցությամբ, լուսանկարվել նորապսակ զույգի հետ: Պսակադրության վկաներն են դարձել Դիարբեքիրի համաքաղաքապետներ Գյուլթան Քըշանաքն ու Ֆըրաթ Անըլը: Բայզո Ալաթանը բոլորի ծափահարությունների ներքո պարել է ավանդական հարսի պար: «Առանց պսակադրվելու մահանալ չէի ուզում: Այսօր շատ երջանիկ եմ: Ինչպես միշտ մեզ մենակ չթողեցին: Բոլորը մեզ սիրում են: Ես էլ նրանց եմ սիրում: Թող Աստված բոլորին նման երջանիկ օր պարգևի»,-ասել է Ալաթանը:

    հարսանիք Հարսանիքի պատվավոր հյուրը՝ Գյուլթան Քըշանաքը ուրախությամբ նշել է, որ իրենք ականատեսը դարձան մի հավերժական պահի: «Դասական մի պսակադրություն չարեցինք: Մենք ցույց տվեցինք իրենց սերը չսպառած երկու մարդու անմահ սերը: Թող այն օրինակ լինի երիտասարդների համար»,-նշել է Քըշանաքը:

 Անկախ