Գերմանական «Gaffel» գարեջուր արտադրող ընկերությունը կդադարի արտադրել Իրանի դրոշի պիտակով գարեջուր

Գաֆֆել

Գերմանիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները պահանջել են Բեռլինում գերմանական «Gaffel» գարեջուր թողարկող ընկերությանը դադարեցնել Իրանի դրոշի պատկերով  պիտակով գարեջրի արտադրությունը, քանի որ դա վիրավորում է իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները:

Բեռլինում գերմանական գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով այդ մեղադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներողություն են հայտնել և տեղեկացրել, որ այսուհետ կդադարեցնեն Իրանի դրոշը կրող պիտակով գարեջրի վաճառքը:

«Մենք չգիտեինք, որ իրանական դրոշը կրոնական խորհրդանիշ է, և բնավ չէինք ցանկացել վիրավորել իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները»,- ասել են գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Նրանք հավելել են, որ ընկերությունն արդեն  քայլեր է ձեռնարկել հավաքելու Իրանի դրոշը կրող պիտակներով գարեջրի շշերը և դադարեցրել է դրանց տարածումը:

Տեղեկացնենք, որ գերմանական գարեջուր արտադրող ընկերությունը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թողարկել է մասնակից երկրների դրոշները պատկերող պիտակներով գարեջուր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ»  լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում հսկա դրոշը կրկին պատառոտվել է

2 (4)Բաքվում ուժգին քամին դարձյալ պատռել է Ադրբեջանի Հանրապետության պետական հսկա դրոշը:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ տեխնիկական ցուցանիշների համաձայն՝ դրոշը դրոշակաձողին մնում է այնքան ժամանակ, մինչև քամու ուժգնությունը կազմում է 28 մ/վ: Հունվարի 22-ի քամու ուժգնությունը կազմել է 30-35 մ/վ, տեղեկացնում է “Հագին” կայքը:

“Տեսնելով նման քամու հոսանքը՝ մենք որոշեցինք դրոշն  իջեցնել: Դրա համար անհրաժեշտ է 17 րոպե: 350 կգ քաշով և 2450քմ ընդհանուր մակերեսով դրոշն  իջեցնելու ընթացքում չդիմացավ 33 մ/վ արագությամբ քամուն”,- նշված է պետական հայտարարության մեջ:

2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունեցել Ազգային դրոշի հրապարակի բացման արարողությունը: Այս հրապարակի կառուցման համար, որտեղ տեղադրվել է Ադրբեջանի դրոշը, պետական բյուջեից ծախսվել է 35 մլն դոլար: Երկու օր անց`սեպտեմբերի 3-ին, դրոշը փոխարինել են, քանի որ այն քամուց պատառոտվել էր: 2011թ.-ի ապրիլին ադրբեջանական դրոշը կրկին պատառոտվել էր:

Նոր Զելանդիան 2017-ին դրոշը փոխելու առաջարկությամբ հանրաքվե կանցկացնի

flag_2805443bՆոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հաստատել է 2017-ին ազգային դրոշը փոխելու հարցով հանրաքվեի անցկացման մասին տեղեկությունը, գրել է The Daily Telegraph-ը:

Հրատարակության տեղեկության համաձայն, նորզելանդացիները քվեարկելու են դրոշի վրա պատկերված խորհրդանիշը փոխելու համար: Քվեարկության անցկացման ձևի քննարկման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ կստեղծվի:

“Ես վստահ եմ, որ նորզելանդացիներից շատերն են կիսում իմ կարծիքը, որ նորզելանդական դրոշը խորհրդանշում է գաղութային ու հետգաղութային դարաշրջանը, որի ժամանակն անցել է: Ես առաջարկում եմ մի քայլ էլ անել դեպի ժամանակակից Նոր Զելանդիան, ընդունելով մեր անկախությունը նոր դրոշի միջոցով”:

TVNZ, հեռուստաալիքի  համար անցկացրած հարցման համաձայն, հարցվածների 72% -ը եղած դրոշը պահելու օգտին է արտահայտվել, իսկ 28%-ը` այն փոփոխելու:

Անկախ

Ռումինիայում բացվել է աշխարհի ամենամեծ դրոշը

droshՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 35 կմ հեռավորության վրա գտնվող Կլիչեն քաղաքում բացվել է աշխարհի ամենամեծ դրոշը, որը ունի 349 մ երկարություն և 227մ լայնություն: Դրոշի չափումները իրականացնելուց հետո Գինեսի ռեկորդների գրքի փորձագետներից Ջեք Բրոքմանքը հայտնել է, որ մոտ 200 մարդու կողմից ցուցադրված դրոշը մեկ ֆուտբոլային դաշտից երեք անգամ ավել մեծություն ունի և այդպիսով այն ռեկորդային է:

Թուրքական «Radikal» հաղորդում է, որ ռումինական կարմիր, դեղին և կապույտ գույներով դրոշը հավասարվել է նույն անվանակարգում ներկայացված լիբանանյան դրոշին՝ զբաղեցնելով 79 հազար 290 մ2 տարածք: Դրոշը արտադրած «Flags Factory» ընկերության ղեկավար Ադրիան Դրոգոմիրը նշել է, որ այն կարվել է մեկ շաբաթվա ընթացքում: Դրոշը ստեղծելու համար օգտագործվել է 10 կմ կտոր: