Դևիդ Քեմերոն.Շոտլանդիան ինքնորոշման իրավունք ունի

o_917859Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահ է, որ շոտլանդացիները Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին անցկացվելիք  հանրաքվե անցկացնելու իրավունք ունեն: Նման լուծման դեպքում վարչապետը մտադիր չէ հեռանալ պաշտոնից:

«Մարդկանց չի կարելի նրանց կամքից անկախ պահել»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը: Կառավարության ղեկավարը վստահ է, որ ճիշտ է վարվել` Շոտլանդիային իր հետագա ուղին ընտրելու հնարավորություն տալով: Իսկ այն հարցին, թե ինքը կհեռանա պաշտոնից, եթե շոտլանդացիները Միացյալ թագավորությունը լքելու որոշում կայացնեն` Քեմերոնը բացասական պատասխան է տվել` «Խոսքը ոչ թե իմ, այլ Շոտլանդիայի ապագայի մասին է»:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպեմբերի 18-ին: Նախաձեռնության հեղինակները շոտլանդիայի ազգայնականներն են: Սակայն, քվեարկության համար անհրաժեշտ էր Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի համաձայնությունը ստանալ: Դևիդ Քեմերոնը որոշեց, որ ճիշտ է հարցը վճռել և ոչ թե խուսափել դրանից: Հարցման համաձայն, Շոտլանդիայի անկախացման  կողմնակիցների ու հակառակորդների թիվը հավասար հարաբերակցության վրա է`  շուրջ 40%:

Անկախ

Քեմերոնը պաշտոնից կեռանա,եթե ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար հանրաքվեն տապալվի

pic_144d9fbd5c66283e6cbab86e7ec4dd4c

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է հեռանալ պաշտոնից այն դեպքում, եթե ԵՄ կազմից երկրի դուրս գալու նպատակով հանրաքվե իրեն չհաջողվի անցկացնել: “Այդ հարցում ոչ մի զիջում չի կարող լինել: Ես երկրի վարչապետի պաշտոնը չեմ զբաղեցնի, եթե չկարողանանք հանրաքվե անցկացնելու պարտավորությունն իրականացնել”,-ասել է նա Պահպանողական կուսակցությունից իր համախոհների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով, ընտրողները կասկածանքով են տրամադրվել ԵՄ նկատմամբ հարաբերությունը վերանայելու իր խոստմանը: Պահպանողական կուսակցությունից Քեմերոնի համախոհները երկար ժամանակ է ինչ  ցանկանում են, որ նա պաշտոնական մակարդակ բարձրացնի ԵՄ-ին  այսուհետ էլ անդամակցելու հարցը: 2015-ին խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում հանրաքվեն կանցկացվի 2017-ին: Սակայն, երկյուղներ կան, որ այդ ձեռնարկը կարգելափակվի, եթե Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստանա ձայների մեծամասնությունը:

Այս հարցն արդեն բարձրացվել է 2011-ին, սակայն, պատգամավորները, որոնց մեծամասնությունը լեյբորիստներ էին ու լիբերալ դեմոկրատներ, մերժեցին այն:  Քեմերոնն էլ էր  այն ժամանակ դեմ հանրաքվեի անցկացմանը, պատճառաբանելով, որ դրա համար ընտրված ժամանակն անպատեհ էր, իսկ Եվրոպան էլ խոր ճգնաժամի մեջ:

Անկախ

Telegraph.գրողներն որ գիտնականները քննադատել են Քեմերոնին «քրիստոնեական» Բրիտանիայի մասին խոսքերի համար

-

Տասնյակ գրողներ, գիտնականներ ու հասարակական այլ գործիչներ քննադատել են Միացյալ թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնին` «Քրիստոնեական» Բիտանիայի մասին խոսքերի համար: The Telegraph-ին փոխանցված նամակը ստորագրել է 55 հայտնի անձ:

Նրանք հայտարարել են Բրիտանիան որպես քրիստոնեական երկիր դիտարկելու կոչի անթույլատրելիության մասին: Նամակի հեղինակները  կարծում են, որ կառավարության անդամներն իրավունք չունեն նախապատվություն տալու այս կամ այն կրոնին և, որ կրոնը չի կարելի խառնել քաղաքականությանը:

Քեմերոնին մեղադրող նամակը ստորագրել են գրողներ Ֆիլիպ Պուլմանը և Թերի Պարտչետը, ֆիզկոս Ջիմ ալ-Հալիլին, նոբելյան մրցանակակիրներ Ջոն Սալսթոն ու Հարոլդ Կրոտոն:

«Գուցե, դա Ամերիկայի նմանակումն է: Մենք նմանակում են ամերիկյան շատ բաների, սակայն կարծում եմ, որ դա շատ վատ գաղափար է», ասում է Պուլմանը:

Անկախ