Եգիպտոսում վթարի հետևանքով 25 մարդ է զոհվել

1297Սինայի թերակղզու հարավում 2 ավտոբուս  բախվել են իրար, ինչի հետևանքով 25 մարդ զոհվել է, 50-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է Вести.Ru.-ն:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, գիշերը, Շարմ –էլ-Շեյխից 50 կմ հեռավորության վրա: 2 ավտոբուս իրար են բախվել ամայի ճանապարհի վրա, ընդ որում, դրանցից մեկը հարվածից շրջվել է:

Վթարի վայր է մեկնել շտապօգնության 30 բրիգադ, իսկ փրկարարները շարունակում են հանել դիակները: Նրանց խոսքով, զոհերի թիվը հնարավոր է ավելանա: Եգիպտոսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածների մեջ Ուկրաինայի մեկ քաղաքացի կա, Սաուդյան Արաբաիայի 2 հպատակ ու մի յեմենցի:

Ստամբուլում եգիպտական հեղաշրջման տարելիցին նվիրված բողոքի քայլերթ է տեղի ունեցել

rabiaՍտամբուլում բողոքի քայլերթ է տեղի ունեցել` նվիրված 2013 թվականի օգոստոսի 14-ին Եգիպտոսում ռազմական հեղաշրջման հակառակորդների նկատմամբ դաժան հաշվեհարդարի տարելիցին:

Ուղիղ մեկ տարի առաջ Կահիրեի «Ռաբիաթուլ Ադավիյա» և «Ան-Նահդա» հրապարակներում տեղի ունեցած ցույցերն արյունալի ավարտ ունեցան:

Այսօր Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասից ցուցարարների խումբը երթով շարժվեց դեպի Գալաթասարայի հրապարակ: Ցույցի մասնակիցների շարքում քիչ չէին նաև եգիպտացիները, որոնք պարզել էին Թուրքիայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Սիրիայի դրոշները, ինչպես նաև անցած տարվա եգիպտոսյան դեպքերը պատկերող լուսանկարներ:

Ցուցարարների ձեռքում կարելի էր տեսնել նաև Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նկարները:

 

Անկախ

Թուրք-եգիպտական հարաբերություններում լարվածություն է նկատվում

sisi    Այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «CNN International» ալիքին տված իր հարցազրույցում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդուլֆաթահ աս Սիսիին անվանել էր բռնակալ, Կահիրեում Թուրքիայի դեսպանը ահազանգել էր թուրքական ԱԳՆ` հայտնելով Եգիպտոսի դժգոհության մասին: Երեկ եգիպտական ԱԳՆ-ը մեկնաբանել է Էդրողանի հայտարարությունը: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարժվում է ելնելով նեղ գաղափարական շահերից: Եգիպտոսին և նրա ընտրված նախագահին ուղղված վիրավորանքները, անկասկած, ճանապարհ կբացեն միջոցների ձեռնարկման համար, որոնք կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների առավել սահմանափակմանը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրք-եգիպտական հարաբերությունները սկսեցին անկում ապրել անցած տարի հուլիս ամսից, երբ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակցած նախագահ Մուհամադ Մուրսին պաշտոնանկ արվեց Սիսիի գլխավորած ռազմական հեղաշրջման արդյունքում:

 Անկախ

Նեթանյահուն պաշտոնից հեռացրել է Իսրայելի պաշտպանության փոխնախարարին

netanyahuԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է պաշտպանության փոխնախարար Դանի Դանոնի հրաժարականը: Իսրայելական կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` փոխնախարարին պաշտոնից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա քննադատել է վարչապետի` զինադադար հաստատելու Եգիպիտոսի առաջարկը ընդունելու որոշումը: «Այն ժամանակ, երբ իսրայելական կառավարությունը և բանակը վճռական գործողությունների են գնում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, փոխնախարարի պահվածքը երկրի ղեկավարի նկատմամբ անընդունելի է»,-ասված է Նեթանյահուի որոշման մեջ:

 

Անկախ

Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարին,զոհվել է 16 մարդ

o_868333Խոշոր ճանապարհային ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսում, երեկ. 16 մարդ զոհվել է , 30-ը` տուժել: Էսնա քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից մեկին պատկանող ավտոբուսը բախվել է բեռնատարին`Հուրգադա քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան, սակայն չի բացառվում, որ վարորդներից մեկը գերազանցել է արագությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արաբական հանրապետությունում ճանապարհներին մահացության հիմանական պատճառն արագության գերազանցում է: Ամեն տարի շուրջ 8 հազար մարդ է զոհվում Եգիպտոսի ավտոճանապարհներին: Հիմնականում կանոնները խախտում են բեռնատարների, միկրոավտոբուսների ու տաքսիների  վարորդները, գիշեր, թե ցերեկ:

Անկախ

Եգիպտոսում կտրուկ թանկացել են հոսանքն ու բենզինը

An Egyptian worker fills a customer's caԵգիպտոսի իշխանությունների` հոսանքի ու վառելիքի գնի պետական սուբսիդիաների վերացման մասին որոշումը հանգեցրել է բենզինի գնի 78%-աճի, հաղոդում է  Русская служба BBC-ն:

Տեղեկություն կա նաև, որ առաջիկա 5 տարիներին հոսանքի գինն էլ ավելանալու է կրկնակի:

Ներկայում պետությունը հոսանքը վաճառում է արտադրվող գնի 50%-ով:

Հաճախացել են հոսանքամատակարարման խանգարումները, իսկ  որակն ու նոր ցանցերի կառուցման աշխատանքներն էականորեն նվազել են:

Եգիպտոսի նախագահական պալատի մոտ ռումբերի պայթյունից 2 մարդ է զոհվել

Եգիպտոսի նախագահական պալատի մոտ ռումբերի պայթյունից 2 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Եգիպտոսի թագավորական պալատի առջև ռումբերի պայթյունից ոստիկանության երկու սպա է զոհվել:

Կահիրեի պալատի առջև երեք ռումբ են հայտնաբերել:

Ռումբերից մեկի պայթյունից զոհվել է մեկ սպա, իսկ երեքը՝ վիրավորվել: Երկրորդ սպան զոհվել է երկրորդ ռումբը վնասազերծելու ժամանակ, որի հետևանքով նաև մի քանիսը վիրավորվել են:

Երրորդ ռումբը հաջողությամբ վնասազերծել են:

Իշխանությունները տեղյակ չեն, թե ով է տեղադրել ռումբերը:

Անցած շաբաթ մետրոյի կայարաններում և Կահիրեյի դատարաններից մեկի առջև տեղի ունեցած փոքր պայթյունների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:

 Անկախ

Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանը կապամոնտաժի Սֆինքսի կրկնօրինակը

china-sphinxԵգիպտոսի բողոքներից հետո Չինաստանում գտնվող Գիզայի հայտնի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը կապամոնտաժվի:

Հեբեյ նահանգի հյուսիսում գտնվող 30 մետր բարձրություն, 60 մետր երկարություն ունեցող կառույցը զայրացրել էր Եգիպտոսի հնությունների նախարարությանը, որը իր բողոքը արտահայտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Չինացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթից և ցեմենտից պատրաստված կրկնօրինակը կօգտագործվի միայն որպես ֆիլմեր նկարահանելու ժամանակավոր վայր:

Չինաստանը ստեղծել է նաև Էյֆելյան աշտարակի և ամբողջական ավստրիական գյուղի կրկնօրինակները:

Գիզայի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում, որոնք հավաքվում են կառույցի մոտ լուսանկարվելու համար:

Սակայն ի տարբերություն կրաքարից պատրաստված օրիգինալի՝ չինական տարբերակը պատրաստված է ցեմենտից:

Չինական սֆինքսի կառուցման համար պահանջվել է ընդամենը երկու ամիս:

 

Անկախ

 

Եգիպտոսում բողոքի ցույցեր են ռազմական հեղաշրջման մեկամյակի առիթով

Եգիպտոսում բողոքի ցույցեր     Եգիպտոսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման տարելիցի առիթով: Ժողովրդավարության համար պայքարող ազգային կոալիցիայի նախաձեռնությամբ «Ապրել պատվով» կարգախոսի ներքո բողոքի ակցիաներ են ընթանում Ալեքսանդրիայում, Գիզեում, Սուեզում և մի շարք այլ քաղաքներում: Ցուցարարները դժգոհության վանկարկումներ են անում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աս Սիսիի դեմ՝ կրելով «Ռաբիա» խրհրդանշով և «Կհանդիպենք հուլիսի 3-ին» գրությամբ պաստառներ:

 

Անկախ

Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում մի քանի պայթյուններ են եղել

1314-390x290Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիչ սարք է գործի դրվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Տարբեր տվյալներով, պայթել է 2-4 ռումբ, տուժել  է 2 մարդ:

Ահաբեկչության պատճառով երթևեկությունը կանգ է առել:  Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը:

Անկախ

Ես մահից չեմ վախենում. «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդներից Մուհամադ Բադիա

Մուհամադ Բադիա   Եգիպտոսում շարունակվում է ռազմական հեղաշրջման 51 հակառակորդների դատավարությունը, որոնց թվում են նաև «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից Մուհամադ Բադիան և կառույցի մի շարք այլ բարձրաստիճան գործիչներ: Այս գործընթացը ժողովրդի մեջ ստացել է «Ռաբիա» անունը՝ Կահիրեի համանուն հրապարակի անունով, որտեղ սպանվեցին ռազմական հեղաշրջման դեմ բողոքող տասնյակ ցուցարարներ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Մուհամադ Բադիան, ելույթ ունենալով հերթական դատավարության ժամանակ, իրեն մահապատժի դատապարտելու որոշումը համարել է սխալ: Բադիան հայտարարել է, որ չի վախենում ոչ մահից, ոչ էլ ցմահ ազատազրկումից, քանի որ կարծում է, որ դատապարտյալների գործողությունները համարվում են ջիհադ Ալլահի ճանապարհին, և ինքը հույսը դրել է միայն Աստծու արդարության վրա:

Նշենք, որ այս գործով հերթական դատավարությունը տեղի կունենա հուլիսի 8-ին, որի ժամանակ կլսվեն վկաների ցուցմունքները:

Անկախ

Եգիպտոսում 183 հոգի մահվան է դատապարտվել

եգիպտոս    Եգիպտոսում հաստատվել է 183 հոգու մահապատժի դատավճիռը, որոնց մեղադրվում են «բռնության դիմելու և ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում գործելու մեջ»: Նման մեղադրանք ներկայացվել է մոտ 700 մարդու: Մահվան դատապարտվածների շարքում է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար կազմից նրանց հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բեդիան: Եվս 5 մարդ դատապարտվել են 15-25 տարվա ազատազրկման: Գործի մյուս ամբաստանյալները արդարացվել են:

Անկախ

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուբարաքը հիվանդանոցում կոտրել է ոտքը

Egypt's President Hosni Mubarak attends a meeting with South Africa's President Jacob Zuma at the presidential palace in CairoԵգիպտոսի պաշտոնատար անձանց տվյալներով՝ պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքը ոտքը կոտրել է Կահիրեյի ռազմական հիվանդանոցում, որտեղ նա երեք տարի բանտարկության ժամկետ է անց կացնում կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո:

86-ամյա Մուբարաքը հինգշաբթի օրը սայթաքել է լոգասենյակում և կոտրել կոնքոսկրի վերին հատվածը:

Պաշտոնյայի տեղեկություններով՝ Մուբարաքը բուժվելու համար պետք է վիրահատություն անցնի:

2011թ-ին պաշտոնանկ եղած Մուբարաքը կրկին պետք է դատարանի առջև կանգնի իր իշխանության դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարների սպանության գործում մասնակցություն ունենալու համար:

Անցած ամիս նրան մեղավոր են ճանաչել նախագահական պալատների վերանորոգման համար նախատեսված միլիոնավոր դոլարների յուրացման մեջ:

Եգիպտոսում 10 ամսվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակիցը

el-cezire Եգիպտոսի իշխանություններն  որոշում են կայացրել ազատ արձակելու 10 ամիս շարունակ բանտարկության մեջ գտնվող «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակից Աբդուլահ աշ Շամիին: 26-ամյա լրագրողին ձերբակալել էին 2013 թվականի օգոստոսի 14-ին, այն ժամանակ, երբ երկրում բողոքի ցույցեր էին ընթանում ռազմական հեղաշրջման դեմ: Աշ Շամիին ազատելու որոշումը կայացվել է նրա առողջական վիճակի վատացման պատճառով, քանի որ բանտարկյալը 130 օր առաջ հացադուլ էր հայտարարել:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշ Շամիի հետ միասին առողջական խնդիրների պատճառով ևս 12 հոգի ազատ է արձակվել: Միևնույն ժամանակ Եգիպտոսում մի շարք լրագրողներ շարունակում են մնալ անազատության մեջ:

 

 

Եգիպտոսում կառավարությունը երդվել է նախագահի առաջ

1182-390x290Եգիպտոսի նախարարների նոր կաբինետը երդման արարողություն է կատարել նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի առաջ:

Եգիպտոսի նախկին կառավարությունը ցրվել է Սիսիի` երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո: Կառավարության նոր կազմում ՆԳՆ ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մնացել են իրենց պաշտոններում, իսկ ԱԳ նախարարությունը գլխավորելու է ուրիշ դիվանագետ:

Եգիպտոսում նախագահական ընտրություններն անց են կացվել մայիսի 26-28-ին: Սիսիի համար քվեարկել է  ընտրողների 96,9%: Նոր առաջնորդի երդմնակալության արարոությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին, Կահիրեում:

Անկախ

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» ևս 46 անդամ ազատազրկան է դատապարտվել

egiptos Եգիպտական դատարանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 46 անդամի դատապարտել է 5 տարվա ազատազրկման և 700 դոլարի չափով տուգանքի: Հայտնի է, որ դատարանը անբաստանյալներին մեղադրել է կազմակերպությանը անդամակցելու, ինչպես նաև հանրային անվտանգության խախտման, բռնության գործադրման, ճանապարհների արգելափակման և իրավապահների վրա հարձակումներ գործելու մեջ: Դատապարտյալների թվում է Թուրքիայում իշխող ԱԶ կուսակցության նախկին պատգամավորներից Ռեջեփ Աբու Զեյդը և 5 աղջիկ:

Նշենք, որ 2013 թվականին հուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը «Մուսուլման եղբայրներին» հայտարարեց որպես ահաբեկչական կազմակերպություն:

 Անկախ

Եգիպտոսում ևս 10 հոգի մահապատժի է դատապարտվել

egiptosԵգիպտոսում ռազմական հեղաշրջման ևս 10 հակառակորդ մահապատժի է դատապարտվել: Նրանց թվում է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամներից Աբդուրահման ալ Բիրը: Շիբրա ալ Հայմայի քրեական դատարանը քննել է 48 ամբաստանյալի գործ, որոնք մեղադրվում են բռնության գործադրման մեջ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ 10 ամբաստանյալի մահվան դատավճիռները ուղարկվել են Եգիպտոսի մուֆթիի հաստատմանը: Մինչև հուլիսի 5-ը պարզ կդառնա հաստատման հարցը:

2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջումից հետո դրա հակառակորդները արգելափակեցին դեպի Ալ Քալյուբ քաղաք տանող մայրուղին: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով 2 մարդ էր զոհվել, 35-ը՝ վիրավորվել:

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրավեր է ստացել մասնակցելու Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

hassan ruhaniԻրանի նախագահ Հասան Ռուհանին հրավիրված է հունիսի 8-ին մասնակցելու Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի երդման արարողությանը:

Հրավերն իրանական կողմին փոխանցել է Թեհրանում Եգիպտոսի ներկայացուցիչ Հալիդ Ալ-Սաիդ Իբրահիմ Ամարին:

Վերջին տարիներին Իրանի և Եգիպտոսի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ շատ կարևոր է, որպեսզի  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում մայիսի 26-28-ը անցկացված նախագահական ընտրություններում ձայների 96,9 տոկոսով հաղթել է Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Մուհամադ Մուրսին եգիպտացիներին կոչ է արել շարունակելու խաղաղ պայքարը

mursiԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսին կոչ է արել շարունակելու խաղաղ պայքարը հեղափոխության գաղափարների համար:  «Ալլահը վկա է, որ իմ նախագահության ողջ ընթացքում ես ոչ մի անգամ հետ չեմ կանգնել կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարից: Հնարավոր է՝ ոչ միշտ եմ ճիշտ գործել, սակայն ես երբեք ձեզ չեմ դավաճանել: Ես շարունակելու եմ այն պայքարը, որը մղել եմ ողջ գիտակցական կյանքում»,-ասված է եգիպտացիներին ուղղված Մուրսիի ուղերձում, որը հրապարկվել է «Facebook»-ում: Մուրսին նաև կոչ է արել լինելու միասնական և նշել է, որ միայն այդպես է հնարավոր պահպանել Եգիպտոսի միասնականությունը և, որ ժողոովուրդի հաղթանակը մոտ է:

 

 

Ալ-Ֆաթահ-ալ-Սիսին Եգիպտոսի նախագահն է ձայների 93%-ով

an3001401335463Եգիպտոսի նախագահի ընտրություններին մասնակցությունն այնքան ցածր է եղել, որ իշխանությունները   ստիպված մեկ օրով երկարաձգել էին ընտրությունները, ու այն տևեց 3 օր: Արդյունքում, մասնակցությունը կազմեց 44% ու, նոր նախագահ Սիսին հավաքեց ձայների 93%-ը: Հաշվարկը դեռևս շարունակվում է:

Սիսիի հաղթանակը դեռ սկզբից էր երաշխավորած ու ռազմական իշխանությունների համար կարևոր էր ավելի բարձր մասնակցության հասնել, քան այն ընտրություններին, երբ հաղթեց Մուրսին: Դա նրանց չհաջողվեց, քանի որ «Մահմեդական եղբայրները» բոյկոտեցին ընտրությունները:

Անկախ