Իրանում արտադրվող ելակի 67 տոկոսն ապահովում է Քուրդիստան նահանգը

ելակԻրանի Քուրդիստանի նահանգի գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար Էբրահիմ Հասան Նեժադը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանում տարեկան արտադրվում է 49 հազար տոննա ելակ, որից 33 հազար տոննան արտադրվում է Քուրդիստանի նահանգում: Այսինքն, ըստ այս ցուցանիշի, Իրանում արտադրվող ելակի 67 տոկոսն ապահովում է Քուրդիստանի նահանգը:

«Քուրդիստանում ելակի տնտեսությունները զբաղեցնում են 2,5 հա, Մազանդարանում և Գոլեսթանում` համապատասխանաբար 1,3 և 1 հազար հեկտար տարածք: Ելակի ընդարձակ տնտեսությունների առկայությունը նպաստում է Քուրդիստանի բնակչության զբաղվածության և եկամուտների ավելացմանը: Ներկայումս, Քուրդիստանի նահանգում ելակի մշակմամբ զբաղվում է 12 հազար գյուղացիական ընտանիք»,- հայտնել է Էբրահիմ Հասան Նեժադը:

Նա նաև հավելել է, որ ելակի մշակման ընթացքում օգտագործվում է միայն էկոլոգիապես մաքուր ջուր և չեն կիրառվում քիմիական պարարտանյութեր և թունաքիմիկատներ:

«Նահանգում են ելակ աճեցնելու համար կլիմայական պայմանները կատարյալ են: Ասես, ելակը դարձել է Քուրդիստանի նահանգի «ապրանքանիշը»»,- ասել է Հասան Նեժադը:

Այս մասին տեղեկացնում է Իրանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը:

Անկախ

Ելակը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

28085912.583765.1958Պարզվում է, որ բաց իգերազանց համից, ելակը նաև անոթների առողջությանն է նպաստում: Իտալիայի ու Ֆրանսիայի գիտնականները ուսումնասիրություններ են կատարել ու պարզել ելակի մի շարք հատկություններ: Պարզվում է, որ այդ հատապտուղն արդյունավետ վերականգնում է խոլեստերինի մակարդակը: Հետազոտության ընթացքում ստացվել են հետաքրքիր արդյունքներ, որոնք հրապարակվել են բժշկական մամուլում: Կամավորներին առաջարկվել էր օրական 500 գ ելակ ուտել: Փորձի ավարտին, մեկ ամսից նրանք արյուն են հանձնել, որոնք համեմատվել են մինչ փորձը վերցված նմուշների հետ: Պարզվել է, որ ճարպային միացությունների մակարդակը նվազել է էականորեն,  ինչն անմիջական ազդեցություն ունի սրտամկանի առողջական վիճակի վրա:

Դրանից մասնագետերը եզրակացրին, որ ելակն օրաբաժնում ներառելը շատ արագ կարող է առողջության վրա բարերար ազդել: Բարելավվում է արյան կազմության ցուցիչները: Մասնագետները նշում են, որ ելակի ազդեցությամբ բարելավում է նկատվում արյան մակարդելիության, հակաօքսիդանտային կենսամարկերների մակարդակում ու պլազմայի լիպիդային պրոֆիլում:

Ավելի վաղ ուսումնասիրվել են սննդաբաժնում ելակի ներառման դրական արդյունքներնը ու ապացուցել է,որ այն ակտիվ պաշտպանում է արեգակնային ճառագայթումից ու օգնում ստամոքսի պատերը վնասող ալկոհոլի վնասակար ազդեցությունը նվազեցնելուն: Ստացված արդյունքների հիման վրա, գիտնականները խորհուրդ են տալիս այդ հատապտուղը ներառել սննդաբաժնում:

Անկախ