Երևան Մոլը ստեղծել է շուրջ 2000 աշխատատեղ

երևան մոլԵրևան Մոլի ճարտարապետական նախագծերը մշակվել և իրականացվել են Բրոդվեյ Մալյան հանրաճանաչ միջազգային կազմակերպության և Արխանգել ճարտարապետական ընկերության կողմից: Այս կառույցի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով լոգոտիպի և բրենդային տարրերի մշակման համար կիրառվել են Երեւանի հետ ասոցացվող գույները: Նա նշեց նաեւ մեր տուֆի գույների հարստության մասին:

Առեւտրի եւ զվարճանքի հանրային կենտրոնի բացումը տեղի է ունեցել այսօր ժամը 18:00-ին:

archive2.ankakh.com-ի  հետ զրույցում գլխավոր տնօրենը նշեց, որ Երևան Մոլը երկհարկանի կառույց է, որը զբաղեցնում է 59.900 քմ ընդհանուր տարածք: Այն եվրոպական ստանդարտներով կառուցված կենտրոն է, որի հարկի տակ 120 վարձակալ իրենց գործունեությունն են սկսել:

Անդրադառնալով սեփականատերերին՝ տնօրենն  ասաց, որ չորս ընկերություններ են բաժնետերերը, որոնցից մեկը տեղական է, մյուսներն արտասահմանյան են: Տեղական ընկերությունը հայ գործարարով է ներկայացված: Այդ գործարարը Նորայր Խաչատրյան է: Տնօրենի խոսքով ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 50 մլն դոլար:

 

Կենտրոնը ստեղծել է շուրջ 2000 աշխատատեղ: Տարածքում ներկայացված են 120 խանութներ: Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու տասնյակից ավել նոր բրենդներ:

Նշենք նաեւ, որ երեկ` փետրվարի 20-ին Երևան Մոլ այցելել են Հայաստանի

նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձիք: Նրանք շրջայց են

կատարել առևտրի կենտրոնում:

Անկախ

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Երևան մոլ» համալիրի բացմանը

մոլի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

բժշկական կենտրոնԲժշկական այս կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում: Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանո¬րոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա:

երևան մոլՍերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությանը: Երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրն զբաղեցնում է 59, 900 քմ ընդհանուր տարածք և կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առևտրային ցանցի չափանիշներին և որակական պահանջներին համապատասխան: «Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երևան Մոլ»-ում, պատասխանատուների հավաստմամբ, ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն:

Անկախ