«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի բացումը՝ հունիսմեկյան անակնկալով

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  Անկախին հաղորդում են, որ երեխանեերի իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։ Օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին: Նրանք հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց և զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երևանով: Երեխաներին ուղեկցել և բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները: Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ տարեշրջանի ընթացքում նման հետաքրքիր ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն:

««Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին իր տեսակով միակն է տարածաշրջանում: Այսօր այն կարևոր և ուրույն տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքում: Իր երկամյա պատմությամբ երթուղին հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում: Ակնկալվում է, որ արդեն այս տարի երթուղուց օգտվողների թիվը ավելանալու է: Սակայն այդ մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»,- նշել է Մարիա Բարաղամյանը նաև հավելելով, որ երթուղին գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից, երեք տարբեր ժամերի՝ 11։00-ին, 15։00-ին և 18։00-ին։

Ինչպես նախորդ տարիներին, երթուղու մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է: «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։

 

 Անկախ

Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը

Սիթի տուրԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են  զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։

Շնորհակալություն հայտնելով համագործակցելու և «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծառայություններից օգտվելու համար՝ տուրիզմի բաժինը  միաժամանակ  տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների  կոլեկտիվ նախնական պատվերների,  տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ֆինանսական շրջագայություն»՝ «Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով

«Ֆինանսական շրջագայություն»,«Երևան Սիթի Տուր», Երևանի քաղաքապետարանՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում «Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով կազմակերպվել է «Ֆինանսական շրջագայություն»:
Ի տարբերություն ամենօրյա ճանապարհային քարտեզի՝ շրջագայության ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հատուկ կանգառներում կայանելով փոքր էքսկուրսներով ծանոթանալու ֆինանսական տարբեր կազմակերպությունների գործունեությանը:
«Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով անվճար «Ֆինանսական շրջագայություն» իրականացնելու համար մասնակիցները նախապես գրանցվել են: Նման շրջագայություններ կիրականացվեն նաև առաջիկա օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն