Սամսունում փորձել են զինված հարձակում իրականացնել Էրդողանի վրա

samsunԹուրքիայի նախագահի թեկնածու Թայիփ Էրդողանը կիրակի օրը իր նախընտրական քարոզարշավը սկսեց Սամսուն քաղաքից, որտեղ արտակարգ միջադեպ է գրանցվել: Զինված մի մարդ ցանկացել է մոտենալ վարչապետին, երբ նա իջել է մեքենայից: Սակայն Էրդողանի պահակախմբի անդամները շուտ են նկատել քաղաքացու ձեռքի ատրճանակը, հաջողությամբ վնասազերծել նրան և հեռացրել տարածքից: Ձերբակալված քաղաքացուն տարել են հարցաքննության: Նախապատրաստվող հարձակման շարժառիթները առայժմ հայտնի չեն, ոստիկանությունը առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:

Առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած Էրդողանի նախընտրական քարոզարշավը անցնելու է քաղաքների այն հերթականությամբ, որով ժամանակին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իրականացնում էր թուրքական պետության քաղաքների «ազատագրումը օտար զավթիչներից»: Մի շարք փորձագետներ Էրդողանի այս որոշումը որակել են որպես պոպուլիստական:

Անկախ

Անհետացած մալազիական ինքնաթիռը միտումնավոր փոխել է ուղղությունը

119Ռազմական ռադարներն արձանագրել են, որ Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռը միտումնավոր չվուղին փոխել է ու ուղղություն վերցրել Անդամանյան կղզիների կողմը:

Քննիչների կարծիքով, անհայտ ինքնաթիռը, որն անցել է Մալակկայի թերակղզու վրայով դեպի Անդամանյան կղզիներ, կարող է կորած 370 չվերթի ինքնաթիռը լինել: Նրանց տվյալներով, ինքնաթիռը թռել է անցելով չվուղու` ֆիզիկական տարածության  մեջ օգտագործվող նավիգացիայի  կետերը: Դրանք օդաչուներին օգնում են հետևել առաջադրված օդային միջանցքներին: Այդ փաստի առնչությամբ հետաքննության համար որպես հիմնական վարկած դիտարկվում է ինքնաթիռի առևանգումը կամ էլ  զինված հարձակումը:

Անկախ

Երկրորդ զինված հարձակումը Ստամբուլում

ստամբուլԱյսօր առավոտյան անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի Շիշլի վարչական մասի թաղապետարանի վրա: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7»-ը: Թաղապետարանի շենքի վրա կրակ է բացվել: Բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ երեկ էլ զինված հարձակում էր իրականացվել Թուքիայի Ազգայնական շարժում կուսակցության Ստամբուլում գտնվող նախընտրական շտաբի վրա, որի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, 4-ը՝ վիրավորվել էին:

Անկախ

Զինված հարձակում սիրիացի նախարարի ավտոմեքենայի վրա

սիրիաԱյսօր Սիրիայում մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարի ավտոմեքենայի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին: Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել Տարտուս և Համա շրջանները իրար կապող ճանապարհի վրա: Սիրիական աղբյուրները հաղորդում են, որ նախարարի մեքենայի վարորդը տեղում մահացել է ստացված վնասվածքներից, իսկ նախարար Հայդարը այդ պահին մեքենայի մեջ չի եղել: