Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է կնքել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը  Վարնես քաղաքի  “Սպորտ Բոյզ” ֆուտբոլային թիմի հետ պայմանագիր է կնքել, հայտնել է ակումբի նախագահ Մարիո Կրոնենբոլդը:

fd417c230477f020eed34636b7034af5Համաձայնագրում ասվում է, որ 54-ամյա Մորալեսը հանդես կգա 10 համարի ներքո, կիսապաշտպանի դիրքում: Ու, ամեն ամիս կստանա 213 դոլար աշխատավարձ: Առաջին խաղը Մորալեսի մասնակցությամբ տեղի է ունենալու օգոստոսին, երբ երկրում կմեկնարկի  “Ապերտուրա” առաջնությունը, սակայն  նա կխաղա այնպես, ինչպես աշխատանքային գրաֆիկը թույլ կտա:

“Նա պաշտում է ֆուտբոլը ու բավականին լավ է խաղում: Նա լավ մարզավիճակում է “,-ասել է Կրոնենբոլդը:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Մորալեսը ողջ աշխարհում առաջին գործող նախագահն է, որ  պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է կնքում:

“Սպորտ Բոյզ-ը” այս սեզոնից առաջ մտել է բարձրագույն դիվիզիա`  առաջնությունում գրավելով երկրորդ տեղը: Հիմա  այն  “Կլաուսուրա” մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղն ու պայքարում Հարավային Ամերիկայի  գավաթի ուղեգրի համար: Այն մարզում է  1986-ի չեմպիոն արգենտինացի Նեստոր Կլաուսենը:

Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահն է 2006-ից:

Բոլիվիայի նախագահը թույլատրել է ռազմական ուժերին կործանել թմրանյութ տեղափոխող ինքնաթիռները

Էվո Մորալես   Բանն այն է, որ Բոլիվիայի որոշ հատվածներում անպատիժ օգտագործում են ոչ մեծ ինքնաթիռներ` թմրանյութերի սեփական բեռները տեղափոխելու նպատակով:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ռազմական ուժերին  երկրի տարածքում թմրանյութ տեղափոխելու նպատակով օգտագործվող ինքնաթիռները կործանելու թույլտվության մասին օրենք է ստորագրել:

Մինչ այս Բոլիվիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որը չուներ օդային տարածքների անվտանգության երաշխավորման օրենք: Պետության ղեկավարը նշել է, որ երկրի որոշ տարածքներում թմրաբիզնեսով զբաղվողները ինքնաթիռներ են օգտագործում իրենց բեռները տեղափոխելու նպատակով:

« Իսկ այժմ, շնորհիվ այդ օրենքի`մենք կտիրապետենք գործիքի, որը թույլ կտա թմրանյութերի անօրինական առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել»,- նշել է նախագահ Մորալեսը:

Բոլիվիայի նախագահը նաև նշել է, որ Բոլիվիայի օդային տարածության անվտանգության ապահովման նպատակով Բոլիվիան ռադարների կարիք ունի: «Մենք բանակցում ենք այժմ երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ տրամադրել անհրաժեշտ տեխնոլոգիաները. սա կարևոր է ոչ միայն թմրաբիզնեսի կանխարգելման, այլև ազգային տարածքների ինքնիշխանության պահպանման համար»,- ավելացրել է նախագահ Մորալեսը:

Անկախ