Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաք չի անցկացվելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալին: «Թաքսիմի հրապարակը որևէ ցույցի կամ հավաքի համար չէ, այդ պատճառով էլ մայիսմեկյան երթը այստեղ չի անցկացվելու»,-նշել է նախարարը: Վերջինս ընգծել է, որ նման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում նաև անվտանգությունը: Սակայն այօսր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չնայած արգելքին, այնուհանդերձ իրենք պատրաստվում են մայիսի 1-իհ հավաքվել Թաքսիմի հրապարակում :
Tag Archives: Թաքսիմ
Թուրքական ոստիկանությունը ջրաշիթերով ցրել է Թաքսիմում հավաքված ցուցարարներին
Թուրքիայում այս ամառ տեղի ունեցած «Գեզի» այգու իրադարձություններից հետո թուրքական ոստիկանությունը ավելի զգոն է դարձել: Այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանությունը ցրել է անօրինական ցույց: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ մոտ 50-60 հոգուց բաղկացած ցուցարարների խմբի վրա ոստիկանությունը ջրաշիթեր է բացել՝ ցրելով նրանց: Ցույցի ցրումից հետո մոտ 70 հոգի բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Հայտնի է, որ բողոքի ցույցեր անցկացվել են նաև Անկարայում և Էդիրնեում, որոնք ևս ցրվել են:
Թաքսիմի «Գեզի» այգու դիմադրության մասին պատմող «Դրախտի անկումը» ֆիլմը կցուցադրվի 2014 թվականին (տեսանյութ)
2013 թվականի հունիսին Ստամբուլի «Գեզի» այգին ծառահատումից փրկելու համար Թաքսիմի հրապարակում սկսած բողոքի ցույցերը, տարածվելով ամբողջ Թուրքիայում, վերածվեցին հակակառավարական լայնածավալ ելույթների: Ողջ աշխարհը ուշադրությամբ հետևում էր Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին՝ լայնորեն լուսաբանելով ժողովրդական այս շարժումը: Ահա թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է «Գեզիի» դիմադրության մասին պատմող «Դրախտի անկումը» ֆիլմից մի հատված, որը ցուցադրության կհանվի 2014 թվականի մարտին:
Իտալացի ուսանողները Բոլոնիայում գրավել են հասարակական շենքը՝ այն կոչելով «Թաքսիմ»
Իտալիայի ուսումնական կենտրոնը հանդիսացող Բոլոնիա քաղաքում մի խումբ ուսանողներ, բողոքելով կառավարության հատկացումների կրճատումների դեմ, ինչի հետևանոով պակասել է ուսանողական հանրակացարանների թիվը, գրավել են հասարակական շենքերից մեկը՝ այն հռչակելով որպես իրենց նոր հանրակացարանը: Ուսանողները իրենց նոր տարածքը անվանել են Թաքսիմ՝ պատշգամբից կախելով հետևյալ գրությամբ պաստառ՝ «Օկուպացված Թաքսիմ ուսանողական հանրակացարան»:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ իտալացի ուսանողները, ի պատիվ Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքարի, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ բոլորին հրավիրելով իրենց «Թաքսիմ»: Ուսանողները այս կերպ ցանկանում են վրեժ լուծել պետությունից՝ կրթությանը տրամադրվող բյուջետային հատկացումների կրճատման համար: Հայտնի է, որ Բոլոնիայում շուրջ 40 հազար ուսանող է սովորում, սակայն նրանց տրամադրվում է ընդամենը 1465 հանրակացարանային սենյակ: Սեփական միջոցներով ապրելու տեղ որոնող ուսանողները միջինում ստիպված են մոտ 200 եվրո վճարել, իսկ տուն կամ սենյակ վարձելու դեպքում մինչև 700 եվրո: