Թեժ գիծ՝բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ

Թեժ գիծՏեղեկացնում ենք, որ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին և դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

Աշխատանքային խումբը օպերատիվ կերպով կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, մասնավորապես այն դեպքերում, երբ անբողոքարկելի դարձած վարչական ակտերով քաղաքացիները չեն եղել պատշաճ ծանուցված, բանկային հաշիվների արգելադրումներն իրականացվել են բռնագանձման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով և այլ դեպքերում, որտեղ կարող են առկա լինել անձանց իրավունքների խախտումներ:

Աշխատանքային խմբի հետ կարող եք կապ հաստատել և Ձեր խնդիրը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծով՝ (010) 31 91 74 հեռախոսահամարով, աշխատանքային ժամերին:

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով զանգահարումների եռամսյակային տվյալները

թեժ գիծԵրևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով եռամսյակային տվյալներով ստացվել է ավելի քան 7200 հեռախոսազանգ:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարներով քաղաքացիներն իրենց հուզող հարցերն ու առաջարկները կարող են ուղղել յուրաքանչյուր աշխատանքայի օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն:

2014թ. առաջին եռամսյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 6405 հեռախոսազանգ, որից, մասնավորապես, 2370-ը՝ մարտ ամսվա ընթացքում:

Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 469 հարց համապատասխան ընթացք է ստացել և լուծվել:

Եռամսյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված ավելի քան 800 հեռախոսազանգից 321-ը ստացվել է նախորդ ամիս:

1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում մարտի ընթացքում ստացվել է 103 հեռախոսազանգ: Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացված բոլոր հարցերը անմիջապես ընթացք են ստացել և  կարգավորվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

թեժ գիծՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները հասանելի  են  աշխատանքային բոլոր օրերին, առավոտյան ժամը 9-ից 18:00-ը: Աշխատանքների իրականացման նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում:

Ըստ այդմ, փետրվարի ամփոփ տվյալներով, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187 և 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2088 հեռախոսազանգ, որից քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 457  հեռախոսազանգի տրվել է համապատասխան ընթացք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  282 հեռախոսազանգ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  փետրվարի ընթացքում քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  հեռախոսազանգերի թիվը կազմել  է 147: Քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք են ստացել և դրանց տրվել են  սպառիչ պատասխաններ կամ մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝  բարձրացված հարցերին տալով համապատասխան լուծումներ:

 

 

 

Թեժ գծով ստացված հարցերի մեծամասնությունը տեղեկություն ստանալու նպատակով է եղել

թեժ գիծՀունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։ Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։ Մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել են։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18։00-ն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարով ստացված ահազանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 191-ը. հեռախոսազանգերով հնչեցված բոլոր խնդիրներին տրվել է համապատասխան լուծում։

 

 

 

2013-ին Երևանի քաղաքապետարանի թեժ գծերին ստացվել է 30 հազարից ավելի զանգ

թեժ գիծՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել:

Անցյալ տարվա մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 30422 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում գրավոր ընթացք ստացած 7100 հեռախոսահամարներով բարձրացված հարցերը մեկօրյա ժամկետում կատարվել են:

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  4160 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ են տրվել:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  1789 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել և  կարգավորվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ տարվա կտրվածքով ներկայացվող հարցերի գերակշիռ մասը եղել են կոմունալ-կենցաղային բնույթի:

Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարները շուրջօրյա հերթապահությամբ աշխատել են նաև տոնական օրերին և ստացված 267 հարցադրումներին օպերատիվ կերպով համապատասխան լուծումներ են տրվել:

 

 

 

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

  թեժ գիծԵրևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր:

Նոյեմբեր ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2118 հեռախոսազանգ: Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 415 հարց համապատասխան ընթացք է ստացել:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  275 հեռախոսազանգ: Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 103 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՅԴ-ն թեժ գիծ է գործարկել

հեռախոսՀՅԴ կենտրոնական շտաբում թեժ գիծ է բացվել:

Քաղաքացիները Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում նկատած խախտումների մասին կարող են ահազանգել  010 585481 հեռախոսահամարով:

«Եթե ցանկանում եք ձեր արդար եւ ազատ ընտրությամբ ձեւավորվի Երեւանի իշխանությունը, տեր դարձեք Ձեր քվեին։ Ձեր նկատած  ցանկացած խախտման մասին՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, կրկնակի քվեարկություն ե  այլն, խնդրում ենք հայտնել Դաշնակցության կետրոնական շտաբ, ուր բացվել է թեժ գիծ։  Կարող եք զանգահարել ցանկացած  ժամի։ Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորում ենք»,- ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրությունում: