Դքսուհու շրջազգեստը թիկնապահ ունի

c55b41be979529fa69180a6e95cb7_4d6728685d2f66bb02025c23802c0_prepared_4490a616def3a88128e1282b60f5f24e (1)Չնայած արքայազն Ուիլյամն ու նրա երիտասարդ տիկինը մտադիր են տնտեսել սպասավորների վրա, այդուհանդերձ նրանց օգնականների հաստիքներն ավելանում են:

Քենինգթոնյան պալատում նոր կին-թիկնապահ է հայտնվել` սպայի կոչումով, որի գլխավոր խնդիրը դքսուհու շրջազգեստին հետևելն է: Բանն այն է, որ պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ, Քեյթը չի հետևել իր զգեստին ու անամոթ  քամին բարձրացրել է նրա փեշը  ու մերկացրել ստրինգով «թիկունքը»:

Այդ անգամ էլ պապարացիները ճիշտ տեղում էին  ու, դքսուհու լուսանկարը հայտնվել էր գերմանական տաբլոիդի շապիկին: Թագուհի Եղիսաբեթ II- ը դրա համար Քեյթի համար օգնական է վարձել, որ նման միջադեպերը կանխվեն:

Անկախ

Կարակասում սպանվել է Վենեսուելայի նախագահի անձնական թիկնապահը

o_841099Վենեսուելայի մայրաքաղաքում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական թիկնապահը` լեյտենանտ Մարկո Կորտեսը: Նախնական տվյալների համաձայն, նա իր ավտոմեքենայում սպանվել է կողքից ընթացող մեքենայից:

«Ունիվերսալ» թերթի տվյալներով, Կորտեսին սպանել են հանցագործները, որոնք ցանկացել են տիրանալ նրա ավտոմեքենային: Հրատարակությունը գրում է, որ Կորտեսը Մադուրոյի անձնական թիկնազորից էր ավելի քան 6 տարի.այսինքն, նա պահպանել է ոչ միայն Մադուրոյին, այլև երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին:

Անցած շաբաթ Կարակասում սպանվեց ազգային հետախուզության պետ, պաշտոնաթող կապիտան Էլիեսեր Օթաիսան: Նրա մարմինը հայտնաբերվել էր ամայի վայրում:

Երգիչ Քրիս Բրաունի թիկնապահը դատարանի առջև կկանգնի

Քրիս ԲրաունԵրգիչ Քրիս Բրաունի թիկնապահը Վաշինգտոնում կկանգնի դատարանի առջև, որին կհաջորդի նաև երգչի դատը:

Քրիստոֆեր Հոլոսիի դատը կսկսվի հինգշաբթի օրը:

Քրիս Բրաունին և նրա թիկնապահին մեղադրում են հոկտեմբերին Վաշինգտոնի հյուրանոցներից մեկի առջև անծանոթ տղամարդու հարվածելու համար: Հոլոսին ոսիտիկանությանը հայտնել էր, որ ինքը տղամարդուն հարվածել է, երբ նա փորձել է բարձրանալ Բրաունի շրջագայությունների ավտոբուս: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ Բրաունը և Հոլոսին իրեն հարվածել են, երբ ինքը փորձել է Քրիս Բրաունի և երկու կանանց հետ միասին նույնպես երևալ լուսանկարում:

Դատական փաստաթղթերում նշված է, որ տղամադրու քիթը ջարդված է եղել:

Հոլոսիի դատը կտևի մեկից երկու օր, որից հետո կսկսվի Բրաունի դատավարությունը: Բրաունը ժխտել է տղամարդուն հարվածելու փաստը:

Անկախ

 

Ջասթին Բիբերի թիկնապահը և վարորդը ձերբակալվել են ֆոտոխցիկ գողանալու համար

Ջասթին Բիբեր

 

Ջասթին Բիբերի թիկնապահներից մեկը լուսանկարչի ֆոտոապարատը գողանալու կասկածանքով ձերբակալվել է Ջորջիայի Սենդի Սփրինգս քաղաքում:

Թիկնապահը լուսանկարչին մոտեցել է այն ժամանակ, երբ վերջինս սպասում էր Ատլանտայի արվարձանում գտնվող առևտրի կենտրոններից մեկի առջև, որի ներսում գտնվում էր Բիբերը:

Լուսանկարիչը փորձել է հեռանալ, սակայն թիկնապահը հետևել է նրան և կանգնեցնելով նրա մեքենան՝ տղամարդուց վերցրել ֆոտոխցիկն ու հեռացել Բիբերի բնակարան, որը երգիչը վարձել է Սենդի Սփրինգսում:

Ոստիկանությունը հասցրել է կանգնեցնել թիկնապահի մեքենան և նրան վարորդի հետ միասին տարել հարցաքննության:

Թիկնապահին և վարորդին մեղադրանք կներկայացվի ֆոտոխցիկը գողանալու համար:

Բիբերը ներգրավված չի եղել միջադեպում:

 

 Անկախ