Ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով ապրիլի 9-ին Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձանց` ոստիկանության գնդապետներ Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին:
Ընդունելության ընթացքում ռուս գործընկերները ներկայացրին համագործակցության իրենց դիտարկումներն ու առաջարկությունները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարբեր ուղղություններով, ինչպես և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայության փորձն ու ձեռքբերումները միջազգային համագործակցության ոլորտում:
Հունան Պողոսյանը Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին հանձնեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներ, որոնցով նրանք պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության հետ ակտիվ համագործակցություն իրականացնելու համար:
Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերները մի շարք կարևոր հարցեր են քննարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ ներկայացրել կոնկրետ առաջարկություններ:
Tag Archives: Թմրամիջոցներ
Թմրամիջոցների խմբաքանակ` բժշկական միջամտությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատապարտյալի կինը, «Ջիպ»-ի ուղևորը և «Տոյոտա Պրադո»-ի վարորդը թմրամիջոց շատ էին սիրում
Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Քանաքեռ-Զեյթունի, Հրազդանի բաժինների և ՀՀ ԱՆ ՔԿ վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, իրացնելու և գործածելու կասկածանքով, Ազատության պողոտայի, Պարույր Սևակի և Թբիլիսյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գուլիա Դ.-ն: Խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 5 հաբ և նույն հաբի 3 կտոր, որոնք, ըստ նրա հայտարարության, իր ամուսին` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ի խնդրանքով Թբիլիսյան խճուղում իրեն է փոխանցել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը: Նույն օրը Երևան-Սևան մայրուղու 39-րդ կմ-ում գտնվող նախկին ՃՈ անշարժ հենակետի մոտից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Իշխան Մ.-ն, իսկ ժամը 20.00-ին նշված վայրից` 1957 թ. ծնված Խաչատուր Մ.-ն` իր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս մինչև բաժին բերման ենթարկվելը` ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել մի քանի փաթեթ: Նշված վայրից հայտնաբերված 4 փաթեթների մեջ առկա են եղել 1.2 գ և 1.3 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող դեղահաբ և դեղահաբի 2 կտոր: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Յուրի Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով, իսկ հայրը մինչ օրս չի գնացել նրան տեսության
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:
Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչեւ հունվարի վերջ կավարտվի եւ այն կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:
Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում



