Հայ և թուրք դերասանները 43 ժամ շարունակ իրար ձեռք սեղմելով դարձել են Գինեսի ռեկորդակիրներ

Հայ,թուրք, դերասաններ, 43 ժամ,Գինեսի ռեկորդակիրներ Օրերս Վրաստանում 35-ամյա թուրք դերասան Դենիզ Բարըշը և հայազգի դերասան 32-ամյա Օհանես Աջիյանը Գինեսի ռեկորդ են սահմանել՝ որպես աշխարհում ամենաերկար ձեռք սեղմած մարդիկ: Դերասանները երկու օր շարունակ ոտքի վրա են մնացել՝ ժամանակ առ ժամանակ նստելով բեմին դրված աթոռների վրա:

Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ դերասանները 43 ժամվա ընթացքում միայն շաքարապատ մրգեր են կերել և թեյ ու ջուր խմել, այդ պատճառով էլ բավական ուժասպառ են եղել: Պատմելով, որ ռեկորդ սահմանելը այնքան էլ հեշտ գործ չէր, դերասանները նշել են. «Խոստովանենք, որ հոգնել ենք, սակայն մեր արածը դրան արժեր: Չնայած մեր երկրների միջև պատմությունից մնացած մի շարք խնդիրներ են առկա, սակայն մենք ցույց տվեցինք, որ դրանք չեն ազդում հասարակ մարդկանց հարաբերությունների վրա»:
Նշենք, որ հայ և թուրք դերասանները գերազանցել են 2011 թվականին Նյու Յորքում գրանցված ռեկորդը: Այն ժամանակ կողմերը իրար ձեռք էին սեղմել 42 ժամ 35 րոպե շարունակ:

Թուրքիայում հիմնվել է «Գեզի» կուսակցություն

gezi  Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թուրքիայում «Գեզի» կուսակցություն է հիմնվել, որը ներկայանալու է «GZP» («Gezi Partisi») հապավումով: Նորաստեղծ կուսակցությունը տեղ է գրավել Թուրքիայի քաղաքական կուսակցությունների պաշտոնական ցուցակի 77-րդ տեղում: Կուսակցության հիմնադրման օր է գրանցվել հոկտեմբերի 1-ը:

«Գեզի» կուսակցությունը համացանցային քվեարկության միջոցով ընտրել է իր լոգոն, որը սոցիալական մեդիայում լայն քննարման առարկա է դարձել: Մասնավորապես կանայք դժգոհություն են հայտնել, որ «Գեզի» սիմվոլը ներկայացված է տղամարդու ձեռքերի մեջ:

Էրդողան, Ասադը մսագործ է ու նա դրա համար կվճարի

da3001367789839Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ քննադատություն հնչեցրեց Սիրիայի նախագահի հասցեին:

Դրա մասին մայիսի 5-ին հայտնել է «Hurriet»-ը: Ըստ տեղեկության, Էրդողանն ասել է բառացիորեն հետևյալը.”Եթե ամենաբարձրյալին հաճո լինի, ապա մենք կտեսնենք, թե ինչպես է մսագործ-Ասադը բոլոր չարագործությունների համար պատժվում: Եվ մենք  արդարության համար բարձրյալին մեր երախտագիտությունը կհայտնենք”:

Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին նա ասել է.”Մենք , թուրքերս նման չենք մյուս ազգերին: Մենք չենք լռում քաղաքական կոռեկտության նկատառումներով, քանի որ այդ են պահանջում մեր շահերը: Մենք միշտ ասում ենք ճիշտը”: