Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

3Թբիլիսիի գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունները` նախագահների ղեկավարությամբ, քննարկվել է ռազմական ոլորտում այդ երկրների միջև եռակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, այդ մասին տեղեկացրել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

“Մենք ռազմական ոլորտում համագործակցում ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ, բայց դրանք երկկողմ համագործակցություններ են: Այժմ խոսքը եռակողմ համագործակցության անցում կատարելու մասին է”,- նշել է վրացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի է ունեցել “Թբիլիսյան գագաթնաժողով-2014”-ը, որին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային հարցեր:

Անկախ

Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են եռակողմ համագործակցություն ստեղծել

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԹուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են իրենց համագործակցությունը եռակողմ ֆորմատի բերել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի ժամանակ: Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը՝ արդեն գոյություն ունի Ադրբեջան-Իրան-Թուրքիա և Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության օրինակը, որի շրջանակներում կողմերը ամեն տարի հանդիպումներ են իրականացնում:

 

Թուրքիան և ԱՄՆ-ը համատեղ ռազմական ուղղաթիռներ կարտադրեն

Թուրքիան ,ԱՄՆ, ռազմական ուղղաթիռ   Թուրքիան և ԱՄՆ համաձայնագիր կկնքեն համատեղ ռազմական ուղղաթիռների արտադրության նպատակով: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ պայմանագիրը կստորագրվի ամերիկյան «Sikorsky» ընկերության հետ: 3,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում համատեղ կարտադրվի 109 ռազմական ուղղաթիռ:

Ամերիկյան ընկերության հետ Թուրքիան սկսել է բանակցել 2010 թվականից: Վերջին տարիներին թուրքական ռազմական արդյունաբերությունը կենտրոնացած է սեփական տեխնիկայի մշակման և արտադրության վրա, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ձեռքբերման: Այս ոլորտում գրանցված հաջողությունների շնորհիվ Թուրքիան կարողացել է հասնել 54 տոկոս ինքնաապահովման:

Թուրքիան և Ֆրանսիան քաղաքական խորհրդակցություն կանցկացնեն

turkiye-fransaԹուրքիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Թուրքիան և Ֆրանսիան քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 11-ին Ստամբուլում երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեման կդառնան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը:
Նշենք, որ Թուրքիան եվրոպական մեծ ընտանիքին անդամագրվելու համար իր բանակցությունները պաշտոնապես սկսել է 2005 թվականից, սակայն մինչ օրս չի կարողացել հասնել իր նպատակին Հայոց ցեղասպանության հարցի, Հյուսիսային Կիպրոսի խնդրի և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված տարաձայնությունների պատճառով: