Քաղաքացիների ընդունելությունները սահմանված ժամանակացույցով շարունակվելու են

Քաղաքացիներ,ընդունելություններ,ժամանակացույց,Երևանի քաղաքապետարան Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ

մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ:

2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և դրական լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին տարվա կտրվածքով մասնակցել է 5895 քաղաքացի: Ներկայացված 5109 հարց համապատասխան լուծում է ստացել: Բարձրացված հարցերից 786-ը մերժվել է՝ դրանց լուծումները վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով:

Տարվա ընթացքում վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է նաև անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրացված հարցերին տեղում լուծումներ տվել:

Քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությունները շարունակվելու են նաև 2014թ.-ին:

 

Անկախ

 

«ՏաԹեւեր»-ը ներկայացնում է աշխատանքի ժամանակացույցը դեկտեմբերին եւ ամանորյա տոներին

«ՏաԹեւեր»«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերին 13-ին, 14-ին եւ 15-ին ուղեւորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով: Նման դասընթացները ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր նախապայմաններից են:

 Ս.թ. դեկտեմբերի 30-ին` ինչպես եւ յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹեւեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

 

Ս.թ. դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹեւեր» ճոպանուղին չի աշխատի` Ամանորի կապակցությամբ:

 

Հունվարի 6-ին «ՏաԹեւեր»-ը կաշխատի եւ բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթեւի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ:

 

Այնուհետեւ, ողջ ձմռան ընթացքում, «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ եւ կիրակի օրերին:

 

«ՏաԹեւեր»

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

 

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: