Հայաստանի արտգործնախարարը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

նալբանդյանՓետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ

գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Անկախ

Ադրբեջանի նախագահը համաձայնվել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Իգոր Պոպով

,Իգոր Պոպով   Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է կազմակերպել մինչև տարեվերջ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Պոպովը ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայնել է նման հանդիպում իրականացնել:

 

“Համանախագահներն այսօր մեկնում են Երևան։ Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դրանից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն։ Մենք հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ”,-ասել է ռուսաստանցի համանախագահը։