Կհրապարակվեն անհետացած մալազիական ինքնաթիռի վերաբերյալ արբանյակից ստացված տվյալները

malaysia-airlines-planeԱմիսներ շարունակվող քաշքշուկից հետո կհրապարակվեն անհետացած մալազիական ինքնաթիռի վերաբերյալ արբանյակային տվյալները:

Մինչ այս պահը ինքնաթիռի անհետացումից առաջ վերջին մի քանի ժամերի ընթացքում դրա հետ կապ հաստատած Inmarsat ընկերությունը հրաժարվում էր հրապարակել իր ունեցած արբանյակային տվյալները:

Երեքշաբթի օրը Inmarsat-ը և Մալազիայի իշխանությունները հայտնել են, որ իրենք փորձում են հասանելի դարձնել այդ տեղեկությունները:

Հայտարարության մեջ նշված չի եղել, թե այդ տվյալները երբ կհրապարակվեն, սակայն դրանց հրապարակումից հետո հնարավոր կլինի մասնավոր ուսումնասիրություններ իրականացնել մարտի 8-ին մալազիական ավիաուղիներին պատկանող, 239 ուղևորով ինքնաթիռի անհետացումը պարզաբանելու համար:

Երկուշաբթի օրը Մալազիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ կառավարությունը խնդրել է Inmarsat-ին հրապարակել արբանյակից ստացված տվյալները:

Գերմանիայում կորպորատիվ ինքնաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

գերմանիա,ավիավթարՈստիկանության տվյալներով՝ կիրակի օրը Գերմանիայի արևմտյան հատվածում վթարված կորպորատիվ ինքնաթիռի բոլոր չորս ուղևորները զոհվել են:

Ականատեսները հայտնում են, որ ինքնաթիռը Թրիեր քաղաքի մոտակայքում վթարվելուց հետո հրդեհվել է:

Իշխանությունները հետաքննում են վթարի պատճառը:

Տեղի հրշեջ ծառայությունից ZDF գերմանական հանրային հեռարձակողին հայտնել են, որ ինքնաթիռը բախվել է էլեկտրասյանը:

ZDF-ն նշում է, որ ինքնաթիռը ժամանում էր Անգլիայից և պետք է վայրէջք կատարեր Գերմանիայի Ֆյորեն ինքնավար շրջանում:

Ինքնաթիռի մեջ գտնվող երկու ուղևորները և երկու օդաչուները գերմանացիներ են եղել:

Անկախ