Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեղրամիսը անց կկացնեն Իռլանդիայում

Քիմ Քարդաշյանը և Քանյե ՈւեսթՔիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեղրամիսը անց կկացնեն Իռլանդիայում: Irish Times-ը հայտնում է, որ նորապսակները երկիր են ժամանել կիրակի օրը մասնավոր ինքնաթիռով, իսկ նրանց դիմավորել են Mercedes մակնիշի մեքենայով:

Ըստ տեղեկությունների՝ զույգը Իռլանդիայում կմնա հինգ օր:

Ռեալիթի շոուի աստղը և նրա ռեպեր ընկերը ամուսնացել են շաբաթ օրը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Բելվեդեր ամրոցում: Ընտանիքի անդամներից բացի հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև մի շարք հայտնի դեմքեր՝ ներառյալ Ջոն Լեջենդը և Անդրեա Բոչելլին:

Այնուամենայիվ՝ հարսնացուի եղբայր Ռոբ Քարդաշյանը չի մասնակցել տոնակատարություններին և Ֆլորենցիայից հեռացել է նախքան հարսանեկան արարողության սկսվելը: Ըստ տեղեկությունների՝ նա իրեն վատ է զգացել ավելորդ քաշի պատճառով և նախընտրել է վերադառնալ տուն, որպեսզի խուսափի նման տեսքով հարսանեկան լուսանկարների մեջ երևալուց:

Անկախ

 

Ռիհաննայի նախկին թիկնապահը դատական հայց է ներկայացրել երգչուհու դեմ

ռիհանա

Ռիհաննայի նախկին թիկնապահը դատական հայց է ներկայացրել երգչուհու դեմ: TMZ-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը դուբլինցի Ջոֆրի Քիթինգը դատական հայց է ներկայացրել Իռլանդիայի գերագույն դատարան՝ պնդելով, որ հուլիս ամսին երգչուհին էլեկտրոնային փոստով իր հասցեին վիրավորական արտահայտություններ է ուղարկել իր գործընկերոջը:

Քիթինգը 2012թ-ի հոկտեմբերից մինչև 2013թ-ի հուլիսը ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես երգչուհու անվտանգության ղեկավար և հայտնել է, որ իր վերաբերյալ երգչուհու կատարած դիտողությունները կործանել են իր հեղինակությունը:

Ռիհաննայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Անկախ

Իռլանդիան ձևականորեն դուրս է եկել ԵՄ հակաճգնաժամային ծրագրից

pic_6ff8e4d4c49902f35abf60a75ab826ffԻռլանդիան դեկտեմբերի 16-ից ձևականորեն դուրս է եկել ԵՄ և ԱՄՀ-ի հակաճգնաժամային ծրագրից ու ձեռք է բերել ֆինանսական ինքնուրույնություն:

Այդ առիթով երկրի վարչապետ Էնդա Քեննին հեռուստաուղերձում նշել է, որ իռլանդացիներ համբերությունն ու դիմացկունությունն օգնեցին վերադարձնելու ազգային հպարտությունը.”Ատավոտյան մեր կյանքը չի փոխվի, սակայն մենք հզոր ազդակ ենք ուղարկում ողջ աշխարհին` Իռլանդիան հաղթահարեց հարվածը”:

2010-ին Իռլանդիան ստացել էր 85 մլրդ եվրո բանկային համակարգին աջակցելու համար: Այդ 3 տարում Քեննի խոսքով, կառավարությունն 90%-ով իրականացրել է ծախսերի կրճատման ու հարկերի բարձրացման պայմանները: 2014-ին սպասվում է, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 2%-ով, իսկ բյուջեի դեֆիցիտը 2015-ին կկրճատվի ներկայիս 7%-ի համամատությամբ`  մինչև 3%:

Գործազրկությունը 2013-ին նվազել է 13%-ից` 2012-ի  15,1%-ի համեմատ: Ապագայում կառավարությունը հույս ունի ավելացնել տնտեսության մեջ  զբաղվածների  թիվը 100 հազարից մինչև 2 մլն մարդ: Պետական պարտքն արտադրության ծավալների համեմատ պետք է կրճատվի քառորդով:

Մինչդեռ, սեպտեմբերին տեղեկություն կար, որ 2013-ի վերջին Իռլանդիայի կառավարությունը ԵՄ-ից ու ԱՄՀ-ից լրացուցիչ 10 մլրդ եվրո կխնդրի ճգնաժամային իրավիճակների  պարագայում  կայունացնող հիմնադրամի համար:

Իռլանդիան բանկային զանգվածային ճգնաժամի հետ բախված երկրներից  առաջինն է, որ հայտարարում է ռեցեսիայի մասին : Հիմա Իռլանդիան առաջինն է, որ դուրս է գալիս ԵՄ և ԱՄՀ-ի ֆինանսական օգնության ծրագրից:

Եվրավարկերից առաջվա պես կախում ունեն Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան ու հատկապես Հունաստանը, որը 2010-ին ավելի քան 240 մլրդ եվրո է  ստացել:

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն է եղել

i (4)Բելֆասթի ոստիկանությունը փորձել է զննել կասկածելի ավտոմեքենան, որին հետևել է պայթյունը: Փակ են մի քանի փողոցներ, ոստիկանությունը տարհանել է մոտակա շենքերի ու տների բնակիչներին:

Մանրամասները դեռ հայտնի չեն: