Իռլանդիան ձևականորեն դուրս է եկել ԵՄ հակաճգնաժամային ծրագրից

pic_6ff8e4d4c49902f35abf60a75ab826ffԻռլանդիան դեկտեմբերի 16-ից ձևականորեն դուրս է եկել ԵՄ և ԱՄՀ-ի հակաճգնաժամային ծրագրից ու ձեռք է բերել ֆինանսական ինքնուրույնություն:

Այդ առիթով երկրի վարչապետ Էնդա Քեննին հեռուստաուղերձում նշել է, որ իռլանդացիներ համբերությունն ու դիմացկունությունն օգնեցին վերադարձնելու ազգային հպարտությունը.”Ատավոտյան մեր կյանքը չի փոխվի, սակայն մենք հզոր ազդակ ենք ուղարկում ողջ աշխարհին` Իռլանդիան հաղթահարեց հարվածը”:

2010-ին Իռլանդիան ստացել էր 85 մլրդ եվրո բանկային համակարգին աջակցելու համար: Այդ 3 տարում Քեննի խոսքով, կառավարությունն 90%-ով իրականացրել է ծախսերի կրճատման ու հարկերի բարձրացման պայմանները: 2014-ին սպասվում է, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 2%-ով, իսկ բյուջեի դեֆիցիտը 2015-ին կկրճատվի ներկայիս 7%-ի համամատությամբ`  մինչև 3%:

Գործազրկությունը 2013-ին նվազել է 13%-ից` 2012-ի  15,1%-ի համեմատ: Ապագայում կառավարությունը հույս ունի ավելացնել տնտեսության մեջ  զբաղվածների  թիվը 100 հազարից մինչև 2 մլն մարդ: Պետական պարտքն արտադրության ծավալների համեմատ պետք է կրճատվի քառորդով:

Մինչդեռ, սեպտեմբերին տեղեկություն կար, որ 2013-ի վերջին Իռլանդիայի կառավարությունը ԵՄ-ից ու ԱՄՀ-ից լրացուցիչ 10 մլրդ եվրո կխնդրի ճգնաժամային իրավիճակների  պարագայում  կայունացնող հիմնադրամի համար:

Իռլանդիան բանկային զանգվածային ճգնաժամի հետ բախված երկրներից  առաջինն է, որ հայտարարում է ռեցեսիայի մասին : Հիմա Իռլանդիան առաջինն է, որ դուրս է գալիս ԵՄ և ԱՄՀ-ի ֆինանսական օգնության ծրագրից:

Եվրավարկերից առաջվա պես կախում ունեն Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան ու հատկապես Հունաստանը, որը 2010-ին ավելի քան 240 մլրդ եվրո է  ստացել:

Tags: