ԻՇԻՊ-ի գործունեությունը վնասում է իսլամի հեղինակությանը. Ինդոնեզիայի նախագահ

indonesiaԻնդոնեզիայի նախագահ Սուսիլո Մամբանգ Յուդոյոն հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը վնասում է իսլամի հեղինակությանը: Յուդոյոն կոչ է արել համաշխարհային առաջնորդներին արթնացնել մարդկությանը և ընդգծել, որ Ինդոնեզիան կտրականապես դեմ է ԻՇԻՊ-ի գաղափարախոսությանը: Նախագահի խոսքերով` Իրաքում և Սիրիայում ԻՇԻՊ-ի իրականացրած գործողությունները սարսափելի են: Նա նաև նշել է, որ ինդենեզիական կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Ինդոնեզիայում թուլացնի ԻՇԻՊ-ի ազդեցությունը: Դատարանի որոշման համաձայն` երկրում արգելվել է սոցիալական ցանցերում հրապարակել ԻՇԻՊ-ին միանալու կոչեր պարունակող տեսանյութեր: Հայտնի է, որ ներկայումս ԻՇԻՊ-ի շարքերում Ինդոնեզիայի 50 քաղաքացի է ընդգրկված:

Անկախ

Թուրքիայում հայազգի ոսկերիչը թանկարժեք քարերով Ալլահի 99 անուններն է գրել

ustaԹուրքիայի հայազգի քաղաքացի 40-ամյա Շենոլ Վայվալակոն 22 տարի է, ինչ զբաղվում է ոսկերչությամբ: 7 տարի առաջ, երազում Մուհամեդ մարգարեին տեսնելուց հետո, նա որոշում է ընդունել իսլամ: Այնուհետև Վայվալակոն իր կյանքի 4,5 տարիները նվիրել է Աստծու անունների գրությանը: Մշակելով մոտ 15 հազար ադամանդ` նա ստեղծել է Ալլահի 99 անունները պատկերող մի աշխատանք`այսպիսով հավակնելով գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Անթալիայի Մուրադփաշա շրջանում ապրող Վայվալակոն «Ռադիկալին» պատմել է իր երազի մասին: «Այդ երազից հետո ինքս ինձ շատ արժեքավոր տեսա: Մտածեցի, որ իսլամի համար ինչ-որ բան պետք է անեմ: Մեկ տարի անց որոշեցի Ալլահի անունները պատկերել: Մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս չդիմել այս քայլին, բայց ես, հավատալով իմ երազին, վաճառեցի տունս, մեքենաս և Աստծո օգնությամբ արեցի: Իմ ստեղծագործությունն առաջինն ու միակն է աշխարհում»,-նշել է Վայվալակոն:

Աշխատանքի հեղինակը հայտնել է, որ դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների կազմակերպությանը և շուտով դրական պատասխանի է սպասում: Վայվալակոն նշել է նաև, որ իր ստեղծագործությունը նմանօրինակը չունի, և նա պատրաստվում է ապագայում ավելի մեծ չափսի ևս մեկը հեղինակել:

 

Անկախ 

Իրանցի կանայք գլխաշորի դեմ «Facebook»-յան նախաձեռնություն են սկսել (լուսանկարներ)

1  Իրանցի կանայք «Facebook» սոցիալական կայքում հրապարակել են առանց գլխաշորի լուսանկարներ՝ այսպիսով բողոքելով երկրում գլխաշորի պարտադրանքի դեմ: «Իմ գաղտնի ազատությունը» անունը կրող «Facebook»-յան էջում հրապարակված լուսանկարները արված են զբոսայգիներում, պողոտաներում և նման 2հասարակական վայրերում: Էջը, որն արդեն 56 հազար հետևորդ ունի, արտահայտում է իրանցի կանանց տարիների բողոքը հագուստի սահմանափակման դեմ: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ կապված չեն քաղաքական ոչ մի շարժմանը, այլ ներկայացնում են իրանցի կանանց մտահոգությունն  իրավական և սոցիալական 3սահմանափակումների պատճառով:

Մտրակի 1000 հարված` «իսլամը վիրավորելու» համար

186-390x290Սաուդյան Արաբիայում բլոգեր Ռաիֆ Բադավիին դատապարտել են ազատազրկման 10 տարվա ու մտրակի 1000 հարվածի` համացանցում լիբերալ  ֆորում ստեղծելու ու «իսլամը վիրավորելու» համար, հաղորդում է  Газета.Ru-ն:

Բադավին դատապարտվել է , որ ֆորումում քննադատել է  Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությանն ու երկրի հոգևորականության   որոշ ներկայացուցիչների: Բացի բանտից ու մտրակահարվածներից, տղամարդը պետք է 1 մլն ռեալ տուգանք վճարի, ինչը կազմում է 266 հազար դոլար:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դատավճիռը վրդովվեցուցիչ է համարել ու պահանջել այն փոխել:

Եվրոպայի մահմեդակաները պահանջում են իսլամը ճանաչել պաշտոնական կրոն

Վիենայում Ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի կողմից անցկացվել է  «Իրավապահական քայլերը իսլամաֆոբիայի հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում» թեմայով կոնֆերանս: Հաշվի առնելով Եվրոպայում իսլամաֆոբիայի հետևանքով հանցագործությունների թվի աճը՝ կոնֆերանսի մասնակիցները քննարկել են համապատասխան օրինագծի ընդունման հարցը, որը կերաշխավորի իսլամԵվրոպայում ապրող  մահմեդակաների իրավահավասարությունը և կկանխի նրանց նկատմամբ ատելության պատճառով տեղի ունեցող հանցագործությունները:

Կրոնի հարցերով ավստրիական վարչության ղեկավար Ֆուադ Սանաչը նշել է, որ  մահմեդակաների նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառը այն է, որ իսլամը իրավաբանորեն չի ճանաչվում որպես կրոն: Այսինքն առաջ է քաշվում եվրոպական բոլոր երկրներում իսլամը պաշտոնական կրոն ճանաչելու հարցը:
Անկախ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը դատարանում իսլամ ընդունելու կոչ է արել

o_5456792001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը` Հալիդ Շեյխ Մուհամեդը հայտարարել է, որ Ղուրանով արգելվում է իսլամը բռնությամբ տարածելը:

Նա կոչ է արել փաստաբաններին, ռազմական տրիբունալի անդամներին իսլամ ընդունել.”Դա իմ կրոնական պարտականությունն է`  դատարանում հրավիրել յուրաքանչյուր ոչ մահմեդականի ` անցնել իսլամի”,ասվում է փաստաթղթում:

“Ես գիտակցում եմ, որ դուք առանց ինձ էլ լսել եք իսլամի մասին և շատ բան գիտեք: Սակայն, ես ինքս կարծում եմ, որ Ալահն ինձ ահեղ դատաստանի օրը կհարցնի, թե ես ինչու այդ մարդկանց չառաջարկեցի դառնալ մահմեդական”,-գրել է մեղադրյալն իր դիմումում:

Հ.Շ,Մուհամեդը 2006-ից Գուանտանամո բանտի կալանավոր է, 2009-ից նրան ահաբեկչության մեղադրանք ներկայացվեց: Իր դիմումում նա գրել է, որ երջանիկ է`”Մինչ իմ մարմինը բանտարկված է, հոգիս ազատության մեջ է”:

Իսլամը խաղաղության և եղբայրության կրոն է. Թայիփ Էրդողան

էրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Կուալա Լումպուրում, հայտարարել է, որ Թուրքիան, որպես անկախ պետություն, կարևորում է յուրաքանչյուր երկրի անկախությունը և հանդես է գալիս ի պաշտպանություն խաղաղության: Էրդողանը նշել է, որ իսլամը եղբայրության և խաղաղության կրոն է, սակայն որոշակի ուժեր իսլամի վարկաբեկման ուղղությամբ են աշխատում:
Ինչպես հաղորդում է «Հաբերլերը»՝ Էրդողանը, խոսելով իսլամը ահաբեկչության հետ կապելու մասին, նշել է, որ սա առնվազն անարգանք է իսլամի նկատմամբ: Քանզի բոլորը պետք է գիտակցեն, որ իսլամը խաղաղության կրոն է:

 Անկախ

Անգոլայում իսլամը արգելվել է. փակվել են երկրի բոլոր մզկիթները

Անգոլա,լուանդա,իսլամԱնգոլայում իսլամը անօրինական է համարվել և հրամայվել է փակել երկրի բոլոր մզկիթները:

Մշակույթի նախարար Ռոզա Կրուս է Սիլվան հայտնել է, որ հիմնականում քրիստոնյա երկրում մզկիթները պետք է փակվեն՝ նախքան հետագա ծանուցումը:

Նա իսլամը բնորոշել է որպես աղանդ, որը հակասում է Անգոլայի սովորույթներին և մշակույթին և պետք է արգելվի:

Ըստ International Business Times-ի՝ չհաստատված տեղեկություններ կան, որ աֆրիկյան երկրի տարածքում մզկիթները ավերվում են:

Նախագահ Խոսե Էդուարդո դոս Սանտոսը Osun Defence օրաթերթին հայտնել է, որ սա իրենց երկրում իսլամի ազդեցության վերջնական ավարտն է:

Տեղական մամուլի տեղեկություններով՝ այդտեղ քրիստոնյաների և մահմեդականների միջև բախումներ հաճախ են տեղի ունենում: