Իրաքի սարերում 68 եզդի է տանջամահ եղել

ezdiՕգոստոսի 3-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ անցած Ալ-Անբար նահանգում գտնվող Սինջարի սարերում շոգի ու ջրի պակասի հետևանքով 68 եզդի է մահացել: Այս մասին հայտնել է տեղի բնակիչ Ալի Սինջարին: Վերջինիս խոսքով` ևս 30 հոգի, որոնք ահաբեկիչների ձեռքը չընկնելու համար փախչել են սարեր, կարողացել են փրկվել, քանի որի նրանց հաջողվել է անցնել Սիրիայի հետ սահմանը: Իսկ զոհերին թաղել են սարի հյուսիսային մասում գտնվող Մազար Շարաֆուդդին եղբայրական գերեզմանոցում: Սինջարին նշել է, որ մահացած եզդիների շարքում մեծ թվով երեխաներ են եղել:

 

Անկախ

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար». Հոսեին Դեհղան

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտնել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք չի համարում Իրանի համար:

«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մեջ բաղկացած է մի շարք վարձկաններից, ովքեր Սիրիայում տեղի ուեցած իրադարձություններից հետո հաստատվեցին նաև Իրաքում և այժմ ցանկանում են սարսափի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Դեհղանը, ընդգծելով Իրանի արևմտյան սահմաններում անվտանգության պահպանման կարևորությունը, ասել է, որ Իրանի զինված ուժեր կատարում են անհրաժեշտ հսկողությունները և լիովին վերահսկում են սահմանները:

Հոսսեին«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար և վստահ եմ, որ Իրաքի ժողովուրդը կոչնչացնի այդ խմբավորումը և թույլ չի տա, որ նրա անդամները խաթարեն այդ երկրի անվտանգությունը»,- հավելել է Հոսեին Դեհղանը:

Տեղեկացնենք, որ ԴԱԻՇ խմբավորման անդամները վերահսկողություն են հաստատել Թալաֆար քաղաքում, որը գտնվում է Մոսուլ քաղաքի արևմուտքում: Թալաֆարի բնակչության մեծամասնությունը թուրքմեններ են և խոսում են թուրքերեն: Քաղաքը զինյալների ձեռքում է հայտնվել թեժ մարտերից հետո: Քաղաքի տասնյակ շիա ընտանիքներ փախուստի են դիմել դեպի արևմուտք, իսկ սուննիները` արևելք:

Ուշագրավ է, որ ԴԱԻՇ խմբավորումը նպատակադրվել է իր իշխանությունն ամրապնդել երկրի հյուսիսում և սպառնում է բաժանել Իրաքը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Իրաքն օդային հարված է հասցրել ԻՇԻՊ-ի շտաբին

mosulԻրաքի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Մոսուլի համալսարանի մասնաշենքին, որտեղ տեղակայված են «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները: Տեղական աղբյուրների հաղորդմամբ` զինյալները փակել են մուտքը դեպի դեպքի վայր, այդ պատճառով էլ զոհերի և վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն չկա: Ելնելով անվտանգության նկատառումներից` Մոսուլի բնակիչները դուրս չեն գալիս իրենց տներից:

 

Անկախ

Իրաքում ավելի քան 50 սպանված մարդկանց մարմիններ են գտել

Լարվածություն Իրաքում

Իրաքի անվտանգության և քաղաքական ճգնաժամը խորանում է:

Չորեքշաբթի օրը ինքնությունը չբացահայտված ավելի քան 50 մարմիններ են հայտնաբերվել հիմնականում շիաներով բնակեցված Ալեքսանդրիա քաղաքում:

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերված տասնյակ մարմինների շարքում երկու երեխայի մարմին է եղել:

Մարդկանց մահվան պատճառը դեռևս չեն հրապարակել, իսկ պաշտոնյաները չեն հայտնել, թե երբ են այդ մարդիկ սպանվել:

Իրաքի տարածքում շաբաթներ շարունակ արյունալի մարտեր են տեղի ունենում, քանի որ Իրաքի ուժերը պայքարում են Իրաքի և Սիրիայի իսլամական պետության արմատական սունի զինյալների դեմ:

Իսլամական խալիֆայության հռչակումը նպատակ դարձրած կառույցը նոր ասելիք ունի տարածաշրջանում

Սարգիս Գրիգորյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Սիրիայի և Իրաքի միջև իսլամական խալիֆայության  հռչակման, տարածաշրջանային զարգացումների համատեքստում դրա վտանգավորության հարցերին անդրադարձավ  արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Տարածաշրջանում ծայրահեղականացման միտումներ են նկատվում: Իսլամական խալիֆայության ձևավորման նախադրյալներ կան Իրաքում և Սիրայում. խոսքը Իրաքի և Շամի իսլամական պետություն (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության մասին է, որ հունիսի 29-ին հայտարարել է “Իսլամական խալիֆայություն” հիմնելու մասին,

Բանախոսը այս ահաբեկչական կառույցը տարածաշրջանում խիստ ազդեցիկ դարձնող հիմնական գործոնները նշեց.

“Կառույցն այս առումով նորություն է, քանի որ այն ունի իր ենթակայության տակ գտնվող տարածքներ, զինուժ, առաջնորդ, ինչն էլ այն դարձնում է ազդեցիկ ու կարևոր”,-նշեց արաբագետը:

Բանախոսը տեղեկացրեց, որ այս կառույցը համալրվում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զինյալներով, գնալով նրանց վերահսկողությունը տարածվում է նոր տարածքների նկատմամաբ և պատահական չէ ևաև, որ այդ տարածքների մաս են կազմում նաև բանտերը, քանի որ բանտարկյալներին ազատ են արձակում` պահանջելով միանալ իրենց գործունեությանը:

Ըստ արաբագետի` կորևոր գործոն է նաև այս կառույցի ինքնաֆինանսավորման մեծ ներուժը, իսկ սա բացառիկ երևույթ է, քանի որ անկախ պետությունների որդեգրած դիրքորոշումներից` այն ունի իր կենսունակությունը պահպանելու անհրաժեշտ միջոցները: Իսլամիստ այս ծայրահեղականները հաջողությամբ օգտագործում են նաև զանգվածային լրատվամիջոցները` պատրաստում տարբեր լեզուներով որակյալ հոլովակներ և այլն: Կարոր է նաև “խալիֆի” ինստիտուտի վերականգնումը, որը ևս այն ազդեցիկ է դարձնում:  Կառույցի առաջնային նպատակն,. ըստ բանախոսի, այս պահին Բաղդադն է ու շիաների սրբավայրերը, իսկ Իրաքն այսօր մասնատման վտանգի առջև է կանգնած:

Իսկ “Անկախի” այն հարցին, թե Թուրքիայի որոշ սահմաններում տարածքներ տիրապետելու հավակնություն ունեցող այս կառույցի նկատմամբ ի՞նչ դիրքորոշում է ընտրել Թուրքիան, բանախոսը պատասխանեց, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը, միանշանակ, չի համընկնում այս կառույցի քաղաքականությանը, այն վտանգում է Թուրքիային և վերջինս այն որակել է որպես ահաբեկչական կառույց, սակայն այս պահին նկատվում է, որ որոշակի համաձայնություն նրանց միջև  ամեն դեպքում կա, քանի որ իսլամականները տեղակայվել են այն հատվածներում, որոնք Թուրքիայի համար խիստ կարևոր են. հենց այս տարածքներով են Սիրիա ելումուտ անում իսլամականները և Թուրքիան հենց այս  տարածքներով է կարողանում իր ազդեցությունը տարածել Սիրիայում, Սիրիայի ընդդիմադիր զանգվածին ապահովում նյութական, ռազմական և այլ միջոցներով:

Անկախ