Գերմանիայում սիրիացին մեղադրվել է լրտեսության համար

Գերմանիա,սիրիացի, լրտեսԲեռլինի դատարանը 37-ամյա Գերմանիայի և Սիրիայի երկքաղաքացուն մեղադրել է Գերմանիայի այլախոհների վերաբերյալ Սիրիայի հետախուզական ծառայություններին ինֆորմացիա տրամադրելու համար և ինը ամիս պայմանական ազատազրկման դատապարտել:

Բեռլինի պետական դատարանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մեղադրյալը Սիրիայի հետախուզական ծառայություններին այլախոհների լուսանկարներ և այլ ինֆորմացիա է տրամադրել: Դատարանից նաև հայտնել են, որ տղամարդը 2011թ-ին տեղի ունեցող ցույցերից մեկի ժամանակ երկու հեռախոս է գողացել այլախոհներից և դրանցից տվյալներ վերցրել:

Նա Սիրիայի հետախուզական ծառայությունների համար աշխատել է 2011թ-ի մարտից մինչև 2012թ-ի փետրվար՝ տեղեկություններ փոխանցելով Բեռլինում Սիրիայի դեսպանատանը կից ռազմական գրասենյակի միջոցով:

Ամեն դեպքում այդ որոշումը կարող է բողոքարկվել:

Անկախ

Իրանում Բրիտանիայի համար լրտեսելու մեղադրանքով մի տղամարդ է ձերբակալվել

iran-arrests spyԻրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխանությունները ձերբակալել են Մեծ Բրիտանիայի համար լրտեսող մի տղամարդու:

ISNA լրատվական գործակալության տվյալներով՝ ամիսներ տևած հետապնդումներից հետո տղամարդը ձերբակալվել է շաբաթ օրը Կերման քաղաքում:

Կերմանի դատական մարմինների պաշտոնյաներից մեկը ISNA-ին հայտնել է, որ տղամարդը ինֆորմացիա է տրամադրել բրիտանացի չորս հետախույզների: Տղամարդու ինքնությունը գաղտնի է պահվում, սակայն հայտարարության մեջ նշված է, որ նա այժմ դատավարություն է անցնում և խոստովանել է:

Իրանը հաճախակի հայտարարում է օտարերկրյա լրտեսների ձերբակալման մասին, սակայն հազվադեպ է այլ մանրամասներ տրամադրում:

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է 2011թ-ին, երբ կոշտ ուժի կիրառման կողմնակիցները գրավել են այն:

 Անկախ