«Ժողովուրդ». Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող փոխադրամիջոց չունենալու պատճառով տարել են համայնքի աղբի մեքենայով

1127

«Ժողովուրդ»-ը գրում է.

«ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է։

Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրեց համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակեցին հակառակը պնդել՝ հավելելով թե չի բացառվում այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաև մեր բարձրաստիճան պաշտոնյաները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղցր խաղողի օգուտը

122331_mediumՈ՞վ չի սիրում խաղող: Խաղողի պտուղները ոչ միայն համային գերազանց որակներ ունեն,  այլև օգտակար նյութեր են պարունակում, որոնք օժտված են բուժական հատկություններով: Խաղողով բուժում են վաղուց, սակայն ճշգրիտ ժամանակաշրջանը հայտնի չէ:

Խաղողի սերմեր հնագետները հայտնաբերել են Իսրայելում, պեղումների ժամանակ: Խաղող աճեցրել են դեռևս 7000 տարի առաջ: Բացի այդ, առասպելներում հիշատակվում է հռոմեացիների երկրպագությունը  գինու աստված Բաքոսին, որը երախտագիտության դիմաց խաղողի լավ բերք էր տալիս:

Խաղողաբուժությունը հնում անվանում էին ամպելաթերապիա: Բուժման նպատակով պիտանի են հասած պտուղները կամ էլ թարմ հյութը, քանի որ միայն այդ տեսքով է  խաղողը մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակում: Այդ նպատակով գերադասելի են խաղողի քաղցր տեսակները:Ուտել հարկավոր է օրական  մեկ կգ խաղող կամ 0,5 լ խաղողի թարմ հյութ խմել (ավելի պետք չէ): Սակայն, եթե որոշեք խաղողաբուժությամբ զբաղվել, ապա անհրաժեշտ է սննդաբաժնից հանել յուղոտ կերակուրները, կաթն ու կվասը: Խորհուրդ չի տրվում այս միջոցը կիրառել շաքարային դիաբետ ու ստամոքսի քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:

Ուրեմն, ինչ օգտակար հատկություններ ունի խաղողը:

1.Խաղողի հատիկներում շատ գլյուկոզա ու կալիում  է պարունակվում: Խաղողն ու դրանից պատրաստված հյութը  բարելավում են օրգանիզմում ջուր-աղային փոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմը մաքրվում է միզաթթվից:

2.Խաղողն օժտված է միզամուղ հատկությամբ: Բացի այդ, լավ թուլացնող ու քրտնամուղ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Լավ միջոց է երիկամների ու միզաքարային հիվանդությունների ,ինչպես նաև փորկապությունների դեպքում:

3.Օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը:

4.Նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը ու սրտամկանի տոնուսի բարձրացմանը:

5.Խորհուրդ է տրվում սակավարյունության դեպքում, նյարդային ու ֆիզիկական հյուծման, հատկապես ավիտամինոզի կամ էլ ապաքինման ժամանակ, քանի որ մի շարք վիտամիններ ու հանքային նյութեր է պարունակում:

6.Շատ օգտակար է բրոնխիտով, բրոնխիալ ասթմայով ու թոքերի տուբերկուլյոզով հիվանդներին.օգնում է շնչուղիներից լորձի հեռացմանը:

7.Մուգ գույնի պտուղներում  Р-ակտիվ նյութերի` բիոֆլավոնոիդների պարունակությունն ավելի շատ է, քան բաց  գույնի սորտերում: Դրանք նպաստում են սիրտ-անոթային համակարգի ամրապնդմանը:

8. Խաղողը պաշտպանում է մաշկը կնճիռների առաջացումից, շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունից` պահպանելով մաշկի թարմությունն ու երիտասարդությունը:

Խաղողից պատրաստում են հյութ, մուրաբա, գինի, կոմպոտ և այլն: Ցանկացած վիճակում այն բարերար է ազդում օրգանիզմի վրա: