«Միացյալ Օսիան» հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Ռասմուսենը դժգոհ է

o_964805Հարավային Օսիայում հունիսի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, հաղթանակ է տարել «Միացյալ Օսիա» կուսակցությունը: Ձայների 100%-ի հաշվարկով, կուսակցությունը հավաքում է 43,10%, հայտնել է ԿԸՀ-ի ղեկավար Բելլա Պլիևան: «Միացյալ Օսիա» կուսակցությունը գլխավորում է  ԱԻՆ-ի  ղեկավարի պաշտոնակատար Անատոլի Բիբիլովը:

Երկրորդ տեղում է «Ժողովրդի միասնություն» կուսակցությունը` 13,24%-ով, երրորդում` Ժողովդական կուսակցությունը` 9,09%-ով, ապա` «Նըհաս» կուսակցությունը 7,47%-ով: Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունները անց են կացվել  միջազգային չափորոշիչներին համապատասխան, հայտնել է հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովը:

Իսկ “Интерфакс”-ը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում այդ ընտրութոյւերը: Դրա մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. «Այդ ընտրությունները չեն նպաստում Վրաստանում իրավիճակը խաղաղ ճանապարհով ու հաստատուն  կայունացնելուն: ՆԱՏՕ-յի դաշնակիցները չեն ճանաչում Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածաշրջանները որպես անկախ պետություններ»,-ասվում է  դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում ընդդիմությունը

12-390x290Հնդկաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով ընդդիմադիր «Բհարաթիյա Ջանաթա Փարթին» առջևում է:

Հնդկաստանի կառավարող կուսակցությունը` «Հնդկաստանի ազգային կոնգրեսը» տեսնելով ընդդիմության գերազանցությունը` ընդունել է իր պարտությունը»Մենք ընդունում ենք  մեր պարտությունը: Մենք պատրաստ ենք ընդդիմություն դառնալ»,-հայտարարել է  «Կոնգրեսի» ներկայացուցիչը:

Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Քվեարկությունն անց է կացվել 9 փուլով` ապրիլի 7-ից մայիսի 12-ը:

Անկախ

Իրաքում այսօր խորհրդարանական ընտրություններ են

իրաքԱյսօր Իրաքում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Սպասվում է, որ քվեարկությանը կմասնակցի 21 հազար 400 ընտրող: Ընտրություններին առաջադրված են 37 կոալիցիոն և 71 քաղաքական խմբավորումներ՝ ներկայացնելով մոտ 9 հազար թեկնածու, որոնք պայքարելու են 328 խորհրդարանական մանդատի համար: Այս ընտրությունները համարվում են առաջինը այն բանից հետո, ինչ 2011 թվականին Իրաքից դուրս բերվեցին ամերիկյան զորքերը: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել է, որ վստահ է իր համախոհների հաղթանակի մեջ:

Անկախ

Այսօր Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են

աշխաբադԻնչպես հայտնում է թուրքական «Հաբերլերը»՝ Թուրքմենստանում  այսօր անց են կացվում  խորհրդարանական ընտրությունները: 125 պատգամավորական տեղերին հավակնում են 283 թեկնածու: Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեծ դեր է խաղալու Թուրքմենստանի հասարակական-քաղաքական կյանքում, նպաստելու են թուրքմենական հասարակության ժողովրդավարացմանը:
Թուրքմենստանի 2013 ընտրությունները բացառիկ են նրանով, որ առաջին անգամ խորհրդարանական մանդատի համար հիմնական պայքարը ընթանում է երկու կուսակցության միջև: Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցությունից ներկայացված է 99 թեկնածու, Արդյունաբերողների և գործարարների կուսակցությունից ներկայացված են 21 թեկնածու, Թուրքմենստանի կանանց դաշինքից՝ 37 թեկնածու,Մահթումկուլիի երիտասարդական կազմակերպությունից՝ 22 թեկնածու, իսկ հասարակ քաղաքացիներից 15 թեկնածու: