Խորվաթիայի ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել Ադրիատիկ ծովում

մարիխուանաԽորվաթիայի ոստիկանությունը Ալբանիայից ձկնորսական նավով Ադրիատիկ ծովով տեղափոխված ավելի քան 800 կգ մարիխուանա են առգրավել:

Ոստիկանությունից հայտնել են, որ սա երկրում առգրավված մարիխուանայի ամենամեծ չափաբաժինն է: Թմրանյութի արժեքը գնահատվել է 1,8 միլիոն դոլար:

Դեպքի կապակցությամբ  Խորվաթիայի ութ քաղաքացի և  Բոսնիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ ալբանական նավի սեփականատերը մնում է ազատության մեջ:

Թմրանյութը տեղակայված է եղել 700 փաթեթներում Խորվաթիայում և արևմտյան Եվրոպա առաքելու համար:

Բալկանյան շրջանը հանդիսանում է արևմտյան Եվրոպա թմրանյութի ներկրման հիմնական դարպասը:

 Անկախ

Խորվաթիայում նույնասեռականների ամուսնությունը թույլատրելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

ԽորվաթիաԵվրոպական միությանը անդամ 28 երկրներից ամենավերջինը անդամակցած  Խորվաթիայում հանրաքվե կանցկացվի նույնասեռականների ամուսնությունը օրինականացնելու վերաբերյալ, սակայն իրավապաշտպան խմբավորումները այդ քվեարկությունը հակասահմանադրական են համարում:

Ուրբաթ օրը պառլամենտը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին տեղի ունենալիք հանրաքվեի ժամանակ հետևյալ հարցի վերաբերյալ քվեարկելու կապակցությամբ, այն է՝ «Ձեր կարծիքով ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միությու՞ն է»:

Եթե քվեարկողների մեծամասնությունը այդ հարցին «այո» պատասխանի, ապա սահմանադրությամբ նույնասեռականների ամուսնությունը կարգելվի:

Իրավապաշտպան խմբերը բողոքել են հանրաքվեի դեմ՝ պնդելով, որ այն խախտում է մարդու հիմնարար իրավունքները: Իսկ նույնասեռականների դեմ խմբավորումը շուրջ 700,000 ստորագրություն է հավաքել հանրաքվեի օգտին:

Նույնասեռականների իրավունքների վերաբերայլ բանավեճը Խորվաթիան երկու մասի է բաժանել: Երկիրը որոշակի քայլեր է ձեռնարկում նրանց իրավունքները պաշտպանելու կապակցությամբ, սակայն նույնասեռականների ամուսնության հարցը բավականին նուրբ խնդիր է մնում կաթոլիկ երկրում: