Tag Archives: ծեծ
Հայկը բռունցքով հարվածել է Ռոմանին
Մայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու և վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Հայկը 1988 թ. ծնված Հայկ Թ.-ն է, որը հունիսի 20-ին, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Հայկ Թ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Գարեգինը ծեծել է նախկին կնոջն ու զոքանչին
Մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, 1982 թ. ծնված Ռուզան Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և խնդրել, որ ոստիկանության ծառայող մեկնի իրենց տուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Ռուզան Ա.-ի նախկին ամուսինը` 1983 թ. ծնված Գարեգին Պ.-ն, մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ոտքով և ձեռքով հարվածել նաև նրա մոր` 1956 թ. ծնված Գայանե Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Գարեգին Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Սրճարանում վեճի ընթացքում Ռոմանը ծեծել է Արմինեին
Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին և 1977 թ. ծնված Ռոման Գ.-ին, որոնք նույն օրը, ժամը 19.00-ին, Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Ռոման Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմինե Խ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել
Մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Քուչակ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկել և աչքի մասում վնասվածքներ են պատճառել 1991 թ. ծնված Աբետնակ Բ.-ն, 1970 թ. ծնված Գարուշ Ա.-ն և 1997 թ. ծնված Ավետիք Գ.-ն:
Տեղի ունեցածի վերաբերյալ վերջիններս ոստիկանությունում բացատրություններ են տվել:
Միհրան Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Հյուրասիրության ընթացքում տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել հյուրին
Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ին, Հայանիստ գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, հյուրընկալվել է համագյուղացի Արամ Մ.-ի տանը, միասին ընթրել են, ոգելից խմիչք օգտագործել և այդ ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դաժան հաշվեհարդարը տեսագրել էին առևտրի կենտրոնի տեսախցիկները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արամ Տ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կամավոր ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
Արամը, Ռոբերտն ու Մերուժանը ծեծել են ավտոբուսի վարորդին ու նրա կնոջը
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն:Յուրիկին հորաքրոջ տղան ծեծել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Կարենիս գյուղից մի բնակչի տան վրա:
58-ամյա Հրաչյան ծեծել է 47-ամյա Մարտիրոսին
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետառի 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում վիճաբանել և ծեծի է ենթարկել 1966 թ. ծնված Մարտիրոս Կ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Հիվանդի որդին ծեծել է շտապօգնության բժշկին
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:Ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին
Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն` հայտնելով, որ 1956 թ. ծնված Սեյրան Ս.-ին պատկանող ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և Սեյրան Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել նաև Սեյրան Ս.-ն և համանման հաղորդում տվել կատարվածի վերաբերյալ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Պարզվել է, որ Գարրի Ա.-ին և Սեյրան Ս.-ին ծեծի ենթարկել և մարմնական վնասվածքներ են պատճառել 1977 թ. ծնված Հրանտ Վ.-ն, 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն և 1975 թ. ծնված Արարատ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արարատ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
«էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել»
Գիշերը ժամը 01:30-ի հատվածում «Արարատ»հյուրանոցի մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Գրիգորյանին: Ծեծելու ժամանակ սպառնացել են՝ ասելով, որ «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել», գողացել են Բաբկենի iPhone հեռախոսն ու անձնագիրը։ Տղաները եղել են ոստիկանությունում, հաղորդում են տվել։
Լուսանկարը՝ Dvin Isanians-ի


