Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2009 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ոստիկանները. հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարանները հարստացան նրանց նվիրած գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 12 հազար գիրք նվիրեցին, որից 2500-ը՝ ծերանոցին:
Այդ օրը մայրաքաղաքի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները սպասում էին հյուրերին:
«Ոստիկանները միշտ էլ սպասված հյուր են մեր դպրոցում, բայց այս այցն աննախադեպ էր»,- ասում են ուսուցիչներն ու աշակերտները:
Ոստիկանների նվիրած գրքերն իրենց տեղը կզբաղեցնեն նաեւ թիվ 29 ավագ դպրոցի գրադարանում: «Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը նոր չէ, մեր համագործակցությունից շահում է դպրոցը, շահում են երեխաները»,- ասում է կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Իսկ դպրոցի տնօրենն ու աշակերտները վկայում են՝ անչափահասները միշտ էլ ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում են:
Ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում է նաեւ Նորքի ծերանոցը: Տարեցներն իրենց հյուրերին լավ են ճանաչում, հաճախ արժանանում նրանց հոգատար վերաբերմունքին, հաճելի անակնկալներին: Այս այցից հուզված են. գիրք կարդալ բոլորին է անհրաժեշտ, բայց իրենց տարիքում դա ամենահաճելի զբաղմունքն է՝ ասում են նրանք:
Օրվա խորհուրդը մեծ էր՝ վերադերձ դեպի գիրքը, որ լավագույն ընկեր է եւ խորհրդատու:
Ոստիկանները նաեւ այս խորհուրդը տարան դպրոցներ…
Անկախ
Tag Archives: ծերանոց
Հրդեհ Կանադայի ծերանոցում.չի բացառվում հրկիզումը
Հունվարի 23-ին Քվեբեկի Լ`Իլ-Վերտ քաղաքի ծերանոցի հրդեհի պատճառով 32մարդ զոհվեցին և ոստիկանությունը չի բացառում հրկիզումը, այդ մասին լրագրողներին ասել է տեղական ոստիկանության սպա Գի Լապուանտը, հաղորդում է ИТАР-ТАСС -ը: Նրա խոսքով տվյալ պահին հաստատվել է հաստատության 28 բնակչի մահը ևս 4-ը` պաշտոնապես անհետ կորած են, ընդ որում ոչ ոք չի կասկածում , որ նրանք կրակի զոհ են դարձել:
“Հրկիզումը վարկածներից մեկն է,— նշել է Լապուանտը: — Մենք այլ վարկածներ էլ են մշակում և սպասում ենք անալիզների պատասխանին: Հետաքննությանը մասնակցում են փորձագետ քիմիկոսներ և էլեկտրիկներ: Սպան ասում է, որ “ներկայում փլատակների ուսումնասիրությունն ու մարդկանց որոնումը ավարտվել է”: “Մարմինների ճանաչման աշխատանքով զբաղվում են պաթոլոգոանատոմները,-ավելացրել է նա,-մենք անալիզ ենք անում և ականատեսների ցուցմունքներն ենք ճշտում”: Ավելի վաղ մեկ այլ ոստիկանության սպա` Միշել Բրյունեն ասել էր, որ ” Պատճառների պարզաբանումը կարող է ամիսներ տևել:
Երեք հարկանի ծերանոցը, որտեղ 52 սենյակ կար, կառուցվել էր 1997թ.: Բնակիչներից 37-ը 85 տարեկանից մեծ էր, շատերը չէին կարողանում ինքնուրույն քայլել, որոշները տառապում էին Ալցհեյմերի հիվանդությամբ: Հրդեհը սկսել էր կեսգիշերից քիչ անց և փրկել հաջողվել է միայն 20 բնակչի:
Չեխիայում ծերանոցները սկսել են աստղերով գնահատել
Չեխիայում ծերանոցները սկսել են գնահատել հյուրանոցների նման` 1-5 աստղերով:
Սոցիալական ծառայություններ իրականացնող ասոցիացիայի ղեկավար Յիրժի Գորեցկու խոսքով, այն տարեց մարդիկ, որոնք ցանկանում են իրենց մնացած կյանքն անցկացնել նման տներում, պետք է իմանան դրանցում մատուցվող ծառայությունների ու որակի մասին:
“Ծերանոցները միավորներ կստանան կենվորներին այս կամ այն ծառայություններ մատակարարելու համար: Գնահատումը կատարվում է 300 չափանիշներով: Դա սննդի որակն է, բուժսպասարկումը, ազատ ժամանակն անցկացնելու հնարավորությունը և շատ ու շատ այլ բաներ: Որքան շատ են միավորները` այնքան շատ են աստղերը”,հայտարարել է նա:
Աստղ ստանալ կարող են ակնկալել միայն այն հաստատությունները, որտեղ տարեց մարդիկ կարող են իրենց սենյակները փակել բանալիով և հարակից այգիներ կամ էլ պարկեր զբոսանքի դուրս գալ: Բացի այդ, սենյակները չպետք է իրար մեջ լինեն, իսկ հաշմանդամի սայլակին գամվածները պետք է ազատ կարողանան տեղաշարժվել շենքում:
Հիմա Չեխիայում 500 ծերանոց կա, որոնցից 27-ն արդեն աստղիկների են արժանացել:Գնահատումը կատարում է ասոցիացիայի հատուկ հանձնաժողովը: