ՀՀ դատախազությունից Անկախին հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`
Tag Archives: Կադրային փոփոխություն
Դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով`
ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արթուր Ղամբարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Թամարա Շաքարյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի օգնականի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`
Նոր կադրային փոփոխություններ ՀՀ Գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
Այսպես`
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն:
Լոռու մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` դատախազների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով, միաժամանակ տեղի է ունեցել նաև դատախազների թեկնածուների հավակնորդների արտահերթ ստուգում և մասնակիցներից 19 հավակնորդ հաջողությամբ հանձնել է ստուգումը:
Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել:
Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և ՀՀ դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն: