Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է

կալանքՈստիկանության Իջևանի բաժնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես «Կարմիր Խաչի» գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նա համանման եղանակով 1988 թ. ծնված Արմենուհի Ղ.-ից պահանջել և ստացել է 86.000 դրամ գումար, 1973 թ. ծնված Շարմաղ Փ.-ից` 100.000 դրամ, 1953 թ. ծնված Նինա Փ.-ից` 95.000 դրամ, 1971 թ. ծնված Լեյլի Փ.-ից` 75.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիտա Ն.-ի հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Թուրքիայում ազատ են արձակվել պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող 13 կալանավոր

դատարանՍտամբուլի դատնական իշխանությունները երեկ ազատ են արձակել 13 կալանավորի, որոնք մեղադրվում էին պետական հեղաշրջում նախապարաստելու փորձի մեջ: Ազատ արձակվածների թվում են փաստաբան Քեմալ Քերինչիզը, լրագրող Թունջայ Օզքանը, գրողներ, զինվորականներ: Նրանցից ոմանք դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Մարտի 7-ին որոշում կայացվեց Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուղայի ազատ արձակման վերաբերյալ, որը դատապարտվել էր նույն գործով:

Նշենք, որ այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում: Մարդիկ կորցրել են հավատը իշխանությունների ու արդարադատության նկատմամբ:

 Անկախ