Ասիայում դեղի նկատմամբ կայուն մակաբույծներ են հայտնվել

1453-390x290Կամբոջայի, Բիրմայի, Թաիլանդի ու Վիետնամի մի շարք շրջաններում  մալյարիայի դեղամիջոցների նկատմամբ կայուն  մակաբույծներ են հայտնվել, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Հետազոտական թեսթերի ժամանակ պարզվել է, որ այդ մակաբույծները կայուն են մալյարիայի դեմ ամենաարդյունավետ դեղերից մեկի` արտեմիզինինի  նկատմամբ: Ինչպես գիտնականներն են նշում, ամեն տարի այդ հիվանդությունից մահանում են հարյուր հազարավոր մարդիկ, ընդ որում, մեծ մասն Աֆրիկայի բնակիչներ են:

Անկախ

Կամբոջայում 7 մարդ մահացել է 75 ցենտի պատճառով

Կամբոջա

Կամբոջայում 7 մարդ է մահացել՝ խեղդվելով ջրհորի մեջ: 11, 13 և 15 տարեկան երեխաները փորձել են գյուղի ջրհորից հանել այնտեղ ընկած 75 ցենտը: Սկզբում գյուղի տղամարդկանցից մեկն է փորձել հանել ջրհորն ընկած մետաղադրամը, սակայն դա նրան չի հաջողվել: Այնուհետև նա այդ մասին պատմել է իր երեխաներին, որոնք էլ գաղտնի կերպով որոշել են ինքնուրույն փորձ կատարել հանել գումարը: Երեք երեխա իջել են 5 մետր խորությամբ ջրհորի հատակը և այնտեղ խեղդվել են թթվածնի պակասից: Նրանց փրկել փորձող 4 գյուղացի ևս խեղդվել է ջրհորում: Գյուղապետը լրագրողներին պատմել է, որ 75 ցենտի տերը ուներ 8 երեխա և նրանց ընտանիքը շատ աղքատ է: Նշենք, որ Համաշխարհային բանի տվյալներով Կամբոջայում բնակչության քառորդից ավելին ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

Բռնել են դեռատի հանգուցյալի հետ` դագաղի մեջ քնած

o_902538Ոստիկանությունը բռնել է նեկրոֆիլի, որը քնել էր գերեզմանում` դեռատի հանգուցյալին գրկած:

Կամբոջայում 47-ամյա նեկրոֆիլը բացել էր նախօրեին թաղված աղջկա գերեզմանը` փորձելով նրա հետ ինտիմ հարաբերություն ունենալ ու, քնել էր դագաղի մեջ:

Կասկածյալը խոստովանել էր, որ գերեզման էր գնացել փետրվարի 23-ին, գիշերը ժամը 22-ի մոտ ու սկսել էր քանդել 17-ամյա աղջկա գերեզմանը, որի թաղմանը ներկա էր եղել: Նա պատմել է, որ դիակը սկսել է շոշափել, սակայն մտադրությունն իրականացնել այդպես էլ չի հաջողվել, քանի որ դագաղը չափազանց նեղ է եղել:

Ըստ երևույթին, “պեղումներն”այնքան են հոգնեցրել տղամարդուն, որ նա քնել է  դիակի կողքին` դագաղի մեջ: Առավոտյան, գերեզմանից դուրս ցցված նրա ոտքերը նկատել են տեղաբնակներն ու  դրա մասին պատմել հանգուցյալի հարազատներին: Նրանք էլ դիմել են ոստիկանություն:

Հարցաքննության ժամանակ կամբոջացին չի պարզաբանել, թե ինչու է որոշել ինտիմ հարաբերություն ունենալ հանգուցյալի հետ: Ոստիկանները նույնպես վստահ չեն, թե արդյոք նա ծանոթ է եղել աղջկա հետ կենդանության օրոք: Նրա մասին հայտնի է միայն, որ թմրամոլ է ու քանիցս տարօրինակ արարքներ է թույլ տվել, օրինակ` մերկ վազել է տեղի տաճարի շուրջ:

Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ սկզբում տղամարդուն կուղարկեն հարցաքննության մարզային ոստիկանություն, իսկ հետո նա դատարանի առջև կկանգնի: vesti.ru

Անկախ

Բեռնատարի վթարի հետևանքով 86 կամբոջացի է վիրավորվել

ավտովթար,կամբոջաԱրևմտյան հայտնի ապրանքանիշների համար հագուստ և սպորտային կոշիկներ արտադրող ձեռնարկություններում աշխատող շուրջ 86 կամբոջացի է վիրավորվել բեռնատարի վթարի հետևանքով:

Երեքշաբթի օրը 93 աշխատակիցներ տեղափոխող բեռնատարը շրջվել է առջևի անիվի վնասվելու պատճառով:

Սվայրեինգի նահանգապետի տվյալներով՝ 11 աշխատակից ծանր վիճակում է գտնվում:

Ըստ տեղեկությունների՝ բեռնատարում գտնվող աշխատողները աշխատում էին ութ տարբեր արտադրամասերի համար, որտեղ սպորտային կոշիկներ և հագուստ էին պատրաստում արևմտյան հայտնի ընկերությունների համար:

Կամբոջան ամենաշատ եկամուտ ստանում է հագուստի արտահանումից: Միայն 2013թ-ի ընթացքում երկիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ հագուստ է արտահանել դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա:

Անկախ

 

Կամբոջայում ջրհեղեղն 83 մարդու կյանք է խլել

iԿամբոջայում չդադարող անձրևները հանգեցրել են խոշոր ջրհեղեղի: Երեք  շաբաթ անձրևները չեն դադարում, դրա հետևանքով առաջացած ջրհեղեղները 15 գավառից  ավելի քան 800 հազար մարդու ստիպել է հեռանալ տնից: 83 մարդ էլ պաշտոնապես ջրախեղդ է  համարվում:

Ջրի մակարդակի բարձրացման պատճառով 120 հազար տուն ու 120 հազար հա բրնձի դաշտ  ջրի տակ է մնացել:  Տեղի կարմիր խաչը փորձում է բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերել:

Կամբոջայում փլուզվել է կոշիկի ֆաբրիկայի շենքը

thumbnail-20130516074157nԱյսօր Կամբոջայում կոշիկի ֆաբրիկայի շենք է քանդվել: Ոստիկանության տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ: Իսկ  ձեռնարկության արհմիության անդամը հայտնել է 6 զոհի մասին:

Վթարը տեղի է ունեցել Կամպոնգսպի գավառում, աշխատանքային ժամին: Ականատեսների խոսքով, առաստաղից աղյուսներ են թափվել ու հենակառույցի կտորներ:  Agence France-Presse տեղեկացնում է, որ շենքի բետոնե առաստաղն է փլվել: Ոստիկանությունում ասել են, որ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել ավերակների տակ: Արհմիության տվյալներով, փլուզման պահին շենքում մոտ 100 մարդ կար:

Հիմա տեղում փրկարարներն են աշխատում:

Օրեր առաջ Բանգլադեշում փլուզված 9-հարկանի շենքի տակ 1127 մարդ զոհվեց: Մեղավորներին պատժելու պահանջով զանգվածային ցույցերից հետո ձերբակալվեցին շենքի սեփականատերը, ինչպես նաև ֆաբրիկատերերը: