ԳԱԱ փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

ձերբակալությունԵրևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարի քաղաքականության խստացումը      ՀՀ դատախազության որդեգրած ռազմավարության առանցքային ուղենիշներից է: ՀՀ գլխավոր դատախազությունը, հորդորում է, ձեռնպահ մնալ հակաիրավական, ապօրինի գործողություններ կատարելուց, գործել օրենքի և օրինականության սահմաններում:

Ներկայանալով բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ`գումար է շորթել ժամկետային զինծառայողին հոսպիտալում պահելու համար

կաշառքՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից  պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս  որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 Անկախ

Մոսկվայի իրավապահները նրան հետախուզում էին կաշառք տալու մեղադրանքով

ձերբակալությունՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 5-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով:

Լեհաստանում կաշառք տալու արձագանքները

կաշառքԱպրիլի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն, որը 2006 թ.-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 229 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով:

Անկախ

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետը

ձերբակալվելԱյսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ և տապալվելու են բոլոր խարդախների քայլերը»,- գրում է նա:

Բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին

կաշառքՈստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:

Անկախ

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով

կալանքՀունվարի 24-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

 

Կաշառքով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու փաստի առթիվ կատարվում է նախաքննություն

կաշառքՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի և Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անկախ

Տեղեկանք տրամադրելու համար կաշառք է պահանջել

կաշառքՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` ՊԵԿ աշխատակիցները, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կաշառք են ստացել

կաշառքՔաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` 2011 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ ոմն Վ.-ն և ինքնությունը չպարզված երկու այլ աշխատակիցներ` իր կնոջ մորը պատկանող ավտոտնակում մանրածախ առևտրով զբաղվելու համար վարչական պատասխանատվության չենթարկելու և ծառայության գծով հովանավորչության համար որպես կաշառք ամսական պահանջել են 60 000 ՀՀ դրամ:
Հարկային տեսչության աշխատակիցներին չենթարկվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներն ապօրինի վարչության ակտ են կազմել իր նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:

Քննիչը փորձել է «վաճառել» գործը կարճելու որոշումը. Նոր մանրամասներ ավագ քննիչի ձերբակալությունից

կաշառքԿաշառք ստանալու պահին «բռնված» ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի գործն արդեն Հատուկ քննչական ծառայությունում է: ՀՔԾ-ից խոստացել են այսօր հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։   «Փաստինֆո»-ի ունեցած  հավաստի տեղեկությունների համաձայն` քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը կարճելու մասին որոշումը։ Մասնավոր գանգատի հիման վրա  խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, ով որոշել էր օգտվել առիթից եւ իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար գործը կարճելու համար:     Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը: Նա ոստիկանության համակարգում է 2006 թվականից:    Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Ոստիկանության հերթական բացահայտումը. դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել

ոստիկանՀամաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

 

Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար

243_bՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից դատապարտյալ Արտակ Հակոբյանից առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն` Դավիթ Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝  Հայաստան Հակոբյանից, պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք:
2013թ. հունիսի 24-ին քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Դավիթ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար: