Փարաջա կրելու արգելք ևս մեկ տարածաջրջանում

ol3001405327048Փարաջա կրելու արգելք սահմանելու մասին է հայտարարել իսպանական Կատալոնիայի ՆԳ նախարար Ռամոն Էսպադալերը: «The Local»-ի տեղեկացմամբ, Կատալոնիայի խորհրդարանը կարող է ամառային արձակուրդներից հետո քվեարկել այդ արգելքի օգտին,գրում է isra.com-ն:

Ինչպես  եվրոպական ԶԼՄ-ներն են հայտնել, մարդու իրավունքների գծով Եվրոպական դատարանը որոշել է, որ հասարակական վայրերում կանանց դեմքը ծածկող ավանդական հագուստի արգելքը մարդու իրավունքների խախտում  ու խտրականության դրսևորում չէ ու ծառայում է քաղաքացիների անվտանգությանը:

Նման որոշումն ընդունվել է Ֆրանսիայում մի  դեռատի մահմեդական աղջկա` համապատասխան օրենքն ընդունելու դեմ  բողոքին ի պատասխան:

Անկախ

Իսպանիայի խորհրդարանը չի պաշտպանել Կատալոնիայի անկախացման գաղափարը

o_902427

Իսպանիայի խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ, մերժել են Կատալոնիայի տարածաշրջանային ասամբլեայի` նոյեմբերին ինքնավար մարզի անկախացման հանրաքվեի անցկացման աառաջարկը: 300 խորհրդականներից միայն 47-ն են պաշտպանել առաջարկը:

Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը  վճռեց, որ նոյեմբերի 9-ին նշանակված  տարածաշրջանի անկախացման  հարցով հանրաքվեն հակասում է երկրի Հիմնական օրենքին: Քվեարկությունից հետո, Կատալոնիայի ղեկավար Արտուրո Մասը հայտարարել է, որ հանրաքվե կազմակերպելու այլ օրինական մեխանիզմներ կփնտրի:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Կատալոնիայի սուվերենության իրավունքը

o_616887Իսպանիայի Սահմանադրական դատարանը մարտի 25-ին վճռեց, որ կատալոնյան  խորհրդարանի`  ինքնավար մարզի կարգավիճակի վերաբերյալ որոշումն անօրինական է: Խոսքը Կատալոնիան իրավաբանական ու քաղաքական սուբյեկտ ճանաչելու մասին է: Դատարանը հայտարարեց, որ դա հակասում է Իսպանիայի օրենքներին ու հենց Կատալոնիայի կանոնադրությանը:

Կատալոնիայի խորհրդարանի որոշումը, որի մասին գնում է , ընդունվել է 2013-ի հունվարի 23-ին: Մեկ ամիս անց, իսպանական կառավարությունը բողոքարկել է այդ որոշումը Սահմանադրական դատարանում: Ընդ որում , երկրի  նախարարների կաբինետը հայտարարել է, որ կատալոնյան խորհրդարանի որոշումը սկզբունքների հռչակագիր չէ պարզապես: Այն քաղաքական ու իրավաբանական հետևանքներ ունի, որոնք անհամատեղելի են երկրի սահմանադրության հետ, համոզված են նախարարները: Խոսքն առաջին հերթին այն հոդվածի մասին է, որով հռչակվում է, որ սուվերենության հարցերը որոշում է ողջ իսպանական  ժողովուրդը:

Անկախ

Իսպանիայի կառավարությունը չի թույլատրել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԻսպանիայում Կատալոնիայի շրջանային կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է 2014թ-ի նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնել, սակայն Իսպանիայի կառավարությունը մերժել է այն:

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԱրթուր Մասը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հայտարարել է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց հարց կտրվի արդյո՞ք նրանք ցանկանում են, որ Կատալոնիան պետություն լինի, իսկ եթե հարցին դրական պատասխան տրվի, ապա այդպես էլ կլինի:

Մասը այնուամենայնիվ չի հստակեցրել պետություն և անկախ պետություն հասկացությունների տարբերությունը: Այս հարցը ճանապարհ է բացում այն ազգայնականների համար, որոնք ցանկանում են, որ Կատալոնիան պետությանը բնորոշ կառույցներ ունենա, սակայն Իսպանիայի մաս հանդիսանա:

Արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալարդոն նշել է, որ այդ հանրաքվեն անօրինական է և չի թույլատրվի:

Իսպանիայի սահմանադրությամբ միայն Մադրիդի կենտրոնական կառավարությունը իրավունք ունի հանրաքվե գումարել, իսկ վարչապետ Մարիանո Ռախոյը վերջերս մերժել է հանրաքվե անցկացնելու Մասի խնդրանքը: Կառավարությունը չի հստակեցրել, թե ինչ քայլերի կդիմի քվեարկությանը խոչընդոտելու համար:

Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն զգուշացրել են, որ իրենց կազմից դուրս կթողնեն Կատալոնիային, եթե այն փորձի առանձնանալ:

 Անկախ

Կատալոնացիները 400 կիլոմետրանով շղթա են կազմել՝ պահանջելով անկախություն Իսպանիայից

katalon   Կատալոնիայի բնակիչները 400 կմ երկարությամբ շղթա են կազմել՝ Իսպանիայից պահանջելով անկախություն: Նման ակցիա ժամանակին անցկացրել էին նաև Բալթիկայի բնակիչները: Կատալոնիայի անկախության մոտ 350 կողմնակից «Կատալոնյան ուղի» անունով նախաձեռնության շրջանակներում հսկայական շղթա են կազմել՝ շարվելով միջերկրածովյան ափին՝ Ֆրանսիայի հետ սահմանից մինչև իսպանական Վալենսիա:

Ինչպես գրում է թուրքական «Հաբերլերը»՝ ակցիայի կազմակերպիչները նշել են, որ նման նախաձեռնությամբ նպատակ ունեն եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրելու կատալոնացիների՝ անկախանալու պահանջի վրա: Մադրիդը պատասխանում է, որ դա անկատարելի է: Կատալոնական ազգային անսամբլեայի անդամ Ժայմե Կոլը նշել է. «Կատալոնացիները մեծագույն ժողովուրդ են և անկախության իրավունք ունեն: Իսկ ազգի ճակատագիրը կորոշվի քվեարկությամբ, որը մենք նախատեսում ենք անցկացնել ոչ ուշ, քան 2014 թվականը: Այսօր մենք Եվրոպային ցույց ենք տալիս մեր կամքը»: