Հայ ուսանող-շախմատիստները նվաճեցին բրոնզե մեդալ

1

Օգոստոսի 18-24-ը Լեհաստանում կայացած համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում Հայաստանի ուսանողների թիմը Ռուսաստանի Դաշնության հավաքականի հետ նվաճել է հավասար միավորներ և միայն լրացուցիչ միավորներով զիջելով ՌԴ թիմին՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Առաջնության հաղթող են ճանաչվել տանտերերը՝ լեհ շախմատիստները։

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Գրիգորյանն առաջնության անհատական պայքարում գրավել է երկրորդ հորիզոնականը։

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային կարգի վարպետներ Մարիա Գևորգյանը և Տիգրան Պետրոսյանը։

Chess

Նշենք, որ մեր ուսանող շախմատիստներն առաջին անգամ էին մասնակցում համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում։ Հայաստանյան ուսանողական թիմը համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությանը մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ, որի շնորհիվ ուսանողական թիմերը պարբերաբար մասնակցում են միջազգային ուսանողական ստուգատեսների։

 

 

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Կարեն Գրիգորյան ՀՀ գյուղատնտեսության նախարար ն այսօր  ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ  դեսպան  Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:

Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Իրաքի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը և նշել, որ ոլորտը ունի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Նախարարը մասնավորապես առանձնացրել է Հայաստանից Իրաք ոչխարի միս,  թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունը:

Դեսպան Կարեն Գրիգորյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել իրաքյան կողմի հետ տեղում առավել մանրամասնորեն քննարկել հիշատակված ոլորտներում համագործակցության իրականացման հնարավորությունը, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վստահ սկսեց մրցաշարը

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում սկսված շախմատի մրցաշարում: Նրա մրցակիցը պորտուգալացի Նունո Գուրեյրոն էր: Կարենն իր անհատական վարկանիշով (2604) 2-րդն է մրցաշարի 92 մասնակիցների մեջ: Ամենաբարձր վարկանիշը (2660) ունի ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը:

Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնության երեք ուղեգրերը գտան տերերին

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը  նվաճեց շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողի տիտղոսը:  Կարենը 12 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Ապա հաջորդեցին  Լևոն Բաբուջյանը (8,5) և Տիգրան Քոթանջյանը (7,5): Բոլորն էլ իրավունք ստացան մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը: