«Պարզաբանեք` ով է այս ամենի պատասխանատուն». Կարեն Քոչարյանը՝ ԿԲ նախագահին

karen_kocharyan_2Բլոգեր Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին.

“Հարգելի պարոն Ջավադյան,

Ճի՞շտ են, արդյոք, այն պնդումները, որ մեր սուպերկայացած բանկային համակարգի բոլոր բանկերը (առանց բացառության) չունեն էլեմենտար ծրագրային ապահովում, որպեսզի ՀՀ քաղաքացիների, որոնք, ի դեպ, միաժամանակ հանդիսանում են այդ բանկերի հաճախորդ (լավ իմաստով), հաշիվները չարգելափակվեն ամբողջովին, այլ սառեցվեն միայն ԴԱՀԿ-ի ներկայացրած տուգանքի չափով: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել այս քաոսային վիճակը շտկելու ուղղությամբ: Իսկ եթե իմ ինֆորմացիան սխալ է, ապա կրկին խնդրում եմ, պարզաբանեք, թե ինչու է նման իրավիճակ, և ով է այս ամենի պատասխանատուն”:
Քանի որ Արթուր Ջավադյանը ՖԲ-ի օգտատեր չէ, Կարեն Քոչարյանը լրատվամիջոցներին խնդրել է տարածել իր դիմումը, որպեսզի այն հնարավորինս շուտ հասնի ԿԲ նախագահին:

 

Անկախ

«Իմ երկիրը կորցրել է «չի կարելի» հասկացությունը». Կարեն Քոչարյան

загруженноеՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի բան է կորել Հայաստանում։ Կարող է և շատ բան է կորել, բայց այն, ինչի մասին ուզում եմ խոսել, հաստատ կորցրել եմ ու ոչ մի կերպ չեմ գտնում։ Իմ երկիրը կորցրել է «չի կարելի» հասկացությունը։ Երբ մենք երեխա էինք, մեզ ամենուրեք` ընտանիքում, դպրոցում, հայաթում (ի դեպ, հայաթում, ոչ թե բակում) սովորեցնում էին, որ մարդկանց վիրավորել և արհամարհել Չի կարելի։ Գողանալ Չի կարելի` լինի դա հարևանի ծիրանն ու շլորը, թե պետության հոսանքը։ Կնոջ վրա ձեռք բարձրացնել Չի կարելի։ Ընկերոջը (հարազատին, պետությանը, ընտրազանգվածին) դավաճանել Չի կարելի։ Կնոջ ու երեխայի մոտ հայհոյել Չի կարելի (առավել ևս խորհրդարանում տեսախցիկների առջև)։ Աղբը փողոցում թափել, արևածաղիկը փողոցում չրթել և փողոցում թքել Չի կարելի։ Դա անասնական բնազդ է։ Փողի համար բոլոր սրբություններից հրաժարվել Չի կարելի։ Չի կարելի մարդկանց էշի տեղ դնել (առավել ևս անվերջ)։

Շարքն անվերջ կարող եմ շարունակել։ Բայց ցավն այն է, որ Չի կարելիի հետ միասին մենք մի քանի նման արտահայտություն էլ ենք կորցրել։ Օրինակ՝ «Բարի լույս» կամ «Բարև» (թեև ասում են, որ Բարևն Աստծունն է), «Շնորհակալություն», «Խնդրեմ», «Ներեցեք», «Կարելի է», «Թուլ կտաք», «Եթե դեմ չեք», «Խնդրում եմ» և նմանատիպ այլ խոսքեր։

Հավատացեք, որ հենց այս խոսքերի պակասն է բերում, արդեն դասական դարձած ԳԱՂՋ մթնոլորտին։ Բայց հավատացեք, եթե մեր իշխանավորները սկսեն օգտագործել այս բառերը և միաժամանակ չմոռանան, որ գոյություն ունի նաև «ՉԻ ԿԱՐԵԼԻ» արտահայտությունը, ԳԱՂՋ մթնոլորտը կցրվի, անգամ եթե սոցիալական վիճակը միանգամից չլավանա։ Իմիջիայլոց, հենց իշխանավորները սա հասկանան, մնացած բոլորը` լրագրողները, տաքսու վարորդները, տարատեսակ տեսուչները, երիտասարդները և ի վերջո՝ ողջ հասարակությունը, շատ արագ այս ամենը կհասկանան»։

 

Անկախ

Հրանտ Բագրատյանի առաջադրումը՝ քաղաքական ռոմանտիզմ.Կարեն Քոչարյան

   կարեն քոչարյան«Այս կառավարությունը պրագմատիկ կառավարություն է լինելու. «պրագմատիկ»  բառն, իհարկե, ավանսով եմ օգտագործում, պարզապես տեսնելով որոշ քաղաքական գործիչների գործունեությունը՝ կարծում եմ  կարող եմ այս բառը կիրառել: Սա կապված չէ նրա հետ, որ, օրինակ, կոռուպցիան կվերանա և այլն, այլ իմաստն այն է, որ այս կառավարությունը ավելի մոտ է իրականությանը, «կպած գետնին». այն իրական է նվազագույնը  վերջին 20 տարում գործող համակարգի համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

  Ըստ Քոչարյանի՝ երբ լսել է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ  նշանակվելու մասին լուրը, նշել է, որ նա ամենաներդաշնակ թեկնածուն է գործող համակարգի համար:

Այն պնդմանը, թե շատ է շահարկվում նոր կառավարության կազմում Ռոբերտ Քոչարյանի «մարդկանց» նշանակման հանգամանքը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ի ՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանի մարդիկ: Այդ մարդիկ վերջին վեց տարում անգործ չեն եղել. նրանք կամ ՀՀԿ-ի անդամ կամ կառավարության ներկայացուցիչներ են եղել: Հանրապետական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է և նշե՛ք մեկ անուն,  որ ՀՀԿ-ից չէ»:

Սպորտի նախարարի պաշտոնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետ Գաբրիել Ղազարյանի նշանակումը մեկնաբանելով՝ Կարեն Քոչարյանը նշեց. «սա ուրիշ պատմություն է. դա մտնում էր այն փաթեթի մեջ, որի շուրջ համաձայնության են եկել ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Երկրորդ անգամ Հովիկ Աբրահամյանի հետ Գագիկ Ծառուկյանի նախագահական գնալը նշանակում էր պայմանավորվածություն՝ ոչ թե կոալիցիա մտնելու, այլ որոշակի փաթեթի շուրջ, որի մեջ էլ մտնում էր հենց սպորտի նախարարի նշանակումը»:

ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին քաղտեխնոլոգը հումորով պատասխանեց. «Լավ ասացվածք կա. մեռելների մասին կամ լավ կամ՝ ոչինչ. ես գերադասում եմ ոչինչը»:

«Հրաշալի քառյակի» քայլերի մասին խոսելով՝ Քոչարյանը մերժեց «Հրաշալի քառյակի» տանուլ տալու գաղափարը և նշեց, որ այդ քառյակից նվազագույնը եռյակը չի մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին՝ բոյկոտել է, ինչը նորմալ է, իսկ Հրանտ Բագրատյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումը մեկնաբանելով՝ նշեց, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը պետք է պրագմատիկ լինի: «Ես չեմ մեղադրում Հրանտ Բագրատյանին ինքնաառաջադրման համար, բայց նրա առջադրումը որակում եմ որպես  քաղաքական ռոմանտիզմ: Սրանով մթնոլորտ չեն փոխում, եթե շանս չունեն»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Անկախ

«Անկախ»-ի այն հարցին, որ հնարավո ՞ր է արդյոք կառավարության ապագա ծրագրի շուրջ չորս քաղաքական ուժերի համագործակցությունը, Քոչարյանը նշեց, որ այս անգամ անպայման կփորձեն ինչ-որ բան, և այստեղ ԲՀԿ-ն ավելի ճկուն կլինի՝ հենվելով Գալուստ Սահակյանի ընտրության փորձի վրա՝ համոզելու մյուս քաղաքական ուժերին, որ ինչ-որ ընդհանուր բան արվի, որպեսզի միայն ԲՀԿ-ի անունը չհնչի, քանի որ կա ԲՀԿ-ի «փչանալու» վտանգը:

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետաքրքիր կարծիք է հայտնել երեկվա ՍԴ որոշման կապակցությամբ

կարեն քոչարյանԵս, իհարկե, իրավաբան չեմ, բայց ՍԴ երեկվա որոշումից հետևյալ եզրակացություն արեցի` դատարանը ապացուցում է որ օրենքը խախտվել է (իսկ հակասահմանադրական բառը հուշում է, որ խախտվել է պետության Գլխավոր Օրենքը), սակայն քաղաքացիները 6 ամիս Պարտադիր պետք է ապրեն հակասահմանադրական ճանաչված Պարտադիր կուտակայինի պայմաններում։ Դա նույն է, որ ասենք դատարանը որոշում կայացնի, որ ինչ-որ մեկը գողություն է կատարել, հետո ասի, բայց դու գնա շարունակի ևս 6 ամիս գողություն անել, հետո կգաս մեզ կասես, որ փոխվել ես և մենք անպայման կհավատանք, որ դու փոխվել ես։
ՍԴ այս որոշումը, սերիալներով կրթված արդի սերունդը կգնահատեր երկու բառով` Մաման- ծաղկաման։

Անկախ

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ

ԱԺ-չորս-ոչ-իշխանական-ուժերՔաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:

<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:

«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից  որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:

 Անկախ