Եվս մեկ բազմազավակ ընտանիք ունեցավ քարաշեն անասնագոմ և կենդանիներ

բազմազավակ ընտանիքԱնօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:

Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, գործընկերների աջակցությամբ օգնություն ցուցաբերեցին երկու մանկահասակ երեխաներ ունեցող և երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, հաշմանդամության թոշակով ու սոցիական նպաստով գոյատևող երիտասարդ ընտանիքին: Նրանց նախ տրամադրվեց շինանյութ և գործիքներ, ապա ընտանիքի հոր ձեռքով անասնագոմը կառուցելուց անմիջապես հետո, տրամադրվեց հավեր:

Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Հարյուրավոր օձեր են հայտնաբերվել Կալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքի բնակարաններից մեկից

snakes-californiaԿալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքում բնակիչները բողոքել են իրենց հարևան Ուիլյամ Բակմենի տան վատ հոտից:

Չորեքշաբթի օրը իշխանությունները այցելել են Բակմենի երկու հարկանի բնակարան և պարզել, որ տհաճ հոտի պատճառը մեծ քանակությամբ օձերն են, որոնց մեծ մասը սատկած և նեխած վիճակում է եղել:

Տանը նաև եղել են մեծ քանակությամբ մկներ ու առնետներ:

Ոստիկանությունը և կենդանիների ծառայության աշխատակիցները տան խուզարկման ժամանակ կեղտոտ սենյակներում հայտնաբերել են պիթոններով պլաստիկ արկղեր:

Ոստիկանության տեղեկություններով՝ Բակմենի բնակարանում մի քանի հարյուր օձ է եղել:

KCAL/KCBS-ին հայտնում է, որ միայն մեկ սենյակից 50 սատկած պիթոն են հայտնաբերել:

Ոստիկանությունը կենդանիների նկատմամբ դաժանության կասկածանքով ձերբակալել է 53-ամյա ուսուցիչ Բակմենին: Նա դեռևս դատարան չի ներկայացել, պաշտոնական մեղադրանք ևս չի ներկայացվել:

Դեռևս պարզ չէ, թե ինչու է նա այդքան շատ օձեր պահել իր տանը:

Անկախ

Ամերիկայում օձերը “գրոհել” են դատարանի շենքի վրա

b_445225Ջեքսոն քաղաքի դատարանի աշխատակիցները ենթարկվել են օձերի գրոհին. սողունները չգիտես որտեղից են հայտնվել դատարանի շենք ու հանգիստ առանձնասենյակներ  են սողոսկել:

Նրանց հայտնաբերել է գրասենյակի աշխատակից Քելլի Ֆիլիպսը, որը պատմել է, որ նրանցից ամենախոշորը մատի հաստություն է ունեցել  և 10 սմ երկարություն,իսկ ամենափոքրը նման էր  անձրևաորդի:

Սակայն, անսպասելի գրոհից բոլորը սարսափել են: Օձին տեսնելով, կինը բարձրացել է պահարանի վրա, իսկ նրա աղմուկը վախեցրել է գործընկերներին: Աշխատակիցները որսացել է օձերին ու դուրս բերել, ընդ որում` մեկին պատահաբար ոտքի տաք տրորել են: Օգնության նպատակով տեղ հասած կենդանաբանը նրանց հանգստացրել է, ասելով, որ այդ օձատեսակը թունավոր չէ ու այնքան էլ զարմանալի չէ նրանց վարքագիծը, քանի որ ձմեռվա քնից  սողունն արթնացել ու շենքեր է սողոսկում սննդի ետևից:

Դեքեա օձը ամենաանվնասն է իր ենթատեսակում: Նրանց երկարությունը հազվադեպ է գերազանցում 30 սմ-ն : Նա շագանակագույն է, սնվում է որդերով, միջատներով ու կակղամորթերով: Մասնագետն ասել է, որ օձի ատամները շատ փափուկ են, ու հազիվ թե  նա կարողանա վնասել մարդու մաշկը: