Կիմ Չեն-Ին վերընտրվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում

Kim Jong-Un - ballotԿիմ Չեն-Ինը վերընտրվել է որպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ:

Նախօրոք կանխորոշված ընտրություններում, որտեղ բացի Կիմից ոչ ոքի թույլատրված չէր առաջադրվել, երկրի Գերագույն ժողովրդական խորհուրդը նրան վերահաստատել է Ազգային պաշտպանության հանձնաժողովի առաջին նախագահի պաշտոնում:

Պետական հսկողության տակ գտնվող Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը ընտրությունը բնորոշել է որպես երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած տոն՝ նկարագրելով, թե խորհրդարանը ինչպես է ուրախացել, արդյունքների հայտարարման ընթացքում:

Անցած ամիս հյուսիսային կորեացիները քվեարկել են կանխորոշված ընտրություններում, որտեղ բոլոր թեկնածուները կողմ էին հանդես եկել:

Անկախ

ԿԺԴՀ-ում տղամարդկանց պարտադրել են Կիմ Չեն Ընի նման մազերը կտրել

1345-390x290Հյուսիսային Կորեայում տղամարդկանց այսուհետ Կիմ Չեն Ընի կտրվածքն է պարտադրվելու: Դրանից առաջ տղամարդիկ իրավունք ունեին ընտրելու սանրվածքի 10 հաստատված տեսակից մեկն ու մեկը, իսկ կանանց առաջարկվում է 18 տեսակ կտրվածք: Սակայն, այս տարվա մարտից բոլոր հյուսիսկորեացիներին պարտադրել են «Կիմ Չեն Ընի սանրվածքը»:

Տեղի հեռուստատեսությունում սոցիալական հոլովակ է հայտնվել` մազերի կարճ կտրվածքի գովազդով.»Եկեք մազերը կտրենք մեր սոցիալիստական կերպարին համապատասխան»,ասվում է հոլովակում:

Սակայն, երկրի բնակիչները քննադատորեն են արձագանքել նորմուծությանը: Պարզվում է, որ հյուսիսկորեացիների մոտ իրենց առաջնորդի սանրվածքը ասոցացվում է չինացի մաքսանենգերի ու փախստական հանցագործների կերպարի հետ: Ինչ պատիժ է սահմանված օրինախախտների նկատմամբ, չի հայտնվում:

Անկախ