11-ամյա աղջիկը կոմայից դուրս է եկել Բրունո Մարսի երաժշտության օգնությամբ

Zumyah-marsՕհայոի բնակիչ, 11-ամյա աղջիկը, որը կոմայից դուրս է եկել Բրունո Մարսի երգերի շնորհիվ, հանդիպել է երգչին:

11-ամյա Զումիա Տորպը գլխուղեղի լուրջ վնասվածք էր ստացել, երբ անցած տարի հարբած վարորդը հարվածել էր իր մայրիկի մեքենային:

Նրա հղի մայրիկը և երկու փոքր քույրերը մահացել են դժբախտ պատահարի հետևանքով, իսկ Զումիային փրկելու շատ քիչ հույսեր կային:

Զումիայի նման հիվանդների 70 տոկոսը չի փրկվում, իսկ կենդանի մնացածները չեն կարողանում ինքնուրույն քայլել, խոսել կամ ուտել:

Բժիշկները Զումիային վերոնշյալ գործողությունները ինքնուրույն կատարելու գործում օգնելու համար վստահել են Բրունո Մարսի երաժշտությանը և յուրաքանչյուր երեկո բուժքույրերը հիվանդանոցում նրա համար միացրել են Մարսի երգերը:

Զումիայի տատիկը հայտնել է, որ կոմայից դուրս գալուց հետո նա սկսել է երգել Մարսի հիթային «Just The Way You Are» երգը:

Բժիշկները հայտնում են, որ երաժշտական թերապիան է օգնել Զումիայի արագ վերականգնմանը, որը այժմ նույնիսկ քայլում է:

Օհայոի Կլիվլենդ քաղաքում շաբաթ օրը կայացած Բրունո Մարսի համերգից առաջ Զումիան առանձին հանդիպել է երգչին:

Համերգի ընթացքում 20,000 երկրպագուների առաջ Բրունոն մոտեցել է Զումիային, գրկել նրան և երգել աղջկա սիրած երգը՝ ‘Just The Way You Are-ը:

 Անկախ

Բժիշկները փորձում են կոմայից արթնացնել F1-ի աստղ Շումախերին

ՇումախերՖորմուլա 1-ի չեմպիոն Միխայիլ Շումախերը մեկ ամիս է, ինչ գտնվում է հարկադրական կոմայի մեջ, սակայն նրա ներկայացուցիչը հինգշաբթի օրը հայտնել է, որ դեղերի ազդեցությամբ նրա հանգիստ վիճակի ապահովումը նվազեցնում են, որպեսզի սկսեն արթնացման գործընթացը:

Դեկտեմբերի 29-ին Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել Ֆրանսիական Ալպերի Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելու ժամանակ:

Մինչ այս հայտարարությունը Շումախերի վիճակը նկարագրվում էր որպես կայուն:

Նրա ներկայացուցիչը լրատվամիջոցներին խնդրել է հարգել Շումախերի ընտանիքի անձնական կյանքը:

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում ամբողջ աշխարհից իրենց աջակցությունն են հայտնել գերմանացուն, իսկ երկուշաբթի օրը Շումախերի նախկին գործընկեր Mercedes-ը փորձարկվող իր նոր արծաթագույն մեքենայի վրա գրել էր «Տեղի չտաս Միխայիլ»:

 Անկախ